Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/312

Այս էջը հաստատված է

չէ՛ր կարծիլ էս բանը։ «Խան՝ կատաղած գիլի կերած մսի համը դեռ ատամների տակին կըլի, արինակեր գազան, էդպես հո չեն խփիլ, կամ գողի պես վրա պրծնիլ, ձեռս ափսոս ա, որ քեզ դիպչի. գազանին գազանով պետք է պատժած։ Խան՝ հլա ձիուս հունարը տե՛ս, ետո կիմանաս՝ թե ինչ թուր ա վրեդ խաղում»։ Ասաց հսկայն ու ձիուն ղամշեց. կատաղած ձին՝ բերանը փրփուրը լիքը՝ առաջին ոտները որ չի՛ բարձրացրեց ու թռավ– Հասան խանի լեղին ջուր կտրեց, բայց բաղդը բանեց. ձին որ թռավ, նա մնաց մեջտեղը անվնաս, մինչև Աղասին ձիու ջիլավը կքաշեր ու եդ կդառնար, Հ<ասան> Խ<անը> հոգի առավ, փշտովը հանեց, ձիու ճակատը եդ դարձնիլը ու փշտովի տրաքիլը մեկ էլավ. հայվանը փռնչաց, երկու քթիցը արինը պրծավ, առաջի ոտների վրա էնպես չոքեց ու գետնին դիպավ՝ որ Աղասու ոտի մատները օրզանգըվին կպավ, աչքը կեծակին տվեց, սևացավ, արինը սրտումը թան դառավ։ Մինչև Աղասին ոտը օրզանկվիցը կհաներ, մինչև ձեռը թրին կհասներ, ու ձիու տակիցը կբարձրանար, Ասլան Հ<ասան> ԽՀանը> վրա հասավ, երկու լտրանոց թուրը շողաց, քար ու ձոր սկսեցին էնա էլ իրանց[1] գլուխը լալ — Ասլան Աղասին գլուխը սաստիկ որ թափ չի տվեց, էլեդ փոքր արինը տաքացավ, մեկ ոտը օրզանկվումը, ձախու ձեռը թրին ղուրբան տալով, թշնամու դեմը բռնելով[2], աջու ձեռը[3] որ Հ<ասան> Խ<անի> գլխովը չի պտտեց, քաքուլի կամ միրքի մազի տեղ՝ չանեն ընկավ ձեռքը,[4] մատները բերնումը, բիթը բողազի տակին՝ չանին որ հուփ չտվեց, էն թաք թաք հին ատամներն էլ որ էստեղ էնտեղ երևում էին[5], ճռռացին, իրար կպան, ու փշուր փշուր էլան, գլուխը հավի գլխի պես պտտելով, էնպես սաստիկ ոլորեց՝ որ բոլոր տամարները ճռճռացին ու Երևանու Աստծո գլուխը Աղասու մեկ ոտի տակին մնաց, փորը[6] մյուս, ու էսպես կաղնած վրեն, ինչպես սուրբ Գևորգ իր վիշապի գլխին սկսեց մեր հսկայն մուշամբեն հանիլ, որ միշտ հետը ման էր ածում, դեմն ատամով ու աջու ձեռով յարեն կապիլ, դեմը էլ հավատի քարոզը կարթալ։ «Հայի ձեռի դու չես արժան, ոտը համբուրիր՝ հայակեր գազան. Հայի արնի ծարավ էիր, դե՛ կշտացիր՝ անհոգի» ասաց ու մինչև կուռը կկապեր, արինն էնպես էր վեր ածում, որ Խ<անի> աչքին ու բերնին թափի․ «քեզ ասում եմ, մինչև Հայ չի՛ դառնաս, մինչև երեսիդ խաչ չհանես չե՛ս պրծնիլ, չե՛ս. ի՞նչ ես մտածում, ես էսօր քո լուսավորիչը պետք է դառնամ։

Բայց ա՜խ՝ երանի թե հավատը էսքան չըլեր մեր Աղասուն մոլորացրել, ու[7] վիշապն ընկել էր ձեռքը, տար, վարթարաֆ աներ։ Սատանեն իր պոչը մի բանում չխառնի, մինչև դու խաչը կհանես, նա իրան բանը կըհոգա։ Հենց յարեն կապեց, պրծավ մեր կտրիչը, ու ձեռը շարժեց, որ արինը էլ եդ իր տեղը գնա, ու ուզում էր՝ որ թշնամու չար ձեռները կապի, ու էնպես նրան հավատ բերի, աչքը որ բարձրացրեց, Աստված ո՛չ շհանց տա, իր ընկերտինքը ամեն մեկը մեկ սարի ծերից թռած էկան, վրա հասան — «Աղասի ջան՝ գլխիդ ճարը տես, քեզ ման գալով հոգիքս թռավ, ա՛խր ո՞ւր

  1. [սու<քը>]
  2. [ու]
  3. ձեռով = ձեռը
  4. [չանին որ]
  5. [փշրեց ու]
  6. [մեկ]
  7. [ֆորսը]