Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/303

Այս էջը հաստատված է

ջան՝ օրհնի՛ր սրան, ո՞վ ա խաբար,[1] աղոթարանը արինը կոխել ա, սրտովս դառը մտքեր շատ ա անց կենում, ամա մեր հավատը զորավոր ա։ Վարդի՛կ ջան, արևիդ մեռնիմ, քանի շունչս վրես ա, արի՛ քեզ մեկ համբուրեմ, արի՛ էդ սուրբ էրեսիդ ղուրբան ըլիմ։ Թե հողն էլ մտնիմ, էդ սուրբ ձեռովդ իմ աչքը խփի՛ր, իմ հողը դու ածի՛ր։ Իմ մեծ որդին դու ըլի՛. իմ տեղը դու բռնի՛, իմ տունը դու հովվի՛։ Քանի քո ոտդ իմ շեմումն ըլի, իմ տունը կծաղկի, քարերն էլ ինձ պտուղ կտան։ Արի՛, երեսիդ մեռնիմ՝ իմ երկրորդ Վարդան, իմ ազիզ Վարդան։ Գերեզմանումն էլ որ ըլիմ, որ դու գաս երեսս կոխես, հենց կիմանամ հրեշտակ ա թևերը վրես փռել։ Արի՛, արի՛, երեսս ոտիդ տակը՝ բալքի թե էս ձեռը՝ որ քեզ հիմիկ խտտում ա, էս աչքը՝ որ սուրբ երեսդ տեսնում ա, էս լեզուն, որ հետդ խոսում ա, էս օր բոլոր լռվին, ու մարմինս քո առաջին անշունչ, անլեզու ընկած ըլի, լաս՝ ես չլսեմ, սգաս, ես չտեսնեմ, չիմանամ։ Վարդանի Աստված, Վահանի Աստված, ո՜վ սուրբ Լուսավորիչ. թե էս ծերացած գլուխը էլ օր չի պետք է տեսնի, թողե՛ք՝ սրա ոտի տակին մեռնի։ Թե էս հալևոր աչքը էլ արեգակի լիս չի պետք է տեսնի − ա՜խ. Աստված — քո հողն եմ և մոխիրը − թո՛ղ որա ձեռն երեսիս մեկ բուռը հող էլ ա քցի։ Վարդան ջան, արևիդ մեռնիմ՝ մի՛ լար, քո արտասուքը սիրտս էրում, խորովում են։ Մի՛ լար էդ քո հրեշտակի աչքերիդ ղուրբան գնամ։ Քո սուրբ պապի օրհնությունը մեզ վրա ա։ Սրբի՛ր աչքերդ՝ միթե[2] քեզ որ օրհնեմ, ես պետք է մեռնիմ։ Քեզ ո՞ր օրը չե՛մ օրհնել, ո՞ր օրը չեմ գովել, ու երեսդ երեսիս՝ աչքս երկինքը քցել, քեզ ումբր ու արև խնդրել։ Արի՛ որդյա՛կ իմ, արի՛, հոգի իմ, իմ տան սյուն, իմ կենաց գավազան, իմ օրհնությունը հոր օրհնություն ա։ Հոր ձենն Աստված կլսի։ Արի՛, քեզ օրհնեմ, վախտը հասել ա, գնա՛ մորդ մոտը, մյուս տղերքանցս սիրտն ա՛ռ. քեզ պահի՛ր, Աստված էս ձեռը՝ որ մեկի մազի մինչև էս օր չի դիպել, չի թուլացնիլ։ Դուք ինձ համար աղոթք արեք ձեր արդար բերնովը, էս քաջ տղերքանց ջանն ըլի սաղ՝ առծիվը երկնքիցը վեր կբերեմ։ Տերտե՛ր ջան պահպանիչդ ասա՛. Ավետարանը կարդա՛. մեկ կարճ աղոթք անենք Աստծո էս սուրբ երկնքի տակին՝ բալքի թե դհա շուտով մեր ձենը առ Աստված հասնի։ Երեխե՛ք չոքեցե՛ք, ծունդր դրե՛ք։ Ձեր էս սհաթի ամեն մեկ շունչը Աբելյան պատարագի պես երկինքը կըվերանա, հանեցե՛ք թրներդ՝ թո՛ղ տեր հայրն օրհնի»։

Տան կտրներին, հայաթի միջին, դաշտի երեսին, հողի բաց դոշին, երկնից առաջին, աստղերի տակին նրանք չոքեցին, նրանք կանգնեցին։ Էրեխանց ձենը, տղայոց լացը, ծնողաց սուգը հորն[3] մոր մաղթանքը իրար հետ խառը երկինքն վերացան. հերը որդին օրհներ, մերը զավակն հանձներ, մութն ու խավարը քիչ քիչ հեռանար, լիսն ու արևը ծանր մոտենար, երկիրը նրանց արտասուքն[4] սրբեց, երկինքը նրանց աղոթքը լսեց, ուրախ երեսով տեղից վեր կացան․ տերտերի ձեռը խաչ, ավետարան, ճակատին դրին, նրանք համբուրեցին, ու ձեռք ձեռքի տված՝ իրար սիրտ դրին․ աչքերը սիրով երկինքը քցեցի՛ն, թե մահ էլ թե կյանք[5] նրանց հանդիպին, իրար հետ ապրին, իրար հետ մեռնին։ Իրար հետ արին[6] թափեն

  1. [արեգա<կը>]
  2. [որ]
  3. [ու]
  4. [առավ]
  5. [սր<անց>]
  6. [իրա<ր>]