Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/308

Այս էջը հաստատված է

թե Հայը Հայի տունը քանդեց, Հայը Հային կոտորեց։ Տղամարդություն էին ջանք անում ճարեն, ամոթք, նախատինք պետք է նրանց հավիտյանս հավիտենից մնար։ Շատ էլ ուզեց որ Աղա <Սարգիսը> աչքին, սրտին հուփ տա, բայց արինը եդ դառավ, արտասունքն էկավ լցվեց, կրակը հանգավ, դող ու սրսուռ ընկավ ջանը։ Առաջին էր նայում, իր ազգն էր լալիս, եդևն էր նայում՝ գեղը <վայ> տալիս, երեխեն գոռում, օղլուշաղը մեռնում, «էկա՛ն, էկա՛ն, վա՜յ մեր օրին»։— Բայց ո՛չ էրեխեքանց սուգը, ո՛չ կնանոց լացը, ո՛չ մահն ու կյանքը էլ նրանց աչքը չէկան։ Երկնային հրեշտակն՝ անմահության պսակը ձեռին էկավ նրանց վրա կանգնեց, նրանց ձեն տվեց։

«Հազար ու բիլոն ձեր ազգիցը էս օրը քաշեցին, թե ազգ եք ուզում պահիլ, ահա ձեր առաջին, մեռե՛ք նրանց ուղուրին՝ որ քանի աշխարհս կա, ձեր անունն հիշվի՝ թե դուք ձեր ազգի արինը լավ համարեցիք, քանց ձեր իսկ կյանքը, քանց ձեր որդիքը։ Էլ ի՞նչ էք կանգնել, կրակ տվե՛ք, տուն, օղլուշաղ էրեցե՛ք ու վրա թափեցեք։ —

«Կրակ տվե՛ք, տուն, օղլուշաղ էրեցե՛ք, վրա թափեցե՛ք՝ տղե՛րք — երեխեք — մնա՛ք բարով, ամպեր թափեցե՛ք, երկինք գռռացե՛ք, հողե՛ր, դաշտե՛ր, ձորե՛ր, սարե՛ր, սուգ արե՛ք, վկա կացե՛ք։ Ով անց կենա էստեղ՝ ասեցեք՝ թե մենք մեր ազգի համար մեզ մատաղ արինք, մեզ գերի տվինք, սուրը քաշվեցինք։ Սելավ ըլեր, մեզ տանիլ չէր, դժոխք ըլեր, մեզ մոտանալ կարող չէր, երկիրը բացվեր, մեզ կուլ տալ կարող չէր․ սաղ Պարսկաստան պոկ գար մեր մեկ մազը թեքել չէր։ Հասան խան քո ամեն մեկ թիքեդ հազար սատանի ձեռ ընկնի․ Քո ջիդեն սրտումդ ցցվի։— Որդիք, բալա, օղուլ, չոջուղ, զովում, ղարդաշ, էլ սուգ մի՛ք անիլ։ Մեր տները թող մեզ գերեզման ըլին, մեր արինը մեզ մեռլաջուր, մեր հողը մեզ պատան, մեր ձենը՝ մեզ ժամ, պատարագ, սուրբդ Վարդան քաջ նահատակ, դու տո՛ւր մեր պսակն։

Խոտի դեզերի կրակն ու բոցը, խեղճ օղլուշաղի հարայ հրոցը, դարմանի ծուխը, կալերի մուխը՝ ամպի պես ելին, օրը խավարացրին, գեղի չորս կողմը առավ ալավը, տների մեջը՝[1] ծով դարձավ լացը, էլ ո՛չ հեր կարաց որդուն համբուրի, էլ ո՛չ մեր կարաց տղին մեկ տեսնի.[2] հարսի սրտումը իր սերը մեռավ, փեսի բերնումը լեզուն չորացավ։ Քիրն ուզեց ախպորն ջան էլ ա ասի, ախպերն քվորը իր խտիտն առնի։ Մեր ու խեղճ հարսներ իրանց երեխեքն՝ տղերք ծերունիք իրանց սուրն ու զենքն, դոշին կպցրին երկինքն նայեցին, աչքները խփեցին ու ախ քաշեցին։ Մեկը դուռը փակեց՝ որ կրակումն[3] էրվի, մեկն աչքը խփեց՝ որ ցավ չտեսնի։ Տղերք գեղիցը դուս թռան դաշտը, տանըցիք փախան, որ ընկնին կրակը։ Էլ լաց չէր գալիս նրանց[4] կարոտ աչքը, նրանց բուրջ ու բադան մնաց երկինքը։

Տունը քանդեցին, տանըցոց գլխին սելը քանդեցին, վրա թափեցին։ Ձայն տվեց Վարդանն հզոր պատանին. Աշոտն քաջասիրտ, Մուշեղ Արծրունին, մեկ Նազի Խանի, մեկն Օքյուզ աղի, մեկն Ջաֆար խանի քամակը

  1. [սուգը]
  2. [էլ]
  3. [մեռնի]
  4. [սիրուն]