Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/316

Այս էջը հաստատված է

էր քցել, դուզ, չոլ, ղռ, քոլ, յավշան, թուփ, խուփ, ծղնոտ, տերև, ծառ՝ ինչպես ամառվան գիշերը կրակ տված չոլ սարերը աստղեր էին շինել, ձորերը երկինք, որ պարզիկա վախտը ամեն գիշերը մեր գլխին էրվում են։ Կատաղի քամին բոցին առաջն արած՝ որ չէր ղամշում ու քացի տալիս, հենց իմանում էր[1] մարդ, թե Շորագյալու դաշտը հրեղեն ծով ա դարձել, ու կրակի, բոցի ֆրթնեն (ալիքը) քուքուրթ, կայծակ ածում դաշտերի գլխին։ Խուլ ձորերը, խոր էրերը բողազները ետ ճոթռած՝ որ կուլ տված քամին էլ ետ չէին փչում, տալիս քարափների ճակատին[2] քարերը, ծառերը ուզում էին անկաջները կալնին, ոտ առնին փախչին, ու[3] նրանց դողի ու զրզնդոցի ձենի[4] մեկ տուտը երկինքն էր հասել՝ ամպերն իրարոցով տալիս, մյուսը գետնի գլուխը, մեջքը, ոսկոռները ջարդելով, անդունդը խրվում ու հազար տեղ գոռալով, ջարդվելով, գնում, կորչում, լռվում, պապանձվում։ Կայծակի ամեն մեկ[5] ճամբարակը ճոպանը ինչպես մեկ[6] հրեղեն սուր՝ որ երկինքը չէր ճղում, ամպերի մեջքը կոտրում ու Ալագյազի, Մասսա, Դվալու գլխին թափին տալիս, ուզում էին՝ որ էս ահագին երկրի գլխները՝ իրանց աչք ձորերը տակ ու վեր անեն, քոռացնեն, իրար սպանեն, ու սաղ սաղ անդունդը խրվին, բաթմիշ ըլին։ Ամպերը օխտը գլխանի վիշապի նման՝ երկնքիցը ճոլոլակ էլած որ բերանը չէին բաց անում, խփում, ուզում էին որ սաղ երկինքը կում անեն, ծամեն, փշուր փշուր անեն ու էլ ետ հազար թիքա արած՝ ածեն անիրավ մարդի գլխին՝ որ ո՛չ երկնքիցն ա պատկառում, ո՛չ Աստվածանից վախենում, ո՛չ ջուրն իրան օրինակ առնում, ո՛չ հողից[7] մեկ խրատ վերցնում, ոչ իր խեղճ հոգու ներքին ձենը լսում, որ գիշեր, ցերեկ լալով, արտասվելով՝ քնած թե զարթուն ձեն են տալիս, գոռում, երկնքի, արեգակի պես, երկրի հողի պես՝ դու Աստծո պատկեր բարի կա՛ց, բարություն արա՛, քեզ պահի՛ր, լավություն արա՛, Աստուծուն նմանի՛ր, ընկերիդ պահպանի՛ր, Աստծո աշխարքը շինի՛ր, նրա ձեռագործը մի՛ քանդիր, որ դու էլ մնաս շեն, դու էլ չի քանդվիս, հողին չհավասարվիս։

Երկինք, երկիր, սար, ձոր, անկաջ,[8] աչք խփել, լալիս, սուգ էին անում, դոշներին ծեծում, գլխներին տալիս, երեսները պոկում, պռճոկում,[9] ամպք ուզում էին Խլղարաքիլիսեն վերև քաշեն, անդունդք՝ իրանց ծոցը քաշեն, պահեն, քար ու հող իրար կտրատում, սպանում էին, բայց Աստուծո պատկեր մարդը՝ աչքը բաց, ականջը սրած,[10] կռները վեր քաշած՝ կայծակի թուրն իր գլխին էր խփում, նա իր թուրը ողորմելի Խլ<ղարաքիլիսե>ցվոց գլխին։ Ամպի կարկուտն իր դոշին էր վեր հատում, որ Աստվածանից վախենա, նա իր թվանքի կարկուտը անճար Հայերի էրեխեքանց, անմեղ մանկանց, նորահաս հարսների գլխին էր վեր ածում. երկիրն իրան էր ուզում քարի հողի տակով անի, նա մեր ազգի, ողորմելի ջիվան որդիքն էր արյան ծովումը խեղդում, ջախըբուրթ անում։ Սարերն ուզում էին Պարսից գլխին թափին, խոր տանին, նրանք մեր անտեր[11] խալխի տուն, տեղ կրակում, իրանց սրի բերնով զիմա զիմա տալիս։ Ա՜խ, սիրտս կտրատվում ա, լեզուն ի՞նչ ա՝ որ բառով

  1. [թե]
  2. [ձեն]
  3. [ձե<նը>]
  4. ձենը = ձենի
  5. [չվանը]
  6. [ահա<գին>]
  7. [իրան]
  8. անկաջները = անկաջ
  9. [բայց]
  10. [ձեռը]
  11. [ազգի]