Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/365

Այս էջը հաստատված է

յա՛ գլուխս, յա իմ մուրազը անկատար պետք է չթողաս, պետք է ինձ սաղ սաղ չէրես, չփոթոթես»։

Էսպես որ ձեռք ձեռի եդ էին դարձել, գալիս էին, Աղասին իր սիրելու գլուխը դոշին կպցրած՝ քաշում էր նրան, քանց թե բերում, մյուս ընկերքն էլ որ սաղ գիշերը չէին քնել դարդու՝ ուրախ ուրախ վազեցին առաջ, հենց իմացան՝ արեգակը նոր ա բացվում, էկան երկուսին էլ մեջ արին, ու չադիրը գնացին։ Սարըցիք էլ ուզում էին՝ որ ուրախությունիցը հոգիները տան։ Աղասին մտածման մեջ ընկած, աչք ու ունք կիտած, չադիրը մտավ թե չէ, տղերքանցը իշարաթ արեց՝ որ ձիանը հավաքեն, յարաղ ասպապ հազիր անեն՝ որ էն գիշեր դուս պետք է գնան։ Չէր ուզում, որ մարդ իմանա․ վախում էր թե իրան բռնեն, չթողան։ Էն րիգունը բոլոր սարըցոնցը գլխին հավաքեց, նրանց խոսքով արեց, որ կասկած չտանին․ հազար բերնով իր շնորհակալությունը էնպես էր ուզում, ցույց տա՝ որ նրանք ոչ նրա միտքը իմանան ու թե փախած ըլի, չասեն՝ թե ինչ վատ մարդ էր նա, որ մեկ դարդակ շնորհակալություն էլ նրանց չասեց։ Էնքան աղ ու հացըները կերավ, բոլոր ոտի տակ տվեց ու վեր կացավ, փախավ։ Շատ էին նրան աղաչել ու լալով ասել․ թե նա նրանց միջումը մնա,[1] իրանք իրանց կերթան կնյազին կխնդրեն՝ որ իրանց ուզբաշին, իրանց կառավարիչը նա ըլի ու ասում էին, մենք գիտենք՝ թե ինչպես հոգի կտանք քեզ, որ արարած աշխարհ իմանա՝ թե Հայի ազգումն էլ սիրտ կա, Հայումն էլ ռաշիդ տղամարդին Աստծու տեղ պաշտիլ գիտեն։

Էս րիգուն էլ գլխին ժողոված՝ մեծ ու պստիկ էլի են ասում ու վրա բերում, թե որ նա իրանց միջիցը հեռանա, աշխարք նրանց համար քանդված ա,[2] ու նրանց աչքն էլ արեգակին ուղիղ չի մտիկ տալ, նրանց սիրտն էլ լավ օր չի քաշիլ։ Քանի նրա ասած խոսքերը, նրա տեհած բաները տեսնին, կուզեն որ էրթան ջուրը թափին, նրանց օրն ու ումբրը կսևանա։ Ամեն էսպես խոսք լսելիս՝ ինչ Աղասու բերնիցն էր դուս գալիս, լեզու պետք է ըլի, որ պատմի, սիրտ պետք է ըլի՝ որ իմանա։ Տեսավ որ անմեղ սարըցիք՝ հենց նրա բերնին են կարոտ, ուզում են՝ որ սաղ գիշերը նրա կշտիցը չհեռանան, նրա մոտին նստեն, հա՝ շատն էլ էկել, գլուխը նրա գոգին էր դրել ու երեսին մտիկ անում, ասածն իմանում, աղչիկ ու հարսն էլ չադրի դուռն ու ղրաղն էին կտրել ու ախ քաշում, տղերքանցն իշարաթ արեց՝ որ ձիանները հազրեն, առավոտը ֆորս պետք էր գնար, գան քիչ քնեն, դինջանան, ամեն բան հազիր ունենան, ու ինքն էլ գլուխը թեքեց՝ որ սաքի թե աչքը կպցնի, խալխը քաշվեցին, բարի գիշեր ասեցին ու ամեն մարդ իր չադիրը գնաց։

Հենց աղոթարանը կարմրատակեց ու ամպերն սկսեցին գլխըները քիչ քիչ սարերիցը բարձրացնիլ, տղերքը ձիանը թամքեցին, յարաղ ասպապ քցին, էկան չադրի դռանը կանգնեցին։ Աղասու ձին ոտին գլխին էր անում։ Սարերի ծաղկըները ու ջուրը նրա միսը անկաջովն էին դուս բերել, էնքան չաղացել էր։ Ընչանք սարըցիք վեր կըկենային՝ որ իրանց կով ու ոչխար կթեն, նրանց ղոնաղները մնաք բարով ասացին ու ձիանոնց գլուխը

  1. մնան = մնա
  2. [էլ]