Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/325

Այս էջը հաստատված է

լիսը տվին, թռչունք երգելով, ծաղիկք հոտ տալով, մեզ քնացրին, մեզ զարթացրին․ բայց ա՜խ՝ անիրավ մեր ձեռն, երեսը քնով ծածկեցինք, ձեզ մտիկ չարինք, քար ու հող ու փետ[1] մենք չպաշտեցինք, մենք չսիրեցինք, մեզ մատաղ չարինք։ Քո սուրբ հողին մենք՝ քաղցր հայրենիք՝ ծունր չդրինք, մենք չհամբուրեցինք, սիրուն վաթանին մեր կյանքը չտվինք։ Թշնամուն հըմիկ մենք եսիր դառանք,[2] թե որ ուզենան որ տան էլ մեզ կյանք, էլ չի՛ հարկավոր՝ ա՛ռ դու մեր հոգին, ա՛ռ բարի հրեշտակ՝ որ կաս մեր գլխին։

Մնացե՛ք բարով՝ հողեր, դաշտեր, ախ՜՝ թող վայելեն ձեր սերն ուրըշներ։ Վարդանի աչքը, էս մանկանց ոտքը էլ ձեզ չեն տեսնիլ, ձեր վրեն շրջիլ, ձեր հոտովն զմայլիլ, ձեր[3] գրկովն փարվիլ, ձեր դոշին քնիլ, ձեր մոտին նստիլ։ Ո՛չ հոր ոտք կըգա[4] մեր գերեզմանը, ո՛չ արտասուք կթափի մեր տանը, ո՛չ ժամ, պատարագ, ո՛չ խունկ, ո՛չ բաժակ մեր հոգուն տվող կըլի մեկ ժամանակ։ Ոչ Քիր ու ախպեր կգան մեր[5] քովը, ոչ մեկ անց կենող կըլի մեր մոտովը․ մեր ծնողաց մարմինը մեր գեղի չոլումն, մեր փուչ ոկերքն էս օտար հանդումն, չեն միմյանց տեսնիլ, իրար հետ թաղվիլ։ Նրանք գազանի, մենք ղուրդ ու ղշի փայ կըլինք, մեր վրա մեկ ասող չըլի։ Աստված ձեր հոգին միշտ լուսավորի, իր սուրբ երեսին արժանի անի։

[6]Կըլի որ դուք մեկ էլ եդ հոտ տալիս, գարունը գալիս, դաշտը ծաղկելիս, մեր երեսին էլ ծաղկիք, կանաչիք․ մեր հողիցն էլ դուք դուս գաք, զարդարվիք, ձեր ցողն մեզ վրա թափեք, հովացնեք, ձեր հովն մեր դոշին փչեք, զովացնեք․ ձեր պարզ ջրի հետ մեր արինը խառնեք, մեր տված շունչը առնիք ու պահեք, ձեր քաղցր հոտի հետ երկինքն ուղարկեք։ [7]Ախ թե մեկ ճամփորթ էս կողմովն անցնի, ձեր միջին վեր գա, ու էս տեղ քնի, ձեր հոտն առնելիս, ձեր ջուրը խմելիս բալքի թե հոգին իմանա, ազդի, միտքը բերի թե էս էն դաշտերն են, որ էս օր մեր չար թշնամու ծառեն ուզում ա, որ մեզ խաչին մատաղ տա, մեր ջանը խլի, մեզ անի զիմա։ Ի՞նչ կըլեր մենք էլ մեկ օրհնած հողում, մեր ազգի տակի, սիրելյաց միջում, մեր հոգին տայինք, նրանց խառնվեինք, խաչ, ավետարան, մեզ վրա բերեին, մեզ հողը դնեին, ժամով թաղեին։

Ա՜խ խաչ զորավոր՝ հրաշքիդ ղուրբան՝ մինչև ե՞րբ մեր ազգն, աշխարհն Հայկական էսպես կտանջվի, էսպես կմաշվի, էսպես կխաչվի, էսպես կքանդվի։ Խա՛չ, քեզ պաշտողին ընչի՞ չես պահում, խա՛չ՝ քեզ բռնողին՝ ընչի՞ սպանում․ քեզ անարգողին էսպես ղվաթ տալիս, քեզ պարսավողին սիրտը ո՛չ[8] խրվիս։ Ա՜խ, տեր իմ Աստված, թե մենք առաջիդ մեղավոր էինք, քո պատվիրանիդ չհնազանդեցանք, անիրավ էինք, մեզ սպանեիր, ընչի մեզ թողիր, մեր խեղճ ծնողացը թրի տակ տվիր, մեզ կրակ ավին, ընչի չէրեցիր, հարամուն որ ես գլուխս ղուրբան տվի, ընչի մեկ ձիու տակ ինձ չքցեցիր՝ թողիր՝ որ էսպես տանջվինք, չարաչար, անհեր, ու անմեր,

  1. [պաշտ<եցինք>]
  2. [որ կյանք○
  3. [ջանովը]
  4. [նրանց]
  5. [մոտը]
  6. [Ա՜խ թե]
  7. [Թե մեկ անցավոր թե բալքի]
  8. [մտ<նիս>]