Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/323

Այս էջը հաստատված է

սուրբ պատարագին մեզ խտիտ անում, կամ ձեռով տանում, քար, ավետարան, խաչ, պատկեր, սեղան, բեմի առաջին, սրբերի տակին՝ գիրքը կարդալիս, սկին դուս գալիս՝ մեզ տերտերի ոտը քցում, խաչի տակը դնում, համբուրիլ տալիս, դուք էլ համբուրում, աղաչանք անում, Աստվածանից խնդրում, որ սուրբ ավազանի, մեռոնի շնորքը մեզ վրա մնա, մեզ վրա ըլի, ընկնինք, պահի, կրակն ընկնինք, պրծացնի, մեզ զորացնի, բախտավոր անի, որ է՞ս կրակումը, է՞ս անշեջ բոցումը էրվինք խորովվինք, մեր ձենը չիմանաք, մաշվինք, փչանանք, մեր սուգը չանեք, թրով մեզ կտրատեն, մեզ դուք չազատեք, մեզ փառչա տալիս, դուք չըլիք լալիս։ Ո՜վ մեր Արարիչ, մեր հոգու տվող, ինչպես ստեղծեցիր, էլ եդ մեզ սպանիր, ինչպես կյանք տվիր, էլ եդ դու խլի՛ր. հող էինք քեզ մոտ, էլ եդ հող շինիր, շունչ տվիր, ապրինք, էլ շունչդ եդ ուզիր։ Ի՞նչ ենք անում մենք էլ կյանքն ու փառքը, մեզ ի՞նչ հարկավոր երկիր աշխարքը, մեր չունենաս լա, դու լաց ըլելիս, հեր չունենաս գա, դու կսկծալիս, քիրըդ մոտդ չըլի[1], դուն սուգ անելիս, ախպերդ ձենդ չլսի,[2] սիրտդ պատռելիս։ Ո՜վ մեր Արարիչ, մեր տեր ու մեր հեր․ հերնըմերս տարար, մեզ էլ տանեիր, քիր, ախպեր առար, մեզ էլ սպանեիր, էլ չենք ուզում քո սերն ու խնամքը, էլ չենք խնդրում՝ որ պահես մեր կյանքը, հրեղեն սերովբեդ թո՛ղ մեզ սպանի, քերովբեդ բոցով, թո՛ղ մեզ էրի, խորովի, մեզ դրախտը մի՛ տանիր, մեզ դժոխքը տա՛ր, հրեշտակին մի՛ տալ, սատան են թո՛ղ գար, մեր ծնողքը տեսնեինք, թող դևն մեզ կուլ տար։ Նրանց սերն առնեինք, նրանց տեսնեինք, մեր հոգին տայինք[3], նրանցն ստանայինք, ու[4] էս դառն օրը հեչ չտեսնեինք։

[5]Էսքան մեծամեծ մարդիք, Խաներ, Բեկեր, Աղեք, Ֆառաշ, Մոլլա, Ախունդ՝ էս ի՞նչ են կանգեել, հավաքվել էստեղ, չե՞ս ուզում՝ դու էլ մեկ աչքդ նայես։ Հայի Սարվազները աչք ու բերան կալել աղլխով, փափախով են անում՝ որ հեռանանք, մոտ չգանք։ Սաքի մոտ էլ գնացիր, ի՞նչ օգուտ, միսդ ջանումդ կմաշվի, կքրքրվի։ Եդ դա՛ռ, ես քեզ կասեմ։ Քսան, երեսուն երեխա փառչալամիշ արին՝ չունքի սաղ գիշերը իրանց մոտանողների երեսները կտրատում, վեր էին բերում։ Մոլի թույնը քյար չարեց. չեն թուրքանում, պետք է մատաղ ըլին։ Դահիճը մեկը մեկի եդևից շախկա տալով, կոտորում ա, Վարդանը՝ էս թագավորածին պատանին՝ երեսը լուսափայլել, հրեշտակի պես կանգնել ա՝ ո՛չ Հ<ասան> Խ<անի> պարգևին ա մտիկ տալիս, ո՛չ ոսկուն, մարգարտին, ո՛չ ալվան-ալվան շորերին, ձիուն, յարաղին, ո՛չ մոլլի խրատին, ո՛չ[6] Հայերի աղաչանքին,[7] ո՛չ թշնամու ահ տալուն, ո՛չ դահճի թրին, սրին, վառած կրակին, ո՛չ տաքացրած շամփըրին կամ քարփնջին, որ պետք է միսը կոխեն, որ ոտների արանքումը պետք է կապեն, ո՛չ քյալփաթնին՝ որ հենց էն ա, բարձրացնում են, որ միսը քաղեն՝ ո՛չ կրակած պղնձին՝ որ պետք է գլխին դնեն,[8] սարի պես դոշը դեմ ա տվել,[9] ո՛չ պատվիցը խափվում, ո՛չ պատժիցը վախում, իրան կսկիծը մոռացել, ընկերներին էլ ձեն տալիս։

Էս է՛ն անիրավ թուրն ա, սիրելիք՝ որ մեր հորնը մոր սիրտը էս որ մեր առաջին դուս ճոթռեր։ Էս էն անաստված ձեռքն ա, որ էս օր մեր

  1. [թե]
  2. [դու]
  3. [մեր]
  4. [մեր]
  5. [Էս ի՞նչ են]
  6. [կանգնողների]
  7. [կամ]
  8. [լեզուն]
  9. [ընկերներին]