Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/306

Այս էջը հաստատված է

աղքատ Հայի դարդին հասնում ու Թուրքիցն ազատում էր, ի՞նչ սրտով պետք է նրանց խրատ տա՝ որ Աստծուն թողան սատանին հնազանդին։ Բայց հրամանը ծանր էր, չաներ, հազար Հայի սարվազ ու ձիավոր՝ որ ղոնշունումն էին, մեկ րոպեումը սուրը կքաշեին։ Աղլուխը աչքին դրած մոտացավ էս պաշտելի իշխանը։ Նա չէր արտասվում՝ թե գան հնազանդին, նա լաց էր ըլում, թե իրանց գլխի ճարը տեսնին ու գազանի ձեռը չընկնին։ Հենց Հայի ղոնշունը մոտացավ, Սահակ Աղեն նրանց գլխին, հենց բերանը բաց արեց՝ որ խոսի, ոչ թե նրանց դարձնի, այլ խրատ տա ու մխիթարի, հարիր թվանքի բերանը ցցվեց։ «Գնա՛ Աջամի Հայ, էդ երեսիդ մեռոնին ենք խաթր անում, թե չէ վաղուց ձեր արինը մեր հողը կներկեր, վաղուց ձեր հոգին մեզ ղուրբան կըլեր. Լուսավորչուն գնացեք խունկ ու մոմ վառեցեք, որ ձեզ սաղ սաղ եդ ենք դարձնում։ Մենք Աջամի հացը չենք կերել, Աջամի ձեռի տակին չենք մեծացել՝ որ նոքար դառնանք։ Դուք մեր թրի հունարը լա՛վ գիտեք, դուք ղրաղ կացե՛ք — ձեր ի՞նչ գործն ա, թող մեր թշնամին մեր առաջը գա, սիրտ ունի, մոտանա, սովորել ա գողի պես գեղեր քանդի, տավար հետ ածի, թե կտրիչ ա, թո՛ղ իր հունարը ցույց տա։ Մենք հազար մարդ չենք ըլիլ, ձեր ղոնշունը քսան հազարից էլ ավելի ա, քանի շունչ ունինք, մեր հողն ու օղլուշաղը ձեզ չենք տալ, եդ դա՛ռ»։

Ինչպես մեկ կատաղած ղափլան (վագր)՝ էս բանը որ լսեց Հասան խանն՝ հրամայեց զորացը՝ որ թրի, թվանքի մտիկ չանեն, յա էն օրը մեռնին, յա իրանց ամոթը ծածկեն, յա՛ Խլղարաքիլիսեն տակն ու վեր անեն, յա իրանք տակովն ըլին։ Ինքը թուրը հանած՝ ուզում էր՝ որ նրանց առաջին գնա ու առաջին թուրը ինքը խփի, սելի սանգարը ինքը կոտրի, ավալի եսրի գլուխն ինքը թռցնի, Օքյուզ խանը մեկ կողմից, Նազի Խանը մյուսից հազար մունաթով նրան կակղացրին՝ որ իր անօրեն կենացը խնայի, իր գլխի պատիվը չի կորցնի, ինքը չադրումը նստի, սարիցը նայի՝ տեսնի թե ի՞նչ հրաշք կգործեն նրա ծառեքը, երբ իրանք կմեռնին, էն ժամանակը թո՛ղ գա՝ որ նրանց արնի ջառըմեն հանի։ Խնդրները կատարվեցավ, երկաթի երեսը մի քիչ դինջացրեց, քոսա միրուքը սղալեց, ու քավթառքոսի աչքերը դես ու դեն քցելով, անատամ[1] չանեքը իրար խփելով, նոթերը կիտեց, ղայլանը քաշեց՝ որ քիթ ու պռունկը դեռ ծխով լիքը՝ իր դժոխքի բերանը բաց արեց՝ որ ինչ Հայի ձիավոր ու սարվազ գան, առաջ քցեն, իրանք եդևիցը գնան՝ որ սրանք կոտորվին, նրանց փարութը հատնի, որն էլ իրանք եդևիցը սպանեն՝ թե իրան հավատակցին ղմիշ անի, ու երըմիշ չըլի, կամ թե Խլղարարաքիլիսեցիք՝ իրանց դավանակիցը տեսնելով թուլանան, թվանքը չի քցեն՝ որ եդո իրանք հանկարծ վրա թափին, սելերը գաղըթմիշ անեն, ու նրանց ապավինողներին կամ սրով ջարդեն, կամ սաղ սաղ կրակը դնեն, էրեն։

Հասան խանը մեկ քանի ձիավորով նի էլավ սարը, դուրբինը առավ ձեռքը, մեկ քարի վրա պպզեց ու ձեռով արեց։ Օքյուզ աղեն իր Քրդերովը, Նազի խանը ղազախներովը աջ ու ձախ բռնած, Սվանգյուլի խանը իր[2]

  1. [բերանը]
  2. [ղոնշունով]