Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/376

Այս էջը հաստատված է

տրաքում, յա թուր խաղում, առանց դոշի ու գլխի չէր անց կենում։ Մենակ Նազի խ<անն> ու Օքյուզ աղեն, ինչպես որ էլավ, գլխըները թափեցին, ձիանները ձեռք քցեցին ու[1] մեկ քանի մարդով դուս փախան։ Մնացածը ինչ կոտորվել էին, կոտորվել, ինչ չէ, մնացել ձորի միջումն ոչխարի պես չոբանը կորցրած, կանգնած։ Ընչանք էսպես պահեցին մեր տղերքը մինչև ծեքը բացվեց ու աչքդ բարին տեսնի։ Տասնըհինգ Թուրքի մենակ էն չորս Քրդերն էին սպանել, տասից ավելի ղուղ մենակ Աղասին էր ցրվել[2] ու փոր վեր ածել։ Լսողը կարելի ա զարմանա, թե ինչպես էսքան բաներ մեկ օր ու գիշեր անց կացան, էնդուր համար, որ Ղզլբաշը էս միջոցումը Ղարսա վրա կռիվ էր դուս գնացել, ու ասածս քսան ու մեկ թվին էր, որ սար ու ձոր մանավանդ Անի հարամի ու յաղի[3] էր դառել։

Առավոտը լուսացավ․ էն առավոտը երանի ամեն խղճի ու տառապելո ռաստ գա։ Հինգ հարիր հոգուցը վաթսուն հոգի չէր մնացել, էն էլ ոչխարի պես մեջ արած, շատը անյարաղ ասպաբ։ Ձիուն, շորին[4], ասպաբին թիվ ու համար չկար։ Լեզու պետք է ըլի՝ որ պատմի էն փարվիլը, էն ուրախության արտասուքը, որ էս օր Անի տեսավ։ Ղարսըցի Հայք դեռ չէին հավատում իրանց աչքին՝ թե ղորդ թշնամու ձեռից ազատված՝ էլ եդ իրանց աշխարը պետք է գնային։ Էնքան շշկլել էին, որ չէին էլ ա միտք անում, որ մեկ հարցնեն՝ թե ո՞վ էր նրանց ազատողը։ Գեջդանգեջ՝ որ Աղասու մարդիկը ձիանը չէին վեր բերում բերդիցը, աշխարհն իրարոցով դիպավ, հենց կարծեցին՝ թե թշնամի են, թվանք վեր առան, բայց Աղասին բոլորին էլ հանդարտացրուց ու հսկայական քայլիվ՝ որ առաջ չի գնաց փոքր ու իր ընկերներին կանչեց, ամենի աչքն էլ մնաց նրա պարթև բոյի, նրա ազնիվ շարժվածքի վրա հիացած։ Էլ էնքան նրանց փարվելուն ու օրհնելուն չըմտիկ արեց, երբ իմացավ, թե Հասան Խ<անը> ղոնշունով Ղարսից եդ ա գալիս (ղարսըցիք ասեցին նրան), շուտ ական թոթափել, մեկ երկու ձիավոր Գյումրի ղրկեց, մյուսներին հրաման արեց՝ որ էլ ժամանակ չկորցնեն, օղլուշաղն տանին բերդումը, յա ձորումը ամրացնեն, մալն ու ոչխարը ձորնըդուս քշեն Շորագյալու հանդը տանին ու ինքը, ինչքան թվանք թուր բռնող տղամարդ կային, գլխին հավաքեց ու սարնըդուս վեր էլավ։ Տասը, տասնըհինգ տարեկան տղերքն էլ ասլան էին դառել, ուզում էին իրանց արընի ջիգրը հանեն։ Գերի արած Թուրք ու Քրդերիցն էլ յարաբ ասաբ եդ արին, իրար կապեցին ու բերդը տարան։ Աղասին չէր էլել, ղարսըցիք ուզում էին նրանց քարով սպանեն յա ջուրն ածեն։

Հուլըսի 23-ին 1821 ին էր, որ Հայոց Հին քաղաքն Անի, իրեք հարրից[5] ավելի կտրիչ[6] զորք, թողունք ջահել տղերքը՝ զրահավորված, զարդարված աչքը բաց տեսավ, որ մտան ոչ, իրանց որբ մայրաքաղաքը — աչքները ծով դարձավ, մեկ սհաթ քիմի տաճարի միջումն ընկել երեսի վրա, գետնիցը պոկ չէին գալիս։

Բայց գլուխը պահելու ժամանակ էր, Աղասին խնդրեց՝ որ ինչ սրտըներումը ունին, ետո ասեն, ետո անեն, ու զորքը կես արեց, կեսը տվեց Կարոյի ձեռքը, որ էս կըռվըներումն եփվել հասել էր, կեսը ինքը ձեռի տակն առավ, ամեն մարդ ինչ ուտելու էր, ջեբը դրեց, երեսնաչափ մարդ էլ

  1. [որ]
  2. [յա]
  3. [ձեռիցը]
  4. [ու]
  5. [մոտ]
  6. [տղերք]