Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/374

Այս էջը հաստատված է

Աչքս բաց արի, խարաբա տեսա,
Ա՜խ, ո՞վ գիտեր թե մեր ազգի վրա
Սարեր են էլել, հիմիկ բրիշակ,
Մեզ տակով չարել, որ էլ խեղճ չմնանք։
Ա՜խ, մեր սիրտն էսպես ընչի՞ հովացել,
Արինը ցամաքել, մեր կուռը թուլացել․
Երա՞բ կտեսնեմ, ա՜խ[1] մեկ օր էլ
[2]Մեր սուրբ երկիրը թշնամուցն ազատիլ։
Էն ի՞նչ[3] շունչ կըլի, որ էս նոր հոգին
[4]Փչի, վեր կացնի քնից մեր ազգին․
Էն ի՞նչ ձեռք կըլի՝ որ մեր աշխարքին
Էլ եդ սիրտ տա ու կանգնացնի կրկին։
Ա՜խ՝ ես էն ձեռին կյանքս ղուրբան կանեմ,
Էն[5] կոխած հողին երեսս կքսեմ,
Ապրիմ, իմ արինս նրան մատաղ կանեմ․
Մեռնիմ, հողիցն էլ ես նրան միշտ կօրհնեմ։
Կանգնել ես էդպես գլուխդ ամպին խփած,
Ա՜յ խեղճ հալևոր երեսդ փակած,
Ի՞նչ կըլեր Մասիս՝ ախ՝ դեռ աչքդ բաց,
Սրի չտայիր, քո որդիքն էրված։

Արեգակն սկսել էր՝ որ մեր մտնի։ [6]Մութն էն ա գետինը առավ։

Էսպես նստած սուգ էր անում, մեր տարագիր Աղասին[7] իր ու մեր սև օրը լաց ըլում, որ հանկարծ աչքը ձորին ընկավ, աչքը սևացավ։ Հինգ հարիր ձիավորից ավելի՝ Թարաքյամա, Քուրդ Ղարսա դըզիցը,[8] հազարից ավելի, քյուլֆաթ, մալ, իլխի, ոչխար առաջ էին արել ու վեր հատելով՝ սարիցը ձորն արին՝ որ տանեն Երևան, յա սպանեն, յա ծախեն, յա թուրքացնեն։ Շատին էնքան թագել, հետ էին ածել, որ ջանումն էլ թաղաթ չէր մնացել։ Ամեն մեկ ձիավոր մեկ ջահել տղա, կամ աղչիկ գավակն էր առել[9] ձեռն ու ոտ հազրել՝ որ էն գիշերը յա նրանց անմեղ հոգին ապականի, յա սրի, կրակի ղուրբան անի։ Հենց նստած տեղիցը ընկերներին ուսուլով ձեռով արեց, որ տեղըներիցը չշարժին, ինքն էլ քարափնըվեր կուզը կուզ նրանց մոտ հասավ, որ հարամին չտեսնի, իր պատրաստությունը[10] չանի։ Էնքան կացան, որ թշնամիքն էկան, գետի ղրաղին վեր էկան, թրըները, երեսները լվացին, նամազներն արին,[11] ու իրանց Սադայելի նոքարներին հրամայեցին՝ որ ինչ բեզարած հալևոր, պառավ մարդ ու կին կա, աչք ու ձեռք կապեն, բերեն իրանց առաջին կարգավ չոքացնեն, որ իրիգնահացն ուտեն, պրծնին ու նրանց անմեղ գլուխը իրանց մուռտառ սրտին մատաղ անեն։

Էլ չթողին էլ ա որ հեր ու որդի, յա մեր ու աղչիկ իրանց եդին բարովն[12] ասեն, իրար մի համբուրեն մի օրհնեն իրար մի փարվեն․ թրի ոռքով վեր հատելով հրամանը կատարեցին ու բերին ողորմելիքը իրար

  1. [ես]
  2. [Որ]
  3. [ձեռք]
  4. [Բանա]
  5. Էս = Էն
  6. [Ձորերն]
  7. [ու]
  8. [մեկ]
  9. [ու]
  10. [չտ<եսնի>]
  11. [հաց]
  12. բարով մնաքն = բարովն