Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/359

Այս էջը հաստատված է

տակիցը հազարից մեկ անգամ աչքիդ չէ՛ր ընկնում, էնպես իմանում էիր՝ թե երկինքը բաց էլավ, ուզում էիր երեսիդ խեչ հանես, ծունր դնես, երեսդ հողին կպցնես, որ ամենաբարի Արարիչն մարդի փոքր երեսին էլ էնպես արեգակ ա ստեղծել, որ նրա լիսը երկնային արեգակիցն ավելի ա սիրտ էրում, վառում, էլ ամոթխածության կարմրատակ ամպի պես, հորնը մոր աչքի սաստը սև մառախուղի պես էլ եդ բռնում, էլ եդ սիրտդ մթնացնում էին։ Աչքդ որ չէիր բաց անում առավոտը ու ձորերին քցում, հազար տեղից, ճեղքից, ձորից, արանքից, մեշից ամպը քուլա քուլա որ չէր բարձրանում, իրար ծոց անում կամ էլ եդ սարերի գլուխը խտտում, կամ ծառերի, ծաղիկների դոշին խաղ անում ու արեգակի շողքը հազար գունով, հազար տեղից՝ իրանց բերանը քաշում, նրա լիսը ծծում, հենց իմանում էիր՝ երկիրը երկինք ա դարձել սար ու ձոր՝ լիս, քո օբեն եդեմական դրախտը, անմահական ջուր ու ծաղիկ կոխքիդ ու Ադամն իր քեֆին էր ման գալիս, Եվեն իր։ Ու մյուս աղջիկ ու տղա հրեշտակի պես առաջիդ խաում էին, քեզ էիր միայն համարում մեղավոր, ու սիրտ չէիր անում, որ նրանց մոտանաս։ Գիշերվան մութը բռնած վախտը որ տավար, ոչխար, իլխի՝ կթելուց եդը չէին հավաքում օբի չորս կողմը ու օբումը կրակի չորս կողմը նստում, որը գողից պատմում, որը կովից, որը թվանքը լցնում, որը թուրն ու ղամեն հազրում, որը դուս գնում, մեկ թվանք քցում, ձեն տալիս, էլ եդ ներս գալիս՝ որը գող չի գա, կամ գել չմոտանա, ու էս կողմիցը գիլանը, էն կողմից առջ ու[1] չախալը, օբիցը շները, սարիցը ջանավարները ձեն ձենի չէին տալիս ու ղշղրու քցում, ու բազի վախտ ամպ, կայծակը երկինք ու գետինք իրարոցով տալիս, հենց իմանում էիր՝ թե մահվան հրեշտակն առաջիդ կանգնած՝ հոգիդ ուզում ա։ Բայց սարի խալխը սովոր էին։ Նրանց քունն էլ էր անոշ, նրանց հացն էլ։ Ոչ ամպից էին վախում, ոչ գելից, ո՛չ գողից․[2] շատ վախտ որ թվանք չէ՛ր տրաքում, կնանիքն էլ էին ծիծաղելով ասում․ «Հա, լավ արին, աչքը հանեցին, տեսնես, որ հարամզադեն գողությունի գնաց, տվին, սպանեցին․ կամ արջի, գիլի հոգին հանեցին»։ Շատ անգամ մարդիքը հենց իրանք՝ իրեք չորս օրով՝ թվանքներն ուսըներին մեն մենակ ընկնում էին սար ու ձոր, որ էսպես մեկ քաջություն գործեն, շատ անգամ բերում էլ էին, կամ ֆորս էին վեր քցում,[3] բերում խորովում, գեղովի ուտում, քեֆ անում։ Բայց օղլուշաղը մեն մենակ օբումը սատանից էլ չէր վախում։ Ինչ ունեին՝ էստեղ էր․ երեխի օրորոցը, կամ ճոճը, հավ, ճուտ, պղինձ, աման, տեղաշոր ու գիշեր ցերեկ էնպես բաց վեր ընկած էր ըլում, ո՛չ վերցնող կար, ո՛չ տանող։ Ինչ տեղ խոտը հատնում էր, քոչում էին մյուս սարը։ Եզ, ձի, կով, գոմեշ, աչառ, էշ բոլոր բարձած առաջ անում, կնանիք, օղլուշաղ վրեն նստացնում, հավ, ճիվ, կախ տալիս ու բայաթի ասելով երըմիշ ըլում։ Մեկ ձիու վրա շատ անգամ երեք հոգի են[4] ըլում նստած։ Կերածները եղ, կարաք, սեր, մածուն, խմածները անմահական աղբրների ջուրը, դոշակ յորղան ծաղիկ ու թուփ։ Ո՜վ ըլի, որ էսպես տեղը սիրտը վարդի պես չբացվի,

  1. [ջանավար]
  2. [բազի]
  3. [բայց]
  4. էին = են