Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/313

Այս էջը հաստատված է

մնացիր, Հ<ասան> Խ<անը> նոր ղոնշուն ա հավաքել գալիս ա, Ղլղարաքիլիսեն էլ եդ կոխեցին, Բոռչալվի Թուրքերը կապիտանին գլխից հանեցին՝ թե Ղզլբաշը Գյումրու բերդը կառնի, թոփ ու թոփխանա հետըներն առան եդ դառան, ջրատար ողորմելի խալխը մնաց չոլումը ոչխարի պես սառած՝ ոտը ո՛չ առաջ կարաց փոխել, ո՛չ եդը, որը ձի ուներ՝ էլ ո՛չ բարեկամի մտիկ արեց, ո՛չ ազգականի, վեր էլավ փախավ Գյումրի, մնացածները՝ Աստված ո՛չ շհանց տա՝ իրար ճտով ընկած՝ մնացին գառն ու ոչխարի պես բղղալով կանգնած։— Ինչ նրանց հալն ա, Աստված ո՛չ տա, սար ու ձոր սուգ են անում, լալիս»։

«Ձեր տունը չքանդվի՝ ի՞նչ եք անում։ Տասը Հ<ասան> Խ<ան> հո չկա աշխարքումս։ Հ<ասան> Խ<անը> հրես ոտիս տակին ընկած հոգին տալիս ա, դուք երազ եք պատմում, թե գինովացել եք։ Հ<ասան> Խ<ան>, Հ<ասան> Խ<ան>, տո հրես գլուխը ճտի պես ձեռումս, դուք ինձ պառավի հեքիաթ ե՞ք ասում։ Ամոթ ձեր փափախներին. տո մեկ մտիկ արե՛ք՝ է՛»։ Ո՞վ կհավատար ապա՝ թե էն ահագին ասլանը մեկ գառի ոտի տակի ըլի․ որ աչքըները չի առավ նրա զարհուրելի կերպարանքին, արինն աչքըները կոխեց՝ բոլորն էլ թուր հանեցին՝ որ նրան թիքա թիքա անեն - էլի մեր խաչապաշտ հսկայն իր սազն ածեց։ «Ով իմ գլուխը կսիրի, թուրը էլ տեղը դնի, էդ ոչինչ տղամարդություն չի՛, չոլումը մեկ ուլ մորթել։ Թողեք հլա սրան մեկ հավատ բերենք, ետո ինչ ուզում ա ամեն մարդ՝ թող էն անի»։ — Տո տո՛ւր, գլուխը ջնջխի՛ր, դրա հոգին Աստված առնի, դրա ամեն մեկ շունչը յաղու ա, օձը քանի շուտ սպանես, էնքան քո խերն ա։ Դա էլ օ՞ր պտի տեսնի, չէ՛, դրա օրը պտի խավարի։ Դրա գլխին քար ընկնի, քարը քցի՛ գէլխին՝ դրա արինը մեր վզին։ Տո մեր ազգի տունը քանդողին՝ էլ րոպե պետք է կյա՞նք տված, շունչը բերնումը թողա՞ծ, սպանի՛ր, ասում ենք՝ թե քեզ էլ հետը կսպանենք»։

«Ինձ սպանեցե՛ք, սրան ձեռը միք տալ։ Թող նրա մահը մեկ քանի մարդ էլա տեսնի, որ սրտները[1] հովանա է»։ Էս խոսք ու զրուցումն էին՝ որ բիրդան բիր ձիավորի տուտը նրանց վրա բաց էլավ։ Ընկերքը վրա թափեցին՝ որ անօրենի թոզը քամու տան, անփորձ Աղասին՝ որ մինչև էն օրը նհախ տեղը մեկ արին չէ՛ր վեր ածել, նրանց դեն արեց, խանին քաշեց մեկ քարափի գլուխ[2], ինքը գլխին կանգնեց. Խ<ան>ի ձեռները կապած ոչխարի պես առաջին վեր դրեց, ընկերներին հրամայեց, որ ձիանը ձորն անեն՝ ու թվանքները հազրած ձորի բերնումը կանգնին՝ ու իրեք գազաչափ խանիցը հեռու կանգնած՝ դոշը քարափին դեմ տված՝ էնքան մնաց՝ որ ձիավորների տուտը մեկ թվանքի մանգզիլ էկավ, մոտացավ։

«Գլխըներդ ոտիս տակին ա, այ Թուրքեր՝ ձեր ճակատը գյուլիս առաջին, քսան ինձ նման իգիթ (ղոչաղ) տղերք քամակիս, ամեն մեկս մինչև ձեզանից քսանը չսպանենք, մինչև մեր բարութը չհատնի՝ կրակ դառնաք, մեզ չեք կարալ[3] մոտանալ։ Հինգ սհաթ ա, ձեր հոգին, ձեր գլուխը, իմ ձեռիս ա էլել, էն Հասան Խ<անը> որ սարեր էր դողացնում, ոտիս տակին ընկած՝ սրան նայեցե՛ք, ձեր սև օրը լաց էլե՛ք։ Խա՛ն՝ հրամայիր՝ որ Խլղարաքիլիսեն

  1. սիրտը = սրտները
  2. [ընկերներին հրամայեց՝ որ ձորը մտնին
  3. կարեք = կարալ