Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/314

Այս էջը հաստատված է

ազատեն՝ կյանքդ էլ ազատ ա, թե չէ՛ հավի պես կմորթեմ, իմ ձեռի հունարը դու լավ փորձեցիր։ Մարդ ղրկիր՝ որ ղոնշունդ եդ դառնա։ Թե չէ քարափիցը վեր կքցեմ, հազար թիքա կըլիս։ Ինչքան որ ըլի մեկ հողում ենք մեծացել, խա՛ն, կռիվ ունիս՝ դուշմանիդ հետ արա՛, խեղճ Հայերը քեզ ի՞նչ են արել։ Էն ժամանակը քեզ խան կասեմ՝ թև որ էս տղամարդությունն անես։ Մեծություն ունիս, բանացրո՛ւ»։

Ջանն ազիզ ա։ Հ<ասան> Խանի> նամազն էլ էս էր՝ որ մեկ պրծնի, հազար Արախլու ու Թուրք սպանեին նրանք, ի՞նչ հաջաթ։ Իրան դարդը քաշելով՝ իսկույն հրաման տվեց, որ մեկ քանի ձիավոր հասնին, ղոնշունը ետ քաշիլ տան, մինչև ինքն էլ գա։ Բայց դեռ կիսաճամփի՝ Աղասու սիրտը գնաց, քաջ հսկայն չէ՛ր իմացել՝ թե մհլամը յարի վրա կըդնեն։ Կտրած տեղը մնացել էր բոշ, արինը թևերովը գնացել, ջանը բռնել էր, արեգակի շոքը մեկ կողմիցը, սովածությունը մյուս, արինն էլ հո՝ հենց բռնի ցամաքել էր՝ էն հադաղին՝ որ զորքը եդ դառան, ու նա էլ սկսեց կրկին Հ<ասան> Խ<անին> հավատ բերի, քիչ քիչ աչքերը շաղվեցավ, գլուխը պտտեց[1] ուզեց՝ որ մեկ գլուխը բարձրացնի, տեղիցը վեր կենա ու ընկերներին իր գլխի էկածը պատմի, թուլացավ, քամակի վրա վեր ընկավ, աչքերը խփեց − մեկ բարակ ախից ավելի՝ էլ ոչինչ չկարաց ասիլ։ [2]Սար ու ձոր ձեն տվին, Աղասու անունը որ տվին, քարափները զարզանդեցին, ողորմելի ընկերքը քար ու հող գլխըներին տալով որ վրա չի թափեցին ու հարայ տվին, ձենն ընկավ ձիավորների անկաջը, լացի, սգի ձենը որ իմացան՝ հենց գիտես՝ արեգակը նոր ծագեց, ական թոթափել, թև առած եդ դառան, էլ ում գլխումն էր մնացել խելք։ Թշնամին էն ա մեկ թվանքի մանգզիլ մոտացել էր, հարիր տեղից թվանքները բաց էլավ. Աղասին աչքը բաց արեց կամաց, ախ քաշեց ու ձեռով իշարաթ արեց որ ձորը թափին, ընկերքը իմացան նրա միտքը, ուսըներին դրին իրանց թանկագին բեռը՝ ու ձորը թափեցին։ Հենց ոտն ու ձեռ բաց էլած որ տեսավ իրան, արյունակեր Հ<ասան> Խ<անը> թուրը ավալ ինքը ձեռն առավ, մինչև ղոնշունը ձորի բերանը կհասներ, Աղասու ընկերքը Անի քաղաքի բուրջը մտան, ու էնտեղ, ուր հարյուրավոր եկեղեցի, հազարավոր տներ քոշք ու սարեք՝ դիմացի սարերին ամաչացնում—վախացնում էին, ուր ըստ ասության ռամկին այնքան էր հարստություն և ճոխություն, մինչ մեկ հովիվ[3] տեսնելով մեկ զատկի՝ թե կնիկը եկեղեցումը տեղ չէ՛ր ճարել, էս պատճառով մեկ ահագին տաճար շինեց ու մեկ անսիրտ վանքականի խաթեր՝ Աստված Հայոց վերջին կենաց ճրագը փչեց՝ թագավորաց թախտը կործանեց, ու իրանց սրո հրո գերի արավ՝[4] ա՜խ՝ անմեղ սնապաշտություն, թագավորաց, հափեղայից մատաղ տվինք, որ էստեղ ընկանք է՜։ Ու էն հիանալի ավերակքը եկեղեցիքը թողեց մեզ սգո և լացի տեղեր, էս բրջերի ծոցն էր՝ էն սրբոց աղոթքը, ու մեր թագավորաց Գագկի... երկնային հոգին, որ Աղասուն պահեցին։ Մինչև նրա հինգ ընկերք խտտած գետնի տակի ճամփովը գետի ղրաղը հանեցին, մինչև ընկերտանց հինգ[5] թագուն

  1. [կուզեր որ՝ որ]
  2. [Քար]
  3. [մի]
  4. [ան<մեղ>]
  5. [էս]