Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/296

Այս էջը հաստատված է

գիտեր թե բանի զորությունն ինչ ա, ձեն հանելիս՝ Ղարաքիլիսումը վրեն ծիծաղում, ռխին խփում էին ու վախլուկ Հայ[1] կանչում։ Աղալարները մեծավորի դուռն ու շեմը էնպես էին բռնել, որ Հային չէին թողնում՝ որ շունչ էլ ա[2] հանի։ Էլի Փամբակու Հայերը Պարսից խորամանկությունը լավ իմանալով և իրանց քաշած դառն օրերը միտք բերելով՝ ամեն տեղ պատրաստություն էին տեսել։ Համամլու, Պարնի գեղը, Գյումրի՝ որը բերդ ուներ, պատերը շինել, Խլղարաքիլիսեն բերդ ու էր չունենալով, սելուքութան էր իրար վրա դրել, սանգար կապել, ունեցած չունեցած էնդեղ ղայիմացրել՝ գեղարենքն էլ իրանց մեջ առել, ինչ հին ժամանակից թուր, թվանք ունեին՝ սրել տղամարդիքը գիշեր ցերեկ ասպարավորած՝ օղլուշաղը էնտեղ էին հավաքել, տավարը բերդի տակն արել, որովհետև նրանց մեծ հարստությունը՝ տավարն ա, գիշեր ցերեկ ղարավուլ էին քաշում. հանդն էլ բազմությունով էին գնում. ճամբեքը համարյա թե փակվել էին. շատ գիշեր, շատ վախտ էլ Քրիստոսի խոսքին չէին մտիկ անում, մեկ Թուրք աչքը թեքելիս, գլուխը հետն էր թեքվում չունքի յայլաղի ժամանակն էլ էր. Թուրքերը լավ էին իմանում՝ թե էշը որտեղ ա կորել, ու ինչ տեղ ուզում էին՝ որ իրանց գազանությունը բանացնեն, իրանց արինը իրանց սիրտն էր թափում, չունքի թե քիչ թե շատ էլի Փամբակու, Լոռվա, Ղարաբաղու, Մշու, Բայազեդի Հայերը սարում, չոլում մեծանալով, շատ տերտերի ու ժամի ձեն չլսելով՝ մինչև էս օր էլ իրանց սոպռության հետ՝ էն քաջ տղամարդության հոգին ունին, որը որ ունեցել են մեր անհաղթելի նախնիքը, ու տեղն ընկած վախտը էլ ավետարանի ու վարդապետի խոսք նրանց չէր վախացնում՝ թե որ արին վեր ածեն, դժոխքը կերթան ու մատը բարձրացնողի՝ սաղ ձեռն էին բերանը կոխում, հավ թռցնողի, գլուխը թռցնում։ Էս էր պատճառը՝ որ Թուրքերը էս օր էլ էս ձորերովը անց կենալիս՝ էնքան քարափի լեռ քարիցը չեն վախում ու գետի կատաղությունիցը՝ որքան քարափների բերնիցը՝ որդիանց որ քաջ լոռըցոնց թվանքի գյուլլեն,[3] կամ մեկ լդրանի թուրը անցկենողի[4] գլուխը սոխի պես էին թռցնում, ու իրանց թշնամու մարմինը իրանց ձորերին մատաղ անում։

Մենակ Դսեղեցի Մեհրաբյան Թումանյան Հովակիմի անունը քարերը սասանացնում էին։ [5]Սարերի, ձորերի միջում մեծացած, գազանի ու հարամու արինը թափելով էր նրա ոսկոռները հաստացել։ Երկու տղամարդ նրա մեջքը չէին կարող խտտել, հինգ մարդ նրա մեկ ձեռը չէին կարող ոլորել, նրա գլուխը մեկ օր չէր ցավել։ Կերածը մեղր ու կարաք էր, հաքածը շալ, կոխածը ծաղիկ ու չիման,[6] աղբրի վրա, մեշի միջումն էր նա օրորոցումը աչքը բաց արել։ Նրան ի՞նչ կդիմանար։ Աժդհա ու ո՛չ տղամարդ։ Չորս գազ ու կես բոյն էր, գազ ու կես թիկունքի լենությունը, դոշը ապառաժի պես հաստ՝ ամեն մեկ ձեռը մեկ[7] սնի ղդար, ամեն մեկ ոտքը մեկ[8] կաղնու ճուղկը. շլինքը մեկ ծառի քոքի հաստությունով. երեսը մազն եկել կոխել՝ երկու թիզ ճակատի տակին սև սև ունքերն էնպես էին

  1. [էին]
  2. [երևի]
  3. [գլու<խը>]
  4. [թուրը]
  5. [Քարերի]
  6. [օրորոցը]
  7. [գերան]
  8. [գերանի չափ]