Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/351

Այս էջը հաստատված է

ինքը նստեց մեկ[1] տակի, գլուխը դրեց քարին ու աչք ու բերան արտասունքով ու ծխով լիքը՝ էս երգն (բայաթին) ասաց։71)

[2]Ամեն մարդ էլ գիտի,[3] որ մարդի սիրտը լցվելի, ո՛չ սուրն էնքան քյար կանի, ո՛չ քուն, ո՛չ դեղ, ինչքան խոսքն, բառն ու լեզուն. էստուր համար նրանք էլ հեռացան, ամենը մեկ մեկ տեղ տափ կացան՝ որ Աստված մի արասցե, թե մեկ բան ըլի՝ նրա գլխին մեկ փորձանք չգա, չունքի սար ու ձոր նրա արինն էր խմում, ու իրանք էլ հետը լաց ըլելով, էնքան անկաջ դրին՝ որ ձենը կտրեց, քունը տարավ․ եդո էկան, վրա թափեցին, մեջըներն առան, էլ եդ Ղարաքիլիսա տարան։ Մեկ օր էլ էլի էս հալին դռանը մեկ քարի վա նստած էր, որ մեկ ղարիբ մարդ կանգնեց, կանգնեց մտիկ արեց ու հենց էն էր ուզում Աղասին որ նրանից հեռանա, որ իր լացն օքմին չտեսնի, ղարիբը դոշը բաց արեց, վրա թռավ խտտեց ու հենց «Աղասի ջան»՝ ասեց, պապանձվեց, լեզուն փորն ընկավ ու մնաց նրա յարալու, փարալու դոշի վրա փետացած՝ կպած։ Աղասու ուշ ու խելքը թռավ, գեջդանգեջ որ աչքը բաց չարեց՝ Աստված ո՞վ կարեր նրա արտասունքը բռնել, նրա սրտին մեկ ճար անել՝ «Ամու ջան, Ավետիք ամու ջան, դու ես, ասեց ու իրանից գնաց։ Էս դհից, էն դհից տեսնողները վրա թափեցին, երկուսին էլ էնպես մեռած, ընկած տուն տարան, ջրով, բանով եդ բերին։ Հենց աչքըները բաց էին անում, իրար երես տեսնում, էլ դուբարա իրար ճտով էին ընկնում, նա նրա անունը տալի, նա նրանը ու էլ եդ գնում էն դինեն, եդ գալիս, էլ աչք աչքի, դոշ դոշի դիպչելիս՝ իրար վրա ընկնում, հոգիքը տալիս։ Մոտ ըլողների աչքերիցը արտասունքը գետի պես էր վեր թափում։ Ճարըները կտրվեց՝ տերտեր կանչեցին, ավետարան կարդացին, խաչ ու մասունք գլխըների վրա դրին, որ անջախ մի անջախ ուշըներն էկան։

Էս եկող ղարիբը սիրելի կարթացող՝ Աղասու հորախպերն էր, որ գլուխը փեշն էր դրել,[4] էկել էր որ իր ազիզ կորածին քթնի, տեսնի, մուրազն առնի, էնպես մեռնի։ Դու ըլեիր էսպես չէ՞իր անիլ։ Սիրտըները որ մի քիչ դինջացավ, ջանները հովացավ, Ավետիքը գտակի ծալիցը մեկ թուղթ հանեց, Աղասուն տվեց ու ինքը մահանա արեց, ուսուլով դուս գնաց, որ նրա աչքի արտասունքը չտեսնի, չէրվի։ [5]Երկու թուղթ էր,[6] մեկն Աղասու[7] մերն էր գրել, մեկը նշանածը։ Երանի էն աչքին՝ որ էսպես թուղթն իր օրումը ո՛չ տեսել ա, ո՛չ կտեսնի։ Էլի Աղասին էր որ դիմացավ, բայց վա՜յ էն դիմանալուն, հարիր անգամ թուլացավ, նվաղեց, թուղթը դրեց երեսին, աչքերը խփեց, էլ եդ ջուր ածեցին, եդ բերին, էլ եդ մեռավ, ու ամեն մեկ գրին մտիկ անելիս՝ արտասունքը կրակի պես թուղթը ծակում էին ու տեսնողի սիրտը շամփրում, կտրատում։ Մոր գրած թուղթն էս ա։

«Աղասի ջան՝ Աղասի՝ գլխովդ փարվան ըլիմ՝ Աղասի։ Ընչի՞ չեմ էս սհաթին կրակ դառնում, ինձ էրում, ընչի՞ չի լեզուս չորանում, աչքս խավարում, ընչի՞ չեմ թոզ դառնում, որ բալքի թե քամին բերի ու ոտիդ տակին գամ ցրվիմ,[8] սարե սար ընկնիմ՝ որ ի՛մ երեսը կոխես, որտեղ որ ման

  1. [քարի]
  2. [Տղերքը]
  3. գիտում էին = գիտի
  4. [որ]
  5. [Էս]
  6. [Աղ<ասու>]
  7. հ<երն>]
  8. [եդո]