Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/310

Այս էջը հաստատված է

Քրդստանցի Հայ եդևն էր քցել՝ ու արծվի պես որտեղ մեկ ֆորս ճանկում էր, ական թոթափել՝ վրա էր հասնում, ցրվում փարա փարա անում, հարիր տեղ նրան ղզլբաշի ղոնշունը Մաստարա, Գոշավանքի դզերումն ռաստ էին բերել, հինգ հարիր մարդով վրա տվել ու քառասունով, հիսունով ջարդվել, էլ եդ դառել։ [1]Սուդագյան մեկ օր Նազի խանին՝ էս ահագին գազանին՝ որ հարյուր մարդի չէ՛ր ասիլ, թե Աստված ա ստեղծել, էն տեղը քցեց՝ որ իր մարդքերանցովը մեկ բարձր թափից վեր ընկավ՝ ու ղզլբաշի հողը մտավ՝ որ պրծավ՝ թե չէ Աղասու ձեռին պետք է իր բոլոր սպանած անմեղ Հայերի արնի ջառըմեն տար։ Բայց Աղասու արածները թողանք ուրիշ ժամանակի, ու գնանք մեր բանը։ Հասան խանը, որ աչքը չի՛ բարձրացրեց, ու Աղասուն ձիու անկաջը մտած՝ եդևիցը քշելիս տեսավ, ոտն ու ձեռքը թուլացան, ուզում էր ձին բաց թողի, ու քարափնվեր Արփաչայի ձորն ընկնի, ուզում էր՝ որ ինքը իր թուրը իր սիրտը խրի, որ չասեն թե Հասան խանին սպանեցին, քարին իր գլուխը մատաղ տա, քանց մեկ ռահաթ Հայի՝ որ հազարներով սուրն[2] հենց էն տեղարենքն էր քաշել, տանով, տեղով էրել, գերի արել, բայց էլի ռաշդի սիրտը ոչինչ տեղ էնքան ղայիմ չի ըլիլ, որքան եդին սհաթումը, կյանք ու մահ կռվելիս, մեկ չարեք վերստաչափ տեղ էր մնացել, որ շունչը քամուն տա, հենց էն ա թուր ասպապ ուզում էր՝ որ եդ անի, ձին բաց թողա մեկ քարի տակի չոքի, ու բալքի իր թշնամուն գյուլով էլ ա վախացնի կամ սպանի, վախտն անց էր կացել։67) Հսկայն Աղասին թուրը սրտին դեմ արեց, «վեր քցի թուր ու թվանք ձեռիցդ՝ որ էս սհաթին փառչալամիշ կանեմ։ Դու էս տեղ չի՛ պետք է սատկես՝ հայակեր շո՛ւն՝ իմ թուրն ափսոս ա, որ քեզ պես թշվառ ճիճուն սպանի. չէ՛՝ ամոթ ա իմ տղամարդությանը, որ քեզ քարի տակի, կամ չոլումն սատկացնեմ՝ որ ղշերը ջամդաքդ ուտեն, քարերն ու հողը քո մուռտառ արինդ ծծեն, ու լսողն էնպես կարծի, թե կռվումը մեռար, էդ անիրավ լաշդ չի՛ քթնի, մեռած հողիդ վրա էլ չի թքի, ու ամեն անց կենող, մեկ քար չի՛ վրեդ քցի ու գյոռիդ ուշունց տա, թե քո անաստված ոսկերքն են էնդեղ հող դառել։ Հլա քանի Երևան չեն առել՝ քեզ հետս շան պես քաշ կտամ, սարեսար կքցեմ։ Ճանճը սպանիլ տղամարդություն ա։ Հլա շատ օր պետք է Հայի հաց, խոզի միս ուտես, Հայի մեծահոգությունը ու մարդասիրությունը տեսնիս, որ նեղ օրվան ղադրը իմանաս, իմանաս թե տնաքանդությունը, մարդասպանությունը ի՞նչ զատ ա, իմանաս՝ թե Քրիստոսի օրենքն որքան սուրբ ա, ու կամ մեր խաչին ղուլ դառնաս, մեր հավատը պաշտես,[3] որ հոգուդ փրկություն ըլի, յա թե չէ որ էդ արինաթաթախ ձեռներովդ, էդ սատանի փայ հոգվովդ ուզենաս ձեր ջհանդամը գնալ՝ քեզ էն Հայերին տամ, որի որդիքը կոտորել, տները քանդել, աչքերը քոռացրել՝ որ միսդ ղիմա ղիմա[4] արինդ շանը տան ու գլուխդ գեղեգեղ, աշխարքե աշխարհ ման ածեն, առաջիդ մատաղ մորթեն Աստծու համար, չունքի մատաղի ու մարդի արնի էդքան ծարավ էր քո հարամ սիրտը, որ բալքի թե իմ խեղճ ազգի սիրտը հովանա։ Հազար հազար գլուխ ես կտրել, Ղարս ու Բայազիդ քանդել, ավերել, ափսոս չի՛ էդ ղոչ գլուխդ քարի տակի մնա։ Չէ՛, չէ՛, Հասան շուն, Հայի

  1. [Ապար<ան>]
  2. [էր]
  3. [յա թե]
  4. [ու]