Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/34

Այս էջը հաստատված է

դուս ա գալիս։ Ավետարանը իրանք են կարթում, ժամ ու պատարագ իրանք անում, մեզ ասում՝ թե մեր ասածն արեք, մեր գործքին մեք նայիլը։ Ախր ի՞նչպես չընայեմ, հո քոռ չեմ, փառք Աստծու։ Ինչ ճամփով որ դու գնում ես, ես էլ էն ճամփովը պետք է հետդ գամ, տո դու դուզ գնա, որ ես էլ դուզ գնամ՝ է՛․ զոռի բան չի՛ հո։ Տո դու խեցգետնի պես ծուռն ես եռում, ինձանից պահանջում ես՝ թե ծուռը մի գնար։ Առաջ դու արա, ետո ինձ խրատ տուր՝ է՛։ Ես էլ գիտեմ, Աստված փիս բանը չի սիրիլ, ես որ հող տեղովս ատում եմ, նա ի՞նչպես կընդունի։ Թե բան ունիս, է՛ն ասա․ էդով քարվան չի կտրվիլ։ Նստում են երկա՜ր զուռնալամա խոսում, հազար բանի անուն տալիս, հազար հրաշք պատմում, մեջը փուչ, օխտը հատիկ, ո՛չ աղ կա, ո՛չ համեմ: Քրիստոս գիտենա, իմ ծառիցը ու դաշտիցը շատ բան եմ սովրում, քանց սրանցից․ տո՛ փող էլ ուզես՝ կտամ, չունենամ, գլուխս կծախեմ, քեզ կպահեմ, թաքըլի էնպես բան ասես, որ խելքումս մտնի․ իմ հավարին հասնիս, էն ժամանակը հոգիս ուզես, քեզ թասիր չե՛մ անիլ, չե՛մ»:

«Ամենը հո ամենը, իլլահիմ մեր Տեր Մարկոսը. որ առավոտեց մինչ րիգուն՝ փիլոնն ուսին քցած, փոխանը վեր քաշելով, հողաթափը ծըփծըփացնելով կամ քոշերը քստքստացնելով, քուցին քուցին անելով, մեկ դագանակ ձեռին, լոնգի տերողորմեն շխշխկացնելով, քուչեքը չափելով, մեկ մեռել կամ կնունք, շիլափլավ կամ մատաղ պատահելիս՝ մեկ էլ էն ես տեսնում, որ հազալով, փռշտալով՝ ոտին, գլխին անելով՝ դռները ջարդելով, կոտրատելով՝ ափալ թափալ ներս ընկավ, հոգեառ հրեշտակի պես էկավ թունդրի ղրաղը կտրեց, իրան իրան նստեց, արաղ մազա ուզեց ու հենց իմանաս՝ թե մեռելի կես հոգին ինքն ա ուզում հանի: Դեռ պատանը չկարած, չլվացրած, շուտով թաղումելեքն ու կողոպուտն ա ուզում. Աստված հո չի՛ վերցնի: Տո՛ մեկ արի՛, ձեռս բռնի՛ր, հոր պես ինձ սիրտ դի՛ր, ինձ անուշ լեզվով մխիթարի, ետո հոգիս էլ հետը հանի՝ է՜. թե որ չտամ, պատժի գամ: Մեկ հացկերույթ ըլելիս՝ սուփրի գլխին ինքն ա նստում, հինգ մարդի ղդար հաց ուտում, տկի հոտն առնելիս, փորը ղլվլոց ընկնում: Տո քո տունը չքանդվի, քո տունը, հո սոված չմեռար, ա՛յ խանի խարաբ, ի՞նչ էլավ քեզ. մարդի փորը հո դժոխք չի, որ իրան ուտի: Սար ու ձոր տերտերի փոր. ի՞նչ ղորդ են ասել՝ է՜: Բերնին ղուրբան, ով էս խոսքն ասել ա: Ավետարանի կոխքումը պետք է գրած, որ սրանք կարդան ու իմանան: Քիչ ա մնացել՝ որ մեզ սաղ սաղ ուտեն: Երեխեքներս չոբան դառած ման են գալիս, նրանց դարդը չեն քաշում, որ մեկ այբբեն էլ ա մեկ ճզի բզի սովորցնեն, հենց իրանց ֆիքրն են քաշում: Էդպես հո չի՞ ըլիլ»:

«Ղորդ ա՝ կարդալ մարթալ չե՛մ գիտում։ Էշ կերել եմ էշ մենձացել: Ես ի՞նչ գիտեմ՝ տերտերն ի՞նչ ա, ժամն ինչ: Էդպես բաները էս հաստ գլխումը՝ հազար տարի էլ ասեմ, մեռնիմ, կտրիմ, ոտներս քարեքար տամ, տուն չի՛ գնալ, տուն: Պարտականը նա ըլի՝ որ ինձ կարդալ չի սովորցրել, ամա բանը մենակ կարթալումը չի՛: Ինչ կուզե ասեն, ես իմ կոպիտ գլխովը էնպես եմ կարծում, նհախ տեղը՝ դատած մալը ուտիլը ու դարդակ քնիլը հարամ ա: Մարդ պետք է ինքն էլ աշխատի, որ կերածը հալալ ըլի»:

Էս լսողն էնպես կիմանա՝ թե մեր Աղասին՝ մեկ սարսաղ, անհոգի,