Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/347

Այս էջը հաստատված է

եք, սար ու ձոր ոտի տակ եք տալիս, հենց մեր կուռն ա, որ ձեր աչքին փուշ ա դառել։ Ձեր հախը չի՞, որ ոտըներդ կապենք էս սհաթին, մեկ լավ քոթակենք, ունիք չունիք, խլենք, ու ձեզ էլ դարդակ ճամփու քցենք։ Էդենց եք անում, որ մենք էլ ձե՞ր դուռը չի գանք, ձեր հացը չուտե՞նք։ Հա՜յ նամարդներ՝ չե՛ք գիտում, որ մեկ օր էս սարերումը ձեզ թե ճանկեցինք, էլ հազար տարի որ կուչ ու ձիգ անեք, ձեզ բաց չենք թողալ։

Ի՞նչ ա ձեր թունդրի ու քուրսու ղրաղը կտրել ձեր կնկա առին նստում էք, էլ միտք չէ՛ք անում՝ թե գնանք մեր դոսթ ու բարեկամին էլ տեսնինք, հալըներն իմանանք, քանի մեռել չեն՝ մեկ բարով էլ ա տանք, որ մեզ կարոտ հողը չմտնի։ Քար ա ձեր սիրտը, քար, ձեզ հո մեր չբերել։ Բիր գյորանդա[1] յոլղարդաշ, իքի գյորանդա ղարդաշ (մեկ տեսնելիս ընկեր, երկու տեսնելիս ախպեր)․ տո ձեր տունը չծակվի․ էլա մուսուրման օլուբոզ քի աթան խաչի թանըմիրսզ (էնպես Թուրք էք դառել, որ ձեր հոր խաչն էլ չէ՛ք ճանաչում)։ Քրիստոսի երկիրը մերը․ մենք ձեր ազգը, ձեր բարեկամը, ի՞նչ էք էդ շան երկրումը կենում, ի՞նչ համ էք առնում, որ էդպես ծանր ծանր նստել էք, տարենը մի անգամ մեզ չեք էլ ա հանդիպում։ Ձմեռը հո բան չունիք. վախիլ մե՛ք ձեզ չենք ուտիլ, ձի չունիք, ձի կտանք, կով չունիք, կովըներս տարեք, կուզեք մեր երեխեքանց անկաջներիցը բռնեցե՛ք, տարեք, ծախեցեք, ով ձեն տա, պարտական ըլի։ Չունքի էդպես ա, Քյոխվա՝ սրանց պատժենք, հազիր բարիկենդանն էլ ա, էս շաբաթ սրանց էլ տո՛ւր չտանք, աչքըները հանենք, էնքան ուտացնենք, խմացնենք, որ էլ ճամփեն չքթնեն։ Սրանց հախն ա, ով տարենը մի անգամ կգա մեր աունը, բոլոր տարվան պարտքը պտի վճարի, քնի, էլ պտի ուտի, զարթնի էլ նմանապես։ Հաց ենք դատում, որ հենց մենակ մենք ուտենք, ու չորս պատերը տեսնեն, էսպես հացը հարամ ըլի․ մեկ թիքեդ, որ հազար կտոր չանես, հազար ղուրդ ու ղշի չուտացնես, ինչպե՞ս կուլ կերթա, յա՛ կմարսե՞ս։ Էստուր համար ենք, արևի, անձրևի տակին, սարում, չոլում ջանըհան ըլում, որ մեզ մի բարի լիս ասող չըլի, մեր ննջ<եց>ելոց ողորմաթասը խմող չըլի։ Ի՞նչ տուն, որ օրը տասը աղքատ ու ճամփորդ չկշտացնի, էլ էն տանը բարաքյաթ կըլի՞, էլ էն դաշտը պտուղ կտա՞։ Չե՛ Քյոխվա, էս օր ամենն քո ղոնաղն ենք, էքուց իմը, էլօր սրա․ էսպես մեկ լավ քեֆ անենք ու մեծ պասին սրանց ճամփու քցենք։ Չեն ուզիլ մնալ, ոտըները կկապենք, մինչև զատիկն ու համբարցումը էստեղ ղութսաղ կանենք։ Ի՞նչ կասեք։ «Լա՛վ, լա՛վ, բերանդ ապրի, երկնքիցն ես խոսում, էդուր ո՞վ ինչ կասի։ Մեր սրտի ուզածն էլ հենց էդ ա։ Դե տղերք՝ գնացեք, աշղին ասացեք, որ էս օր մեր տունը գա, ասեց Քյոխվեն ուրախ ուրախ՝ մենծ աչառը մորթեցեք, ղավուրմա տվեք. մեկ ոչխար էլ հետը ու կակող տեդը, բուդն ու սուկին բերեք՝ էստեղ մենք մեր ձեռով խորոված կանենք։ Զուռնաչուն էլ կանչեցեք, տերտերին համեցեք արեք։ Գինին դուքանումն ա, փողը ջիբումս՝ ջամըհաթն ըլին սաղ․ եղ ու կարաքն, սեր ու մեղր ու պանիր կճճներով տանը, ամպարս ու հորս լիքը, շահն էլ մեր քեֆը չունի, ուտենք, խմենք, քեֆ անենք։ Աստծուն փառք

  1. [ղար<դաշ>]