Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/29

Այս էջը հաստատված է

դաստամալն ուսըներին քցեցին, կուժը վրեն դրին, բերանը կալան ու գնացին, որ տան համար ջուր բերեն, ու երկար ժամանակ ջրի վրա իրար հետ ջրից տալուցը եդը՝ էլ եդ իրար հետ խոսալով, ծիծաղալով մեկն իրենց տուն գնաց, մյուսն իրենց։

Արեգակի շողքն ընկավ տուն․ բորյազը մեկ կողմից էր շվացնում, բզզում, հոսանը մյուս կողմից ֆստացնում, փստացնում, վզվզում, ձինը փանջարեքովը ու երթկովը ներս ածում, աչք ու անկաջ լցնում, ու էրեխեքն էլ քնաթաթախ վեր կացած, թունդրի չորս կողմովը բոլորված, շարված, ու դեռ անլվա՝ ոտները քարին, գետնին էին ծեծում, մորըները խփում, որ հաց առնին, ուտեն։ Աթարի սև, թանձր ծուխը դուռն ու երթիկը կալել՝ տունը մխի ծով էր շինել, էնպես որ մարդի աչքը առաջը չէ՛ր կարում ջոկի։ Էրեխեքանց սուգ ու շիվանը գլուխ էր տանում, քյալլա ծակում։ Որն օրորոցումն էր լալիս, որը դեռ յորղանի տակին աչք ու բերան ծխով լիքը գոռում, հարայ տալիս, որն էլ տված հացովը հերիք չէր, էլի ժնգժնգում, ուզում էր, որ էլի տան, որ ձենը կտրի։ Խեղճ տանտիկինը հո չէ՛ր իմանում՝ թե ձեռը որի բերնին դնի, որի աչքը կշտացնի, ու իր բերանն ու իր աչքը հո՝ բաց ու խուփ անելով՝ մեռել էր՝ հենց բռնի՛ր։ Է՛նքան ծուխ էր կուլ տվել, բռնոթի քաշել, փռշտացել, հազացել՝ որ սիրտն էկել էր բողազին դեմ առել։ Է՛նքան աչքերը տրորել էր ու աղի արտասունք թափել՝ որ աչքի լիսը թռել էր։ Է՛նքան կուզեկուզ հավկրի պես ման էր էկել, պուճախե պուճախ ընկել՝ որ էլ մեջքը չէ՛ր կարում քաշիլ։ Թունդիրն էլ քանի կենում էր, թեժանում էր։ Պղնձները ղլթղլթալով եփ էին գալիս, ինքն էլ թունդրի չորս կողմը դուբարա ավել քսեց, սրբեց, կերակրների համը տեսավ, աղ քցեց՝ ու մտիկ էր անում որ ժամավորը տուն գա։ Աստուծո ողորմությունը հուսավ․ ծուխը եդ քաշվեցավ․ քամին եդ առավ․ ջրի գնացողները էկան, բարձրացավ, բայց դեռ ողորմի Աստծու ձեն չլսած, ժամավորները չէկած՝ ո՞վ էր կարող որ բերանը նշխարք դնի։

Առավոտվա սհաթի ութը դեռ չէ՛ր ըլիլ, էս որ ասում եմ։

— «Է՛հ՝ ժամ չի՛ գավառ մեր գլխին, մեկ իշի հարսանիք դառավ, տո՜»։6) Սկսեց տանուտեր Օհանեսի մեծ տղա Աղասին բերանը բաց անիլ ու ինքն իրան թոթորալ, բարկանալ՝ որ իր բոզ ձին թամքել, հազիր էր արել՝ որ էս օր դուս գնա ջիրիդ[1] խաղա ու ուզում էր, վոնց որ ըլի, մեկ փոքր նհար անի, ձիու քամակին ընկնի ու գնա իր թայդաշ (տոլ) տղերքանց հետ իր քեֆն արամիշ անի։ —«Տո, ձեր տունը չքանդվի, ախր ի՞նչ խաբար ա էսքան պոչը ձգել, երկարացնել։ Մեկ էրկու ծունր դիր, երեսիդ մեկ քանի խաչ հանի՛ր, պրծանք, գնաց․ ժամի դուռը պաչ արա՛, էլ եդ արի՛, քո բանդ տես։ Ի՞նչ ա էդպես օրն էլ ժամի տուտը բռնել, երկար մտիկ անիլ՝ որ հա կաց ու բերանդ բաց ու խուփ արա, թե Օրհնյալ եղերուքն ասեն, որ բերանդ հացի համ տեսնի։ Խաչը գիտենա՝ էս հալևորներն ու պառավները քանի մեծանում են, խելքըներն էլ հետըները կորցնում։ Կուզես բարկացիր, կուզես սառը ջուր խմիր, որ մեռնիս էլ՝ էնքան պետք

  1. [թռնի]