Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/304

Այս էջը հաստատված է

ու կռվեն, իրար հետ թաղվին, իրար հետ պսակվին։ Ահ կամ տխրություն էլ չէ՛ր երևում, երեսները արևլիս դառած[1] փայլում։ Արինն սրտիցը կրակի պես վառվում, հոգին մարմնիցը ձեն տալիս, ասում, էլ մի՛ կորցնե՛ք դուք ձեր ժամանակը, գրվեց երկնքումը ձեր սուրբ հիշատակը, սար ու ձոր հրեն ոտն են վերցրել՝ գալիս ձեզ վրա, ոտնատակ անել, բայց ձեր քաջությունն երկնից[2] զորությունն կարեն աշխարքումն[3] թողալ մեկ անուն, թե սերն, ու հավատն, հայրենյաց նախանձն, որքան զորավոր են և շնորհապանծ, որ մինն հազարաց[4] կարե խորտակիլ, երկուսը բյուրոց կարե նվաճել, ձեն տվին միմյանց, սիրտ տվին միմյանց, օրհնություն առան, գնացին ի բաց։ Բայց անմեղ Վարդանն մինչև էն վախտը շլինքը ծուռը,[5] գետնին աչքերը, մեկ հորը նայելով, մեկ լացը սրբելով, մեկ ախ քաշելով, մեկ սիրտը բռնելով, խալխին նայելով, սուգը կուլ տալով, երկնքին աղոթքը, երկրին արտասունքը տալով, հանելով,[6] մեկ ձեռը թրին, մյուսը հոր ուսին, հոր գրկովն ընկած, լար ու մղկտար, աչքերը լցրած։ Անո՛ւշ իմ դու հայր, անգին բարերար՝ իմ կենաց տվող, իմ հոգվույս դու ճար։ Մի՞թե տուն կարե իմ ոտը փակել, մի՞թե չեմ կարե իմ աչքը կապել։ Մի՞թե էս արինն[7] ինձ դու չե՞ս տվել,[8] մի՞թե էս ջանը[9] ինձ դու չես բաշխել,[10] կարեն դինջանալ, ինձ հանդարտ թողալ, բանդումն էլ ըլիմ, ոտս բխովումն, մահն իմ առաջին, սուրը իմ դոշումն, էլ քեզ կուզեմ որ ես իմ հոգիս տամ, քո ոտիդ տակին մեռնիմ հող դառնամ։ Որ ես քո կոխքումն ա՜խ չըլիմ կանգնած, իմ կյանքը քեզ չտամ, հոգիս քեզ՝ առաջ, եդո քո ոտը երեսս կոխի, եդո բերանդ իմ հոգիս օրհնի։ Ա՜խ՝ հայր իմ, հայր իմ՝ քո ըմբրիդ մեռնիմ. առանց քեզ մեկ օր՝ թո՛ղ ես լիս չտեսնիմ։ Մեռնիմ ինձ թաղի՛ր, ապրիմ, ինձ պահի՛ր. ինձ տար քո հետը, ինձ մի՛ սպանի՛ր։ Տես էս սուրը որ ձեռիս բռնած եմ, առանց թշնամու իմ սիրտս կխրեմ։ Մինչև քո աչքի, քո տան առաջին, հարյուր թշնամի քեզ մատաղ չըլին, մինչև էս ձեռքը քեզ գյուլա քցողին հավի պես չմորթի քո ոտիդ տակին, մինչև էս թուրը հարյուր թրավորի[11] շլինքը առաջին կամ ձիու փորի տակին չջարդի, էլ ո՞ւր ես ծնա. իմ կերած հացը[12] քթովս դուս կգա։ Չէ՛, հայր իմ, հայր իմ, քեզ մատաղ ըլիմ, ինձ էլ տար հետդ, որ ես էլ կռվիմ. աշխարք իմանա՝ թե քաջ Վարդանի՝ ցեղն ու բոլոր ազգը անմահ, անվանի Հայրենյաց սիրովն հավատի խաթեր, պատրաստեն զոհ տալ իրանց կյանքն, օրեր։

Սելավը վրա պրծավ՝ գլուխդ պահի՛ր Վարդ ջան. տուտը բաց էլավ՝ մնաս բարով՝ ղուրբան, ինձ ո՛չ սելավի, ո՛չ թրի,[13] թվանքի, ո՛չ ամպի կայծակ, ո՛չ ֆրթնա ծովի՝ չեն կարող հաղթել, քեզանից խլել. տես սֆթա էկողն իմ ֆորսս պտի ըլիլ։ Թե սելի տակիցն չես ուզում կռվիլ[14] դուս կգամ դաշտը մենակ կկանգնիմ, կընկնիմ նրանց մեջը կեծակի նման, տաղըթմիշ կանեմ, ինձ կտամ ղուրբան − յա՛ արագահաս զինավոր Սարգիս,

  1. [հենց]
  2. [բարու<թյունը>]
  3. աշխարքին = աշխարքումն
  4. [երկուսը բյուրոց]
  5. [հոր]
  6. [ձռը]
  7. [որ]
  8. տվել ես = տվել
  9. [որ]
  10. բաշխել ես = բաշխել
  11. [աղիքն ու]
  12. [ինձ հո հարամ ա]
  13. սրի = թրի
  14. կռվիմ = կռվիլ