Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/297

Այս էջը հաստատված է

բռնել ու նրա[1] արծվի աչքերն ու քիթը կոխել՝ ինչպես կարկտախառ ամպը՝ գիշերվան աստղերը. [2]քիթ ու պռունկն էնպես էին մազի միջումը կորել՝ ինչպես մեկ ապառաժ քար ջանջալի թփի միջումն։ Ութ ախպեր ուներ՝ մեկը քանց մեկը աժդհա. ամեն մեկը հինգ վեց որդի ունեին, շատի[3] չէ թե հարսանիքն էին մենակ նրանք տեսել, թոռներն էլ մեծացրել, առաջներին խաղում,[4] սարն էին գնում։ Վաթսուն ջանից ավելի հոգի՝ հարս, փեսա, թոռը, ծուռը՝ առավոտը նրանց տանիցը դուս էին գալիս, րիգունը նրանց օճորքի տակին քնում ու նրանց հարյուր տարեկան հեր Մեհրաբը դեռ երեկվան երեխի պես բեղերն ոլորում, միրուքը սանդրում, փափախը կոտրում, նրանց հետ պար գալիս՝ պար գալիս, խաղալիս՝ խաղում, սազ ածելիս՝ շատ անգամ ինքը սազը ձեռներիցը խլում, ածում, խաղ ասում, քսան տարեկանի պես ձիու վրա նստում, ասպարը քցում, ու սարերում, ձորերում, չադրի տակին, պարզիկա գիշերը՝ որդվոցը իրան արած քաջությունները, լոռըցոնց տղամարդությունը, հին հին բաներից, Լազգուց, Թուրքից, հազար բաներ պատմում ու նրանց էլ ասում, որ քնած վախտին էլ[5] թուրը ու թվանքը բարձի տակին, ոտը գերեզմանումը՝ թուրը յա կողքին քաշ, յա պատանի հետ պետք է հողը տարած՝ որ անբան քարն էլ իմանա, թե ով ա իրան տակին թաղած։

Էն Հովակիմը՝ որ մեկ օր լողանալիս՝ մեշիցը հանկարծ՝ որ տասնըհինգ լազգի չե՛ն դուս գալիս, ինքն է կամաց կամաց ջրիցն ա դուս գալիս ու որպես թե նրանց բանի տեղ չի՛ քցում, սկսում ա շորերը հաքնիլ։ Լազգիքը սովորաբար մարդ չէին սպանիլ, սաղ սաղ կբռնեին, որ տանեին, ծախեն։ Հենց որ մոտանում են, ձեն ա տալիս էս աժդհեն՝ որ կանգնին ու ասում, որ տղամարդությունն էն չի՛, որ տասնը հինգ մարդ մեկի վրա թափին, բռնեն. թե սիրտ ունեն, իրանք մեկ կողմը կանգնին, ու ինքը մենակ մյուս. թե որ հաղթեն, թող էն ժամանակը բռնեն տանին։ Լազգիքն էլ իրանց գլուխը էնքան ցած չհամարելով, համաձայնում են։ Ասլան Հովակիմը թվանքը քցիլն ու առաջի մարդին սպանիլը մեկ ա անում։ Էս ղզղուն վախտը էլ գյուլլի չի՛ մտիկ անում, թուրը հանում է, մեջըներն ընկնում, թշնամին երեսը եդ ա շուռ տալիս։ Տասնը չորսին քստեղ էնդեղ որը թրով, որը փշտովով սպանում, աղցան ա անում։ Վերջի տասնըհինգերորդն էլ՝ որ էսրի պես չոքում, գլուխը դեմ չի անում քաջին, նա թևիցը բռնում, վեր ա կացնում ու ասում. «Քեզ քո կյանքը կբաշխեմ, որ գնաս ձեր երկիրն ու ձեր քաջ ազգին պատմես, որ իմանան՝ թե մենակ իրանք չի թուր խփիլ գիտեն. թե Լոռումը՝ Դսեղ գեղումը էսպես ինձ նման հազարավորները կան, որ թե ուզենան, ձեր երկիրը ոտի տակ կտան, կջնջեն։ Ամա՛ Հայ Քրիստոնեին

  1. [ասլանի]
  2. [միրուքն ու]
  3. [հա<րսանիքը>]
  4. [էին]
  5. [ոտը]