Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/301

Այս էջը հաստատված է

Հենց անշունչ մեռել ծոցդ կտանիս
Ծնողաց սուգ, շիվան ոչի՞նչ համարիս։
Աչքերդ կխփես, բերանդ կբանաս,
Թշվառ դու գազան՝ որ ոչ կշտանաս,
Ի՞նչ կըլեր էս օր մեկ գութ շարժեիր,
Անմեղի լացն, սուգն դու մեկ լսեիր.
Քո[1] չար որդիքը[2] հրով խրատեիր,
Բարի որդիքդ սիրով պահեիր։
Քեզ քանդողի դու տունը քանդեիր,
Քեզ շինողի դու տունը շինեիր։
Ու հազար անմեղ հոգի գառնի պես
Սրի չտայիր, խնամեիր մոր պես։

Եդ դա՛ռ անցավոր՝ ա՜խ ուր ես գնում․
Միթե արյան ծովն՝[3] առաջիդ դու չտեսնում։[4]
Քո խեղճ ազգի ջանն առաջիդ ընկած
Արինաշաղախ հողումը քցած.
Մանուկն մոր սրտին, հարսը փեսային,
Որդին հոր դոշին, աղչիկն մոր ծծին՝
Կաթը բերնումը, ձեռը նրա ծոցին
Արյուն, արտասուք, մազ ու հող, երես
Իրար շաղաղված՝ հնձած ծաղկի պես
Քուչա, ճանապարհ բռնել են, փակել
Քար ու դաշտ ու հող արնով լվացել.
Քեզ ձեն են տալիս՝ թե որ անց կենաս
Ղլխարաքիլսեն մտնես, կամ դուս գաս
Աչքդ մեկ գետնին քցի՛ր ու ասա՛
Աղլուխն ա՛ռ ձեռդ՝[5] սրբի՛ր ու մեկ լա՛.
Չոքի՛ր էն հողի, է՛ն դաշտի վրա,
Նայի՛ր երկինքը ու լաց, սուգ արա՛.
Հիշի՛ր նրանց հոգին, պահի՛ր քո մտքում.
Թե մեկ ազգ իրան որ էս աշխարքում
Չի՛ պահի, թշնամուն ինքը գերի կըլի,
Աստված էլ նրան[6] աչքից կըքցի։−

«Տղերք օյաղ կա՛ցեք, թվանքներդ հազրեցե՛ք, երեխեք, օղլուշաղ բերե՛ք մեր տունն ածեցե՛ք», ասեց Խլղարաքիլիսի իշխան պարոն Աղա <Սարքիսը>66)։ «Փառք Աստծո տունս հացով լիքն ա, գոմեշներս կթի. ինչ ունիմ ձերն ա, ձեր տավարն էլ՝ որքան կարե՛ք, գեղին մոտացրե՛ք. սիրտըներդ պինդ պահեցե՛ք, քանի իմ ծուխս չի՛ կտրվել, ու շունչս բերնումս, ջանս ձեր ուղուրին դրած ա։ Մենք Քրդերի ու Օսմանլվի հետ ենք քյալլա տվել, էս անսիրտ Աջամն ինչ ա, որ մեր առաջին դիմանա։ Երկինքն էլ որ

  1. [ու]
  2. [պատժով]
  3. [ա՜խ]
  4. չես տեսնում =
    չտեսնում
  5. [հող]
  6. նրանից = նրան