Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/33

Այս էջը հաստատված է

բացվի, էլի էն հիանալի ձենը լսի ու իր բանն անի։11) Շատ անգամ բարկացած գալիս էր, տան պուճախումը, կամ քուրսու տակին ոտները փռում, տրտնջում, թոնթորում գանգատ անում՝ որ[1] ժամումը խոստովանվելիս՝ էնպես բաներից էին խաբար առել, նրա սիրաը վիրավորել՝ որ նրա մտքովը ամենևին երազումն էլ չէին անցկացել։

«Ա՛խպեր՝ արածիս հլա մեկ ճար արա, հետո ուրիշ բաներից հարցրու՝ է՛», ասում էր շատ անգամ՝ նեղանալով։ «Հենց քանի ասում ես, էլի երկու սհաթ չոքացնում, գլուխդ տանում են՝ թե ասա՛, ասա՛։ Ախր որ չեմ արել, ի՞նչ ասեմ, ի՞նչ։ Էնպես բան արա, որ սիրտս մի քիչ հովանա, յա տաքանա, շատ խոսալուց ի՞նչ կշահվիս։ Ասենք՝ թե խաթր եմ անում, լիս չեմ ընկնում, հենց պետք է ամեն բան բերանդ գալիս, խոսի՞ս։ Սիրտս սրսռում ա, էդ հարցրած բաներիցդ, քար ըլի, էդ խոսքերը չի՛ տանիլ։ Ախր ի՞նչպես են Աստուծո սուրբ տաճարումը էնպես բաներից խաբար առնում, որ չոլումը չի՛ պետք է խոսացած, բալքի քամին իմանա, տանի ուրըշի անկաջ քցի․ տանը չի պետք է ասած, որ չըլիմ չիմանամ՝ պատերը զարզանդին։ Ես իմ կարճ խելքովս էնպես եմ իմանում, որ մարդ խոստովանելիս, ինքը պետք է իր մեղքի վատությունը, իր արած չարությունը միտք անի, փոշմանի, զղջա, Աստծուն խնդրի՝ որ իրան թողություն տա, որ էլ չանի, կարողություն տա, որ իր ճամփիցը չհեռանա, բարի ըլի, թե չէ զոռ անելով, մարդի վրա բեռը դնելով՝ անկաջը էսպես բաներով լցնելով՝ սրտիցը ոչինչ խաբար չառնելով, ի՞նչ կընգնի մարդի ձեռքը, ո՛չինչ։ Հինգ օր էլ գլուխդ քարեքար տուր, տարով ծում պահի, որ սիրտդ թամուզ չի՛, ի՞նչ օգուտ։ Թե ինձ վատություն ես արել, պետք է սրտով իմանաս, ինքդ փոշմանես, թե չէ ուրըշի ասելով՝ դու հո քո ուզածը ու քո խորհուրդը չես թողալ, Տերտերի առաջին չոքելիս, մեղա տալիս, էնպես պետք է վեր կենաս՝ որ խղճմտանքդ դինջ ըլի, նրա ասածը գլխումդ[2] մտնի, թե չէ սիրտդ լիքը գնացիր, լիքը վեր կացար, ի՞նչ օգուտ։ Խաթա, բալա յա է՛լի, մեկ որ յախեդ ձեռ ա ընկնում, էլ չեն ուզում, թե պոկեն։ Հաղորդության օրը որ գալիս ա, Աստված գիտենա, ջանս դող ա ընկնում։ Ինչ աման, չաման կա, լվանում եմ, ղուղս մզում, քամում, բեինս քանդում, որ տեսնիմ՝ թե ի՞նչ եմ արել, որ ես ինքս ասեմ ու հարցնիլ չտամ։ Տուն չեմ կտրել, մարդ չեմ սպանել, ուրըշի հացը ձեռիցը չեմ խլել՝ Աստծուն իրան այան ա, գողություն, չարություն, անառակություն մտքովս էլ չի անց կենում, էնքան արևի, անձրևի տակին չոքըչոք եմ անում։ Առավոտը գնում եմ հանդը, րիգունը գալիս, մեկ մարդի ծուռը աչքով չեմ մտիկ տալիս, էլ մեղքս ո՛րն ա, որ հենց գլխըներս տանում են՝ թե հա՛ ասա, հա ասա՛։ Ես լավ գիտեմ, մեխքի պարկն ո՞վ ա, իրանցից պետք է հեսաբ պահանջել, մեզ վրա են բեռը բարձում, մեզ մեղավոր շինում։ Ղորդ են ասել՝ թե շատ կարթացողի ծուծը բարակ կըլի, գլխումը խելք չի՛ ըլիլ, կամ թե չէ՛ կթուրքանա։ Աշխարքս կարդացողիցն ա շինվել, կարթացողիցն էլ պիտի քանդվի։ Իմ դուշմանս նրանց ձեռը չընկնի. սաղ սաղ կուտեն մարդի։ Ինչ ասես, նրանցից

  1. [տերտ<եր>]
  2. Գլուխդ - գլխումդ