Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/342

Այս էջը հաստատված է

կաց քո ձեռովդ մատաղ արա՛, ով երեսը եդ թեքի, շլինքը տո՛ւր, քո ձեռին ղուրբան՝ ախր մեկ խոսաս, ի՞նչ կըլի։

Էս խոսքին մեկ ձիու ոտքի շբլթոց էկավ։ Երկինք, գետինք գլխըներին սևացավ, հենց իմացան մեկ ամպ տրաքեց, մեկ սար փուլ էկավ։ Յարաղ ասպապ առան ուսըները, ամեն <մեկը> մեկ բուռը հող բերանները քցեցին՝ սրբության տեղ՝ ամենը մեկ քարի առաջին չոքեցին՝ մեղքըները ասեցին, մեկ քանի ծունր դրին, երեսներին խաչ հանեցին, ժամի քարերը պաչեցին, ձիանոնց աչքերը ճմբռեցին, սղալեցին՝ որ անկաջները սրել, խլշացրել՝ մտիկ էին <անում> ու իրանց տիրոնց դարդը իմանում, շունը մեկ ղրաղ քշեցին՝ մատով, ձեռով արին՝ որ ձեն չհանի, մեկը հենց թվանքը բերնին էր դրել, որ չհաչի, ու իրանք թուր ու թվանք հազրած, ձիու ջիլավը քցած՝ սկսեցին պատի արանքիցը անսաս անկաջ անիլ։ Տամարներն ուզում էր տրաքի։ Ոտըների տակին կրակ էր վառվել։ Անիծած բուքն ու քամին հյուսիսիցն էր գալիս։ Ուզում էին իրանց կտրատեն՝ որ չէ՛ր թողում պարզ իմանալ՝ թե ի՞նչ խաբար ա։

Կես սհաթ քիմի էսպես մնացին փետացած։ Աստված, սուրբ, հրեշտակ մոռացան, ու դժոխքն իրան չար հոգիքը սկսեց նրանց գլխին թափել։ Էլ սիրտ չէին անում, որ իրար ծպտոն տան, յա իրար երեսի մտիկ անեն։ Մեկը ոտը փոխելիս, կամ շունչը քաշելիս, մյուսներն ուզում էին իրանք իրանց կտրատեն։ Սիրտներն էկել բերնըներին դեմ էին առել։ Էս սհաթին որ մեկ գիլի ձեն չէկավ, հենց իմացան՝ թե գետինը պատռեցավ ու իրանք անդունդը հասան։ Ուզում էին խաչ հանեն երեսներին, ձեռըները չէր գալիս։ Շատ մտիկ արին, էլ ձեն չէկավ․ հենց էն էին ուզում՝ որ էլի առաջի պես տեղըները նստին, հենց էն ա թվանքները ուզում էին ուսըներին քցեն ու իրար ղնամիշ էին անում, որ էնպես շուտով սիրտըները կորցրին, ու ուզում էին ձիանը եդ քաշեն, էս ճամփի ղարավուլը՝ տեղըներին չի մտիկ արին, տեղներիցը չշարժեցին։ «Տղե՛րք ինչ ըլի ըլի, էս տղամարդություն չի. սիրտըներս ղայիմ բռնենք, կմեռնենք, մեր վերջն ա, կապրինք, մեզ անուն․ դուք գիտեք՝ որ մեր Հայի մեկը տասը Թուրքի բարեբար ա, սուրբ Սարքսի անունն հիշենք, նա մեզ ղվաթ կտա։ Բեղաֆիլ բանը մարդի կշշկլացնի։ Երևում ա, եդևներիցս մարդ են ուղարկել։ Թո՛ղ գան, նրանց փիրն իրանց խռով։ Բոլորին յա կջարդենք, յա կջարդվինք։ Քամակ քամակի տա՛նք, նամարդի մուհդաջ չըլինք»։ Հենց ասեց Կարոն թե չէ երկու գազ ծուլ էլավ։ Ուզում էր թուրը հանի դուս պռծնի, ընկերքը ձեռըները բերնըներին դրին, որ անսաս տեղը մնա, չունքի ձիանոնց ոտի թրխկոցն ու փռնչոցն էնպես մոտացավ՝ որ հենց բռնես՝ անկաջների տակին ըլի, բայց ընկերքը լավ գիտեին՝ որ գիշերը ձենը շատ շուտով տեղ կհասնի, ու չուզեցան՝ որ իրանք իրանց տեղը իմաց անեն, որ նրանք հազրվին ու էնպես գան։ Քիչ քիչ խոսակցությունն էլ էին լավ պարզ ջոկում, չունքի պարզիկա գիշերը էնպես լուռը տեղը քարերն էլ են խաբար բերում։

«Լավ հարաքյաթ են արել, աֆարիմ տղերք՝ ասեց մեկը․ լավ սար ու ձոր ոտի տակ են տվել։ Էս անիծած բորյանն էլ էկել՝ իզը ծածկել ա. գիշեր էլ ա, թե մարդ տեսնի։ Բայց ո՞ւր պտի կորչին։ Երկնքումը ըլին, վեր