Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/363

Այս էջը հաստատված է

Ո՞ւր կորչեմ, որ էս անողորմ չանգալն
Սիրտս չխրվի, չթողա ինձ լալ, ա՜խ չթողա։

Երա՜զ թե քուն ինձ ա՜խ՝ մահ են դառել․
Իմ սև օրս գիշեր[1], կյանքս խավարել,
Ի՞նչ պետք է անեմ[2], ո՞ւր եմ ապրում էլ․
[3]Թե ոտիդ տակին[4] մատաղ չեմ ըլիլ․ ա՜խ, մատաղ։

Ամպին եմ սրտիս դարդերը պատմում.
[5]Ցրվում, գալիս չի՛, ու քեզ եդ ասում․
Քար ու սար աչքիս աղի արտասունքն
Էլ եդ սիրտս ածում, էլ եդ ինձ էրում, ա՜խ, ինձ էրում։

Քանդեցիր անմեղ իմ հանդարտ հոգին․
Կրակ քցեցիր[6] ջիգյարս՝[7] իմ ջանն ու մարմին
Թե հրեշտակ էիր,[8] ո՞ւր են սուրն, էն կրակն
[9]Խրի՛ր իմ սիրտս, թափի՛ր իմ գլխին, ա՜խ, թա<փիր>։

Կգամ՝ հոգի ջան՝ կգամ քո ոտքը,
Քեզ մոտ ա[10] սիրտս, քեզ[11] հետ իմ միտքը․
Բայց ի՞նչ տեղ ես քո աննման դեմքը
Տեսնիմ,[12] կատարեմ իմ տված խոսքը․ ա՜խ, իմ խոսքը։

[13]Որ ընկերքս էլ[14] ինձ ա՜խ՝ քոմակ չըլին․
Երես դարձնեն[15] ու չըլին խոսքը մին․
Կընգնիմ[16] սարե սար ու քո հավարին
Կհասնիմ՝[17] դարդ չանես՝ քեզ մատաղ ըլիմ․ ա՜խ, ես մատաղ։

Թո՛ղ մեկ էլ տեսնիմ քո սուրբ պատկերը․ քո սուրբ պատկերը․
Թող մեկ էլ տա ինձ բաժակ քո ձեռը․
Մեկ շունչդ առնիմ, ընկնիմ սարերը․
Քեզ մատաղ անեմ իմ գլուխս, իմ օրը․ ա՜խ, իմ գլուխս։

Ասեց ողորմելի պատանին ու սկսեց գլուխը քարին դնել։ Արեգակն ուզում էր մեր մտնի։ Աղասին՝ որ թաքան եդևիցը դուս էր էկել ու մեկ թփի տակից անկաջ անում սիրտը էրվում, չուզեց ողորմելու քունը խառնի, մնաց քարի վրա նստած՝ ու աչքը իր ազիզ ընկերի աչքին քցած, սկսեց իր դարդերը միտքը բերիլ՝ իր ջահելությունը ֆիքր անիլ ու մըտքումն ասիլ․ «Ա՜յ, ջիվան, ջիվա տղա։ Լավ իմանում եմ՝ ի՞նչ թուր ա էկել, սրտիդ դեմ առել, ի՞նչ կրակ ա ընկել[18] լերդդ ու էրում, բայց ի՞նչ անեմ, ընչի՞ չես սիրտդ եդ բանում, որ մեկ քո ցավդ իմանամ ու էլած կյանքս էլ քո ուղուրիդ մատաղ անեմ։ Ա՜խ, լավ եմ իմանում՝ ազիզ

  1. [իմ]
  2. [ապրել չուզեմ էլ]
  3. [Բայց քո]
  4. [կամեմ]
  5. [Կըլի որ]
  6. [իմ]
  7. [բոցագին]
  8. [տուր ինձ ձեր միջին էն]
  9. [Ըլիմ պռծնիմ]
  10. [ջանս]
  11. [մոտ]
  12. [որ ազատեմ, պահեմ]
  13. [Թե]
  14. [հեչ]
  15. [ինձ հետ]
  16. [որ]
  17. [արևիդ քո]
  18. [սիր<տդ>]