Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/344

Այս էջը հաստատված է

հավի գլուխ կտրելով ման գան ու Հայերի արինը խմե՞ն»։ «Տղե՛րք՝ երըմիշ էլեք, սուրբ Սարքսի ջանին մեռնիմ, մեյդանը մերն ա»։ Ասեցին ու վիշապի պես ընկան հարամու քամակիցը, որին ինչ տեղ հասցրին, էնտեղ փառչամիշ արին։

Բայց ա՜խ՝ արինը աչքըներն առած՝ հենց քշեցին, էլ չի միտը արին, թե Աղասին ի՞նչ նեղ սհաթի միջում ընկեր ա կանչում, ընկեր չի՛ կա,[1] ախ ա քաշում, ձենը լսող չկա։ Թվանքները որ բիրադի բաց չէլան, հենց իմանաս՝ թե հոգին եդ էկավ տեղը։ Վրա թռավ, ձիու քամակն ընկավ ու խելագարի պես, էլ չիմացավ՝ թե ո՞ւր ա գնում։ Թուրը որ մեկի քյալլին չխփեց, հետը երկու կտոր էլավ. ընչանք ղամեն կհաներ, յա փշտովը,[2] պարանն ընկավ ճտովը, շատ էլ ուզեց, որ ձին քշի, չէլավ, ձին տակիցը դուս թռավ, ինքը[3] գետնին դիպավ ու չորս աժդահա տղամարդ վրա թափեցին։ Շունը վաղուց էին ուզում սպանել որ ձեն չհանի, բայց շունը, շունը էս հավատարիմ կենդանին տեսնելով, թե էլ տիրոնչը խեր չանի, ընկավ ձիանոնց եդևիցը։ Աղասու ձեռները կապեցին, բերանը բամբակով լցրին, աղլխով ղայիմ հուփ տվին, ու բարին տեսնի. մյուս օրը թոփն էր, Աղասու ջանը։

Շատ ու քիչն Աստված գիտի՝ թե ուր հասան, տղերքը եդ դառան թե չէ՝ գլխըներին կրակ վառվեց՝ երբ Աղասու շունը տեսան։ «Վայ մեր տունը քանդվեց՝ տղերք, էս ի՞նչ արինք, հասնենք, էլ ի՞նչ ենք անում մեր գլուխը՝ որ Աղասուն կտանին»։ Բայց ո՞ւր Աղասի, ո՞ր քարի տակի, ո՞ր չոլում, Աստված գիտի։ Մեկն էս սարն ընկավ, մեկն էն. քարը լեզու չուներ՝ որ ասեր, ձին ձեռը չուներ, որ ցույց տար։ Շունն էլ առաջներիցը վաղուց կորել էր։ Ո՞ւր գնային, ո՞ւր կորչեին։ Գետինը պատռվեր, ներս կերթային՝ որ նրան հանեն։ Լիսնակ գիշեր շատ որ դես ու դեն ընկան, զատ չքթան, է՛լ եդ հավաքվեցան մեկ տեղ ու միտք արին, սուգ ու շիվան անելու վախտը չէ՛ր։ Նրանք լավ գիտեին՝ որ Աղասին պետք էր զարթնած ըլեր, փորձանքի մեջ ընկած՝ որ շունը նրան թողել էր ու էն հայվան տեղովը նրանց եդևիցը վազել՝ որ օգնության հասնին։ Իրանք էին լսել, որ նրան ուզում էին սաղ սաղ տանիլ, մեռնելու ահ չկար սրտըներումը։ Գիտում էին լավ, որ նրա բռնողները մեկ տեղ պետք է տափ արած, թախ կացած ըլին, որ ոտը խաղաղվի, ու եդո գնան իրանց ճամփեն։ Ի՞նչ անեն, մնացել էին մոլորված։ «Տղերք մնանք էստեղ՝ Աղասու շունը իմաստուն ա, կորել ա, չե՞ք տեսնում. թե նրան ճար կա, էս շանիցը պետք է ըլի էսօր․ էս խոսքին շունը լեզուն հանած լիս ընկավ։ Շունը վազեց, նրանք եդևիցը․ հենց մի խելի տեղ գնացին, շունը կանգնեց։ Շատ էլ զոռ արին՝ որ տեղիցը եռա, չէլավ։ Իսկույն իմացան իմաստուն հայվանի միտքը։ Ձիանոցիցը վեր էկան, մեկին տվին ու Կարոն առաջները ընկած կամաց կամաց եռացին։ Մեկ թափի մոտացան թե չէ, էլի շունը կանգնեց։ Թվանքները առան ձեռըները։ Աստծո ողորմությունը հասավ՝[4] նրանք էն կողմիցը գնացին, որ թափի շվաքը մնաց առաջներին։ Քարերի տակերովը, փորըսող էնքան արին՝ որ մտան մեկ[5] քանդված փոսի մեջ, ջուր չկար, բան չկար.

  1. [ձի]
  2. [ձեռ]
  3. [մնաց]
  4. [որ]
  5. [առվի]