Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/36

Այս էջը հաստատված է

նաչարի ընկեր։ Որբ էր նրա դուռը գալիս, սուփրեն էր բաց անում, կամ քիսեն, ում գութան չուներ, իրանցը բան տալիս. ում եզն ու հոդաղ չուներ, իրանցն ուղարկում․ ում փող չուներ՝ որ մշակ բռնի՝ իքին էտի, փորի, յա թաղի, կամ թաղը ետ տա, ինքն էր առաջ ընկնում, գեղի տղերքը հավաքում ու գնում նրա բանն՝ առանց կանչելու, առանց խնդրելու անում, ու իքու տերը մեջը մտնելիս՝ աչքը մնում սառած, նրան ումբր ու արև խնդրում, չունքի թե մեկ տարի վաղն անթաղ մնա մեր աշխարքումն, իսպառ կչորանա։ Շատ հերնը մեր երանի էին տալիս նրա հորն ու մորը՝ որ էնպես բարի զավակ ունեին։ Ինչ տեղ մեկ մեջլիս, կամ մեկ սուփրա էր բաց ըլում, նա էր նրանց գլուխը, ուրախությունը ու քեֆ շհանց տվողը։

Նրա սուրահի բոյը, նրա թուխ թուխ աչքերը, նրա ղալամով քաշած ունքերը, նրա աննման, գեղեցիկ պատկերը, նրա անուշ լեզուն, քաղցր ձենը, նրա լեն թիկունքը, բարձր ճակատը ու ոսկեթել ճալվերը՝ մարդի խելք էին տանում, տեսնողը մաթ էր մնում, չէր կշտանում։ Սազը ձեռն առածին պես, քարին, փետին՝ շունչ, հոգի, լեզու էր տալիս։ Ղորդ ա, արևն երեսն էրել, գունը փախցրել էր, ամա ծիծաղելիս՝ որ աչք ու ունքը չէր բաց անում, հենց իմանաս՝ վարդ է բաց ըլում, երեսիցը լիս վեր թափում։ Նրա թվանքի գյուլլեն դարդակ չէր անց կենալ։ Սիրտն էնքան բարի էր՝ որ նհախ տեղը ղուշ էլ չէ՛ր սպանիլ, մռջիմը չէ՛ր կոխիլ, ամա հարամի թշնամու ձեռին տապակվելով գիշեր ցերեկ, որ[1] թե էնպես էր պատահում, որ Թուրքերն էկել էին բաղը լցվել, կամ իրան սպանիլ, կամ իր հարևանին, էն ժամանակը երկնքումս ըլեր, վեր կըգար, գեղի էն կողմիցը ձեն տային, իսկույն ական թոթափել հազիր էր, ու թե բառով բանը չէ՛ր վերջանում, էն ժամանակը նա իրան թրի, թվանքի ու կռան հունարը էնպես էր ցույց տալիս, որ թշնամին մնում էր կատու դառած, կամ նրա ձեռին, հնձանի տաքարին ղուրբան ըլում, որ թաղում, ծածկում էին, չունքի հազար անգամ էին փորձել, վարավուրդ արել՝ թե մինչև Տաճկին չծեծես, քեզ բարեկամ չի դառնալ։

Էնքան զվաթով էր՝ որ ձեռը մեկ տղամարդի գոտիկը որ չէ՛ր քցում, հավի ճուտի պես բարձրացնում, գլխի ծերն էր հանում, պաիտ տալիս, էլ եդ վեր բերում։ Ձին նի ըլելիս՝ որ ձեռը չէր բարձրացնում, ասլան ձին կզանում էր ու մեջքը դեմ անում։ Հինգ մարդ վրա թափեին, բռանց ձեռը կոլորեին։ Գոմշի կամ եզան բողազը մեկ թուր խփելով՝ է՛նպես գուս կարում, որ թրի ծերը գետինն էր խրվում։ Շատ անգամ քսան հարամի հենց թրի ոռքով էր հետ ածում։ Թուրքերը նրա անունը լսելիս՝ լեղապատառ էին ըլում։ Շատ անգամ կռիվ քցած վախտը՝ հենց նրա ձենն իմանում էին թե չէ, ճանճի պես ցրվում, դես ու դեն էին կորչում, գյում ըլում։ Ավելի անունը՝ Ասլան Բալասի էին դրել։ Ձեռներն էլ կապած, որ հարամու, թուլու մեջ բաց թողեիր, կարող էր՝ որ իր գլուխը պրծացներ։

Բայց է՛սքան զարմանալի հատկությունները ունենալով՝ էլի երեխի հետ երեխա էր, մեծի հետ՝ մեծ։ Խանի, շահի առաջի էնպես էր կանգնում, ջուղաբ տալիս, որ հենց իմանաս՝ թագավորի որդի ըլի։ Ծիծաղն ու խնդությունը

  1. [գեղ]