Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/284

Այս էջը հաստատված է

Փեշը համբուրենք — ոտները լիզենք.
Ծունկը խտտենք — լանք ու վեր ընկնենք․
Ասենք, կմեռնինք − թե տուն չգաս − մեր շլինք
Կտրի, դուս ճոթռի — էլ տուն մի՛ ղրկի։
Էստեղ սպանի — մեր հոգին հանի,
Քեզ մատաղ կըլինք — ոտիդ հող կդառնանք,
Մեզ մի՛ կորցնի — գլխովդ ման տանք,
Բա՛ս նրա սիրտը հեչ ռահմ, գութ չի՛ ընկնի․
Բա՛ս մեր լաց ու սուգն նրան քյար չի՛ անի․
Կասենք, հետդ տա՛ր՝ ուր որ գնում ես,
Մերներս մեռավ,[1] բաս դու ցավում չէ՞ս։
Բա՛ս եդ չի՛ դառնալ․ բաս սիրտը չի՛ ցավիլ −
Բաս մեզ չի՛ խտտիլ — հողից վեր քաշիլ −
Երեսներս սրբիլ.− աչքներս պաչիլ —
Գոգին նստացնիլ − դոշին կպցնիլ −
Ղանդ ու շաքար տալ — գուրգուրիլ ասիլ —
Գլխովդ ման տամ — երեսիդ մեռնիմ
Էլ մի՛ լաց ըլիլ — քո չարը տանիմ −
Աղեն նոքարդ ա — քեզ դուրբան ըլիմ —
Սիրտը քեզ կտա — անումիդ ղուրբան․
Դուք որ լաց էք ըլում − ձեզ մատաղ գնամ,
Աչքս փուշ ա ցցվում[2] − ձեր փուշը աչքս ըլի։


Բաս մեր աղեն − էլ չի՛ գալ — վա՜յ․․․
Բաս մեզ բարով էլ չի՛ տալ — ա՜ման․․․
Բաս մեր դարդը չի՛մանալ — հարա՜յ․․․
Բաս[3] ձեն տալիս ջան չասիլ — վա՜յ․․․
Մեռնում ըլինք — լաց չի՛ ըլիլ․․․
Սոված ըլինք − դարդ չանիլ․․․
Անումը տանք — տուն չի՛ գալ −
Հետը վազիլ − եդ չի՛ գալ −
Բաս մեր աղեն — ո՛վ կըլի —
Բաս մեր տունը ո՛վ կպահի.
Ո՞վ մեր դարդին դարման կըլի․
Մեր հավարին ո՞վ կհասնի․
Մեզ որ տանեն ո՞վ կփրկի․
Չէ՛ մեր աղեն բարի ա,
Դուս ա գնացել — տուն կգա.
Նրա ջիգարն ազիզ ա։
Նրա սիրտը գթոտ ա,
Նա մեզ աչքից ավելի,
Ուզում, սիրում, պաշտում ա.
Նա մեզ անտեր չի՛ թողա,

  1. [դու]
  2. [ձեր հոգին]
  3. [մեր ձենին]