Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/291

Այս էջը հաստատված է

չէ՝ երկու կարգ դուսն փիլոնները քցեցին ու էսպես հանդեսով տիրացու, սարկավագ, վարդապետ քամակին տարան ժամը․ ներս մտնելիս՝ տիրացուն հողաթափը առաջը դրեց, սարկավագը փիլոնը քցեց, մեկ տերտեր էլ խալիչեն ծալած, ձեռին բռնած՝ հենց ժամը ներս մտավ՝ խոր գլուխ տվեց, խալիչեն բաց արեց, եպիսկոպոսը սեղանի առաջին մեկ քանի խաչ հանեց ու գնաց դասումը բազմեցավ։

Հենց ժամը դեռ կես չէր էլել՝ հարայ հրոցը աշխարքը բռնեց, սար ու ձոր՝ իրարոցով ընկավ։ Թուրք[1] Սարվազ, Արախլու եկեղեցին լցվեցին. ժամ ասողների ձենը փորըներումը մնաց։ Էլ մեծի, պստիկի չի՛ մտիկ տվին, ո՛վ ջանումը ղվաթ ուներ, դուս թռավ, գլուխն առավ, կորավ, ով չէ, մնաց տեղն ու տեղը քար դառած, սառած։ Գլուխ ասես՝ որ պատռում էր, ատամ ասես՝ որ ջարդվում էր։ Անիրավ Արախլուն՝ ո՛չ ժամի էր խնայում, ո՛չ մարղի։ Թվանքի ոռքով ամեն մեկը մեկ պատի խփեցին, վրա թռան եկեղեցու ինչ զարդ, խաչ, ավետարան[2] կար, դես ու դեն տաղըթմիջ արին, շուրջառ, բուրվառ, ինչ տեղ մեկ արծաթի նշան էրևում էր, բոլոր քանդում ջախըփուրթ անում, վերցնում էին, ոտի տակ տալիս, եկեղեցու դուռ ու շեմ բռնել էին՝ որ մեկն էլա դուս չի՛ գնա. էսպես, ում վրա նոր շոր էլ կար, հանեցին, խեդճ կնանիքը հո մնացել էին փետացած։ Եպիսկոպոսը մեջ ընկավ, բռնեցին, ձեռները կապեցին, տերտերներն էկան, ամեն մեկին մեկ պատի զարկեցին ու իրանց մուռտառ ձեռովը էն սուրբ տաճարումը՝ ինչ ունեին չունեին էս խեղճ կնանիքը՝ պոկեցին, գջլեցին, գըլխի զարդ ասես, ճտի շարք, դոշի քորոց, կոճակ, շոր, լաչակ՝ բոլոր հափըշտակեցին՝ ու թրի առաջը արած ոչխարի պես դուս քշեցեն. լացի, սգի ձենը երկինքն էր հասել, բայց էս անողորմ ազգի համար հենց իմանաս քյամանչի ձեն ըլեր։− Դուս էկան եկեղեցուցը՝ Աստված ո՛չ շհանց տա. Մհառլամի ձենն էլ էր կտրվել, Հասան Հուսենին էլ, սար, ձոր ոտն էր առել՝ փախչում էր, աչք[3] առել՝ լալիս էր։ Ձորագեղի ու Կոնդի քուչեքումը ասեղ քցեիր, գետինը չէր առնիլ՝ էնքան Արախլու, Ղարափափախ, Քուրդ, Սարվազ էին լցվել, գետինը սևացրել, բերդի չորս կողմը բռնել[4] ու խեղճ խալխի դուքանները թարաշ տալիս, տնները թալանում, կրակ տալիս, չիփ չիփլախ էրեխեքանց ձեռը հորն ու մորը տալիս ու թրի, թվանքի առաջին քշում։ Քուչեքանց միջումը էրեխեքանց, հարսի ու աղչկերանց ձենը քարին լացացնում էր։ Շատը ձիու ոտի տակի էին իրանց հոգին տալիս, շատը ահիցն էին սրտապատառ ըլում, շատին էրեսի վրա էին քաշ տալիս, որի մազերիցն էին ձիու եդևիցը սուրութմիշ անում.[5] էն օրը գնա, ո՛չ եդ գա, ինչ Երևանի հալն էր։ Շատ հեր, շատ տղամարդ կամ հանդումն էր, կամ բաղումը, կամ ուրիշ տեղ, ու չէ՛ր իմացել՝ թե կրակ ա գալու իր տան ու աշխարքի վրա։ Նորագեղի դուզը, կարմնջի ճամփեն, Կուզեռան դոշը ձիավորով խլխլում էր։ Մեկի տեղակ հազարն էին դուս թափել որ գնան, խեղճ գեղըցոնցն էլ էս ավետիքը տան։ Ղուշը որ ճամփովն անց էր կենում, վեր էին քցում, ու թեբռում, մարդ չէր կարում տեղիցը եռա։ Էսպես որը ունևոր էր, կամ ջահել, տարան բերդն ածեցին, որը հալևոր էր

  1. [Հայ]
  2. [ուներ]
  3. [էր]
  4. [էին]
  5. [Աստված ո՛չ]