Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/338

Այս էջը հաստատված է

ա, նրա աչքը պետք է հանած, սրանք ի՞նչ են արել։ Սարդար՝ երկնքի ու երկրի տեր՝ Սարդար, դու չես մեր շլինքը տալ, մենք մեր թուրը մեր սիրտը կխրենք, թե մեր արինը քեզ համար թանկ ա, սրանց գլուխը մեզ բաշխի։ Քո դռան շունն ենք, մեզ կորցնիլ մի[1]։

Էսպես չոքըչոք տարան Սարդարի առաջին դրին, ոտի տակն ու փեշը համբուրեցին, երեսներին քսեցին ու գլխըները գետնին դրին, որ թե տեսնեն, Աստված ի՞նչ ա պատրաստել նրանց համար։

«Ձեոներս կապում էք՝ խան՝ Մելիք՝ ի՞նչ անեմ, ինչ կըլեր՝ որ մի քիչ եդի էիք էկել։ Ինչքան բարկացած էլ ըլիմ, թուրը ձեռիս ձեռս թուլանում ա, որ ձեզ տեսնում եմ։ Մինչև երբ էս կրակը մեր երկիրն էրի, Հայ ազգը ո՛չ էրից ա վախում, ո՛չ թվանքից, ո՛չ թոփից։ Կրակն ես քցում, էլի իր հավատն ա պաշտում, ծառին ես կախ [տալիս], միսը պոկում բերանը տալիս, էլի իր խաչն ա պաշտում, իր Քրիստոսի անունը տալիս։ Էս մեկ կտոր փետն ի՞նչ ա ախր, որ սրանք էսպես ապավինել են,[2] որդին էս քաշում, ինքն ա կրակն ընկնում, իրան ես բռնում, որդին ա իրան մահու տալիս։ Սրանց մեկ կնիկ են տալիս, մենք՝ քանի որ քեֆդ ուզի։ Ռահաթություն են անում, բուրդ հաքնում, ցամաք հացի կարոտ, մենք սրանց խանություն, աշխարհ, պատիվ, դոլվաթ, խազինա ենք տալիս, ախր ինչի համար չեն խելքի գալիս, մեր մասարին հավանում, ղուլուղ անում։ Բոլոր ջնջես, դու կմնաս սոված, աշխարդ կքանդվի. սրանք են մեզ հաց տալիս, պահում։ Արևի, անձրևի, կոռի բեգյարի տակին չորացել, չոփ են դառել, էլի որ մեկ մազին դիպչում ես՝ ասլան են դառնում, մարդի ձիուց վեր բերում։ Էսքան մեր ազգը սրանց կոտորեց, ջարդեց, եսիր տարավ, երկիրը ձեռիցն առավ, աշխարքը քանդեց, ավերեց, իրանց հողի հավասար արեց, շահություն էլ որ խոստանում ես, էլի սրանք իրանց գլուխն են դեմ անում, ախր ի՞նչ կա սրանց հավատումը։ Մեկ մարդ փլավի տեղ բանջար, խոտ ուտի, ամսըներով պաս պահի, ցամաք հացի ապով ըլի, ախր էն գլխումն էլ խե՞լք կըլի։ Ջնջի՛ր, ջարդի՛ր, սպանիր, կրակ տո՛ւր տուն ու տեղը, ձեն չեն հանում, հենց հավատին որ ձեռն ես տալիս, ամեն մեկը մեկ աժդահա են դառնում, ու կնանիքն էլ են ուզում, որ մարդի գլուխ ուտեն, ատամով միսը վեր բերում. ախր սրա չարին ի՞նչ կըլի․ ի՞նչ սատանա ա սրանց մտել. սրանց ճամփից հանում։ Մեկ Քրիստոս ունին մեր Մահմեդի ղունգը չաժի, մերն ասում ա, թշնամուդ աչքը հանի՛ր, սրանցն ասում ա, քո աչքդ դուշմանիդ հանիլ տո՛ւր, էլածդ նրան տուր, նրան օրհնիր, էս խե՞լք ա․ հավն էլ իր ճուտը ուրուրին չի տալիս, սրանք ոնց են իր որդիքը իրանց ձեռովը մատաղ անում։ Մեկ սիրտ անեն, մեր հավատն ընդունեն, տեսնեն թե մեր Շահը ի՞նչ փառքի սրանց կըհասցնի։ Ջաֆար խանին թո՛ղ մտիկ անեն։ Մեկ ղարաբաղցի հոդաղի տղա էր, որ եսիր արի. հմիկ աշխարքի տեր ա դառել։ Խոսրով խ<անը> ո՞վ էր, ո՞ւմ որդի. Աղալո խանը նմանապես, հմիկ սաղ Իրանը զավթել են; Շահն էլ նրանք են, Շահզադեն էլ։ Շահի հոգին նրանց ձեռին ա, ասեն, նստի, կնստի, վե՛ր կաց, վեր կկենա։ Ինձ նման հարիր Սարդար, խան, շահզադեքն էլ նրանց ձեռին են մտիկ տալիս։ Ստամբոլ են գնում, վեզիր դառնում, Թեհրան են ընկնում՝ նազիր։

  1. [Էսպես չոքըչոք]
  2. [ո՛չ]