Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/322

Այս էջը հաստատված է

ձենը լսեն, սարերը սիրտ չունին՝ որ մեզ վրա ցավին՝ երկինքը հեռու՝ որ մեզ քաշի, տանի, երկիրը թուր չունի՝ որ մեզ էլ փրթի, կոտորի, ո՞ւմ ասենք մեր դարդը, ա՜խ, ո՞ւմ։ Ընչի մեզ աշխարք բերիք, ընչի՞ մեզ կաթը տվիք, մեզ պահեցիք, մեզ ձեր մեջը չառաք, մեզ կոտորել չտվիք, ձիու տակ չարիք, կրակումը չէրեցիք, դուք թեզ պրծաք, երկինքը գնացիք, մեզ եթմներիս՝ էս փուչ աշխարքի վրա թողիք, որ դհա ավելի տանջվինք, դհա ավելի չարչարվինք, ձեր կարոտը մեկ կողմից քաշենք, մաշվինք, մեր ցավը մեկ կողմից սիրտըներս անենք, էրվինք, խորովվինք, փոթոթվինք։

Ձեռըներս բարձրացրած, գլխներս բաց, երկնքի տակին, Ապարանու չոլումը, ձեզ ենք կանչում, ձեզ ենք ուզում, ձեր անունը տալիս, ձեր խաթեր լալիս, ա՜յ ազիզ ծնողք, ազգականք. երկնքումն[1] ա ձեր հոգին՝ թողեք մեկ սհաթ վրըներս պտիտ տա, թե երկրումս ա դեռ[2]՝ թողեք մեզ մի երևի, մուրազներս առնինք, հասրաթներս առնինք, աչքըներս մեկ ձեր աչքին առնի, ու եդո ա՜խ, եդո մեր հոգին էլ ձեր հոգուն տանք, ձեզ հետ թռչինք, ձեզ հետ միանանք, դժոխքը գնանք, մեզ հետըներդ տանիք, դրախտը գնանք, ձեր գոգումն ըլինք, ուր որ լինիք, առանց ձեզ չըլինք, ա՜խ, ի՞նչ կլի, ի՞նչ։ Ա՜խ, ինչպես չի մեր սիրտը պատռում, մեր ջանը էրվում, մեր բերնիցը կրակ դուս գալիս, մեզ խորովում։ Ինչպես ա մեր լեզուն խոսում, ու չի քրքրվում, մեր աչքը տեսնում, ու չի դուս տրաքում, մեր շունչը դուս գալիս, ու չի[3] կտրվում, մեր արինը եռում, ու չի ցամաքում. մեր անկաջը լսում, ու չի քառանում. մեր ոտները փոխվում, ու չի մեր տակին փշրվում, խուրդ ու խաշ ըլում։ Նանի ջա՛ն, ախպեր ջան, բաբի ջան՝ վա՜յ, վա՜յ էս օրվան համար մեզ օրորոց դրիք, էս օրվան համար մեզ սրից, ջրից ազատեցիք, մեր ցավին դարման արիք, մեր դարդին դեղ ճարեցիք, մեզ ջան ասելով, մեզ խան ասելով, մեր ձեռը բռնելով, մեր աչքը արբելով, գոգներդ առնելով, դոշներիդ կպցնելով, հաց ու ջուր տալով, քրտինք թափելով, անքուն մնալով, սար, ձոր ընկնելով, մեզ ապրուստ ճարեցիք, ձեր կյանքը խավարցրիք, մեզ ծաղկացրիք, դուք թառամեցիք, մեզ դալարացրիք, ձեր ումբրը չորացրիք, մեզ տեղում քնացրիք, դուք հանդում, չոլում, արևի, անձրևի տակի ջանըհան էլաք, որ մենք զորանանք, աչքըներիդ լիսը սպիտակացրիք, որ մենք մեծանանք, հասնինք, ձեզ քոմակ ըլինք, է՞ս ա մեր քոմակ ըլիլը, է՞ս էր ձեր մուրազը։ Էստո՞ւր համար Աստծուն՝ լիսը բացվելիս, մութը մթնելիս, գիշեր ցերեկ աղոթք էիք անում, որ մեր ոտին քար չդիպչի, մեր մատը փուշ չըլի, մեր գլխին կարկուտ, արև չխփի, մեզ իր աչքի առաջին, իր թևի տակին՝ ցավից, չոռից ազատի, որ մենք բարի զավակ ըլինք, Քրիստոսի խաչի ղուլն ըլինք, ավետարանի ծառա, եկեղեցու հող, ազգի պարծանք, աշխարքի շինություն։ Ա՜խ՝ ո՞ւր էր էս սհաթը Աստծո անկաջը որ ձեր արդար ձենն մեկ էլ ա չլսեց, ձեր հազար մուրազի մեկն էլ ա չկատարեց ու մեզ էսպես քարին խփեց, ջախըփուրթ արեց, ու հոգիքներս էլ չի առնում՝ որ պրծնինք, ա՜խ, կորչենք էս անօրեն աշխարքիցը։

«Սրբություն էիք առնում, մեզ հետներդ տալ տալիս, ժամ էիք գնում, մեր ձեռը մոմ տալիս, զատիկ էր գալիս, Ջրօրհնեք ըլելիս, կիրակի ժամին,

  1. [էի]
  2. [թե]
  3. [ցամաքում]