Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/373

Այս էջը հաստատված է

ամեն մեկին մեկ ձի էլ բաշխեց։ Էս որ տեսան, քսանից ավելի ջահել, կտրիչ տղերք կանգնեցին՝ խնդրեցին՝ որ իրանց էլ ընկեր շինի։ Նրանց էլ գլխին հավաքեց, սրբություն առավ ու մյուսներին լալով խելիմ տեղ էլ տարավ ճամփու քցեց, ու ինքն իր ընկերտանցովը եդ դառավ, փոքր հաց կերան, պարիսպ եկեղեցի բոլոր ման էկան, ու հարավային քարափի գլխի իստակիլ տվեց, մեկ երկու հոգի Շորագյալ ուղարկեց, որ գնան, հաց առնին ու ինքը սիրտն ու թոքը էրված պատանին ընկավ քաղաքի ամեն ճամփեն ու խոռը, ամեն քունջ ու պուճախն աչքի տակ առավ, տեղի ղայիմությունը[1], վտանգավոր կողմը լավ վարավուրդ արեց ու բեզարած ջարդված էլ եդ վեր էլավ, ձորիցը դուս էկավ, ղրաղ քաշվեց, մեկ բրջի վրա նստեց, Արփաչային ու արեգակի մտնելուն նայեց աղլուխը ձեռն առավ ու էս բայաթին ասեց։

Ա՜խ՝ վաթան, վաթան քո հողին ղուրբանդ
Քո ծխին ղուրբան, քո ջրին ղուրբան։
[2]Է՞ս փառքն ունեիր, է՞ս պատիվն առաջ,
Որ հմիկ ավերվել[3], մնացել ես անջան։
Ե՞րբ միտք կանեի, թե էս հողերը
Էս դաշտն ու սարեր, էս սուրբ ձորերը
Էնպես մեծություն, էնպես լավ օրեր
Քաշել են, մնացել ախ՝ հիմիկ անտեր։
Ո՞ւր ձեր տերերը, թագավորները,
[4]Ձեր պահողները, ձեր իշխանները.
Ընչի՞ մեզ թողին իրանց որբերը
Ու ձեռք վերցրին, թողին էս քարերը։
Ձեր գերեզմանը, ախ ձեր լիս հողը
Որ հմիկ չի[5] տեսնում, ձեր կորած թոռը
Կրակ է ընկնում ջանն ու ոսկերքը
Ուզում ա ձեզ հետ պարզի իր ոտքը։
Ընչի՞ ձեր վախտը աչքս բաց չարի,
Մարմինս հողին, ջանս ձեզ չտվի,
Որ հմիկ էսպես չթռչեի, չգայի,
Ձեր հողը չտեսնեի, ձեր վրա չլայի։
Հող ունինք, խլած, կյանք ունինք, մեռած,
Ա՜խ, թրի, կրակին մենք եսիր դառած,
Ո՛չ երկինքն տեսնի, մեր սուգն ու լացն,
Ո՛չ երկիրն պատռվի, մեզ տանի ցած։
Ի՞նչ կըլի մեկ էլ գլուխ բարձրացնեք,
Ձեր որդիքը տեսնեք, նրանց ցավը քաշեք,
Ձեր արինախառն աշխարհն ազատեք,
Յա մեզ էլ ձեզ հետ հողը տանիք, պահեք։

  1. [յա]
  2. [Մկամ]
  3. [դառել]
  4. [որ]
  5. չեմ = չի