Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/354

Այս էջը հաստատված է

գնում,[1] ուսիս քեզ դնում։ Մեկ ձեռս բերնումս, մյուսովն քեզ բռնում, խոտ էի հնձում, քեզ ճոճումը դնում, հետդ խաղ ասում, ու քեզ օրորում, պտուղ հավաքում, քեզ մեջքիցս կապում, հացը իմ բերնիցս հանում քեզ տալիս, պտուղը ծառիցը պոկում, դեմ անում․ հազար անգամ[2] մեկ գիշեր վեր կենում, ծածկում քեզ, պահում,[3] ջան, ղուրբան ասում, արտասունքդ սրբում, երեսդ համբուրում,[4] վրեդ խաչակնքում, ու աղոթք անում, կամ քեզ գիրկս առնում, հետդ քուն մտնում։

«Հերդ զրնդանում, ոտները բխովում, Նազլուն կիսաջան մահի հետ կռվում, հենց ես եմ[5] մենակ չոր գլուխս պահում, որ մեկ շունչդ քաշեմ ու քո սուրբ գոգումն՝ գլուխս դնեմ, բարով մնա՛ ասեմ։ Բարով մնա ասեմ, ու աչքս խփեմ, որ քո արտասունքը ես հեչ չտեսնեմ, Աղասի ջան, ախ՝ անուիդ մեռնիմ։ Բաս քո խեղճ մորը հեչ միտք չես բերում․ բաս քո ջրատար հոր հալը չե՞ս հարցնում։ Բաս[6] ջիվան Նազլուդ, որ քեզ ա ուզում, անունդ ա տալիս՝ թե աչքն ա բանում, քո սիրով էրվում՝ թե քեզ ա հիշում, շունչը բերնումը՝ հրեշտակն առաջին, ոտը հողումը,[7] խաչն գլխատակին, պատանը ծալած, խունկն, մոմն հազրած, աչքը խոր գնացած, բերանը փակված, լեզուն չի բռնում, որ անունդ տա, ա՜խ քաշելու տեղ՝ նա Ա՜ղ․․․ է ասում․ ո՜խ ասելու փոխ նա սի՜․․․ հանում։ Արտասունք չունի, սիրտը հովացնի, էլ թաղաթ չունի, որ ինձ էլ չէրի։ Ոտդ ինչպես ա քարերին բռնում, աչքդ ինչպես քուն գալիս, մտնում, գլուխդ էդտեղ լվա՛, էստեղ չորացրո՛ւ․ հենց մեկ սհաթ թռի՛, արի՛, հողին տո՛ւր մորդ աչքը խփի, Նազլուդ հետդ տար․ գնա՛, արևիդ մեռնիմ Աղասի. ինձ թաղիր, բայց Նազլվիդ մի՛ թողար․ քեզանից ավել սա էլ ով ունի, քեզ ապավինեց, արի՛ սրան հասի, քանի շունչ ունի, տար, որ չտեսնիմ․ հենց քեզ տեսա թե չէ հոգիս ձեզ կտամ, ես հողը կմտնեմ, ձեզ բարով կտամ, եկե՛ք, թաղեցե՛ք, փախե՛ք գնացե՛ք, էս դառն աշխարքիցս ոտներդ քաշեցե՛ք, ու ձեր ջրատար մոր հոգին հիշեցեք»։

Էս թուղթը հենց կարթալիս, հարիր անգամ իրանից գնաց, եդ էկավ, էլ եդ սկսեց կարդալ, էլ եդ գնաց։ Վերջը թուղթը ծալեց ծոցը դրեց, գլուխը քարին։ Իրիգնահովն ընկել էր որ աչքը բաց արեց, ձեռը ծոցը տարավ որ մոր գիրը մին էլ կարդա, իր սիրելունն ընկավ ձեռը, իր Նազլվինը, շշկլած, շշմած սկսեց կարդալ։ Նրա թղթի միտքն էլ էս էր։

Թուղթ Նազլվի առ Աղասին։72)

Երա՛բ՝ որ սիրտս հանեմ էս թղթումը դնեմ, երա՜բ որ բաց անես ու հազար թուր միջումը[8] ցցված տեսնիս, կիմանա՜ս էն ժամանակը՝ թե Նազլուդ, քո ջրատար Նազլուդ ի՞նչ ցավ ա քաշում, ի՞նչ օրումն ա, ի՞նչ հալում, իմ գլխի տե՛ր, իմ ըմբրի թագավոր՝ Աղասի։ Ո՞ր սարերն են առաջիդ դեմ էլել, ո՞ր գետ ա ճամփեդ կտրում, ո՞ր ձեռն ա թևիցդ բռնում, քեզ եդ քաշում, ա՜յ իմ թագ ու պարծանք՝ որ էսպես ինձ կրակում թողել ես, ինձ դժոխքը ղրկում, դու արքայությունումը քեֆ անում, ինձ

  1. [դոշիս]
  2. [ամեն]
  3. [քեզ]
  4. [քեզ]
  5. [մնացել]
  6. [սիրուն]
  7. [խունկն]
  8. [խրած]