Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/337

Այս էջը հաստատված է

Էսպես խոսեց էս արժանահիշատակ Թուրքը, որ ամենայն սհաթի Հայերի համար[1] գլուխը եդ էր դրած ու որդին ուզեին, կտար, նրանց թասիբը չէր թողալ։ Շատ անգամ Սարդարին իր գլուխն էր դեմ անում, որ կտրեն ու Հայի վնաս չտան։ Թաքուն տեղը պատահելիս հո՝ տասը Թուրքի մեկ Հայի ղուրբան էր անում, յա սպանում, յա աչքները հանում, յա անկաջները կտրիլ տալիս։ Նոքարներին հրամայեց՝ որ կնանոցն ու Թագուհուն վերցնեն, իր տունը տանեն, մինչև ինքը գա, ու ինքը Սահակ Աղի հետ մտավ բերդը։ Ղարավուլները փետացած մնացին կանգնած, երբ որ սրանք ներս մտան, Երևանու բնիկ Թուրքերը՝ որ Հայի հետ ախպոր պես էին վարվում, Սարդարին, Հ<ասան> Խ<անին> անիծելով, թքելով, ղզլբաշի վրա ատամները ղրճտացնելով՝ քիչ քիչ քաշվեցին ու դեմը գնում էին, դեմը ասում, ե՞րբ կըլի, որ Աստծո ողորմության դուռը մի բացվի, ու ղզլբաշի ձեռիցն ազատվին, չունքի սրանք երլու ըլելով մեկ օր չէին ուզում, որ նրանց ղուլուզ անեն, շատ անգամ Հայերի հետ միացել, նրանց քշել էին, բայց թրի զոռը շատ ա, էլի էկել էին նրանք, բուն դրել։

«Սարդար՝ բանշնդա ղուրբան» ասացին Ս<վան> ղ<ուլի> Խ<անը> ու Ս<ահակ> Ա<ղան> ու ձեռ ձեռի տված ընկան դիվանխանեն՝ հենց էն սհաթին՝ որ խեղճերի կռներն ու աչքերը կապել, չոքացրել էին՝ որ գլխըները տան, ու դահիճները թուրըները վեր քաշած՝ գլխըներին կանգնել էին։ «Սարդար՝ մեր գլուխն էլ սրանցի հետ տո՛ւր», ասեցին ու չոքեցին, ու իրանց ձեռով աչքըները կապեցին։ «Տուն, մալ, օջախ, օղլուշաղ, զովում, ղարդաշ գլխիդ եսիր ըլին։ Ձեռըներիցը բռնի՛, ջուրն ածա՛․ մեր հոգին ա՛ռ, ու էս անմեղ խալխին սուրը մի քաշիլ։ Սարը քո առաջին գլուխ չի բարձրացնիլ, ծովը քեզ տեսնելիս՝ բերանը կփակի․ ոտդ թափ տաս, երկիրը թև կառնի, կթռչի, արարած աշխարհ՝ քո թրի առաջին ղուլ ա դարձել, անումդ երկնքումն ա ձեն տալիս, ոտդ որ տեղ դնես, ծաղիկ ա դուս գալիս, աչքդ որ տեղ քցես, արեգակ բաց ըլում․ ինչպես էս մեկ անպիտան աղչկա խաթեր, մեկ երկու նոքարի խոսքով՝ էսքան տուն քանդում։ Բաս ո՞ւր մնա քո ռահմը, որ բոլոր աշխարք տեսել ու զարմացել ա։ Ինչպես ես էդ հալալ բերնիդ լայեղ տեսնում, որ սրանց արինը վեր ածիլ տաս։ Քո քոշկ ու սարեն ողորմության դուռն ա, ընչի՞ ես շինում արնի տեղ։ Սրանց ծեր հասակին, սրանց խեղճ եթըմներին խեղճ արի՛․ սրանք ի՞նչ են արել, որ մեկ աղի, մեկ թուլու գլխին ղուրբան ես անում։ Երկինքն էլ քոնը, ի՛նչ թե երկիրս։ Արարած աշխարհ քեզ ա երկրպագություն տալիս, մեկ աղջիկն ի՞նչ ա, որ նրա խաթեր քո խալխի տունը քանդում ես։ Աղջիկ ես ուզում, հազարը կա։ Մեր ջանն ուզի, որ քեզ տանք, աղջիկն ո՞ւմ շունն ա։ Դու չե՛ս որ ամեն օր հալալ բերնովդ ասում ես՝ թե քո աջու ձեռը Հայերն են․ քո երկիրը շենացնողը, քո խազինեն լցնողը, քո թուրը կտրուկ,[2] քո երեսը պարզ անողը նրանք են։ Ի՞նչ կըլի որ էս սհաթին քո ցասումը մեզ վրա թափես, սրանց խեղճ գաս։ Ասլանին ի՞նչ փառք, գառի գլուխը ջարդի։ Չէ՛, սրանք քո չրաղն են, քո ըմբրիդ ղվաչին (աղոթարար)։ Ընչի՞ էս սրանց կորցնում։ Անողը պետք է բռնած, սրանք ի՞նչ մեխք ունին։ Ում ձեռն արնոտ

  1. [կյանքը]
  2. [անո<ղը>]