Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/369

Այս էջը հաստատված է

ու ետո՝ որ ձեն չի լսում, էնպես կարծում ա՝ թե անպատճառ չար հոգիք են էնդեղ բնակում։ Թե չէ մեռելի չոր մարմինը, յա խարաբա պատերը ի՞նչ զորություն ունի<ն>, որ մեզ ի՞նչ անին։ Էլ ո՞վ սիրտ կաներ ապա կամ եկեղեցու մոտանա, յա մեկ բուրջ մտնի, էն էլ էն երկրումը՝ որ ամեն քարի տակի հարիր գլուխ էր կտրվում, ամեն մեկ ձորում, հազար լաշ հոգին զոռով տալիս։ «Տղե՛րք, չար սատանի թուրը գլխըներիս խաղում ա, ձեն տվեց պինդ սրտով քաջն Աղասի, տղամարդությունն էսպես տեղը մալում կանի, յարաղ ասպաբ հազրեցե՛ք, ձիանոնցը դինջացրե՛ք, որ թե Աստված տա, մինչև առավոտը գլխըներս վրըներս ըլի, տեսնինք՝ թե էս որ գեդարգյալմազն ընկանք։ Նամարդաթյունը էլ ձեռք չի տալ, ձիանները ջրեցեք, քաշեցեք մեկ պատի տակ, ես մեկ շունս առնեմ, յավաշ յավաշ մեկ աչք ածեմ,[1] տեսնիմ՝ թե տեղըներս ռահա՞թ ա, թե էլի սրով, ու արնով պետք է, յա գլուխ պահենք, յա գլուխ կտրենք»։ Շատ էլ խնդրեցին ընկերքը՝ որ չանի, անկաջ չարեց, թվանքն ուսին դրեց, փշտոբերը հազրեց, սուրբ Սարքսի անունը տվեց ու ոտը փոխեց։ Գիժ կըլի էն տղամարդը՝ որ իր գլուխը մահու կտա, ամա Աղասին իր գլխիցը վաղուց էր ձեռք վեր առել։ Հավատարիմ շունը գլուխը նրա ոտիցը չէր հեռացնում, մեկ հոտ առնելիս, յա շփլթու իմանալիս, կանգնում էր, եդի ոտների մինն էլ ցցում, երկար վախտ անկաջ դնում, ետո երըմիշ ըլում։

Հենց մի քիչ հեռացան՝ թե չէ, մեկ եկեղեցու դռնից կրակի լիսն ընկավ Աղասու աչքը, արինն աչքն առած էլ միտք չի արեց՝ թե էսպես տեղը գողից հարամուց ավելի ուրիշ օքմին չի ըլիլ, թուշ կրակի վրա գնաց, Աստված հեռու տանի, ինչ նա տեսավ, տասը քուրդ եկեղեցու մեջտեղումը կրակ էին արել, չորս կողմը նստել, խորոված էին անում, շամփըրներով բերանները քաշում, ուտում, խնդում, ու աչքները օյաղ որսկանի շան պես՝ յա դուռը քցում, յա պուճախը։ Հարամին ինչքան գազան էլ ըլի, շատ անգամ իր շվաքիցն էլ կվախենա։ Ընչանք նրանք կրակի մոտիցը՝ ձեռները աչքըներին կըդնեին ու դռան ղարալթուն կտեսնեին, Աղասին յավաշ, յավաշ ներս մտավ, ծանր դիմոք առանց բարով[2] տալու կրակին մոտացավ, ու ձեռը մեկնեց, որ մեկ խորովածի շամփուր էլ ինքը քաշի։ Նրա դեղնած, մեռելի պատկերը, նրա անահ շարժմունքն ու էնպես անժամանակ վախտը ներս գալը, որ չտեսան Քրդերը, հենց իմացան՝ թե նա էն աշխարքիցն ա վեր էկել, լեզվըները չորացան, ձեռըները թուլացավ․ ի՞նչ կկարծեին, թե էն հադաղին[3] իսանաորդի մեն մենակ սիրտ կաներ՝ էն ավազականոցը մտներ, որ ցերեկն էլ հարիր մարդ զարզանդում էին մոտովն անց կենան, որ հազար տարուց ավելի՝ էլ ինսանորդի սիրտ չէր անում որ գա էն հազիր շինած տներումը կենա։ Հենց գիտես թե մարդիկ չըլին առաջին, աչքը խոժոռած, մեկ դես քցեց, մեկ դեն, քրդերեն էլ չգիտեր, որ մեկ բառ էլ ա խոսի, բայց էս էր, որ նրան պրծացրուց, չունքի թե խոսացել էր, կիմանային՝ որ մարդ ա, դև չի, թիքա թիքա կանեին, մեկ շամփուր խորովածի որը կերավ որն էլ եդ կրակը քցեց, տաճարի հիանալի շինվածքին ու գեղեցկությանը մտիկ արեց, ու գլուխը ժաժ տվեց, Քրդերը փեդացած,

  1. [թե]
  2. [տվեց ու քիչ]
  3. [որ]