Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/377

Այս էջը հաստատված է

օղլուշաղի հետ դրեց, բերդումը ղայիմացավ, Կարոն արևմտյան ձորումը, Մուսեն օղլուշաղի հետ։ Աստծո ողորմությունիցը բարութ գյուլլեն էլ լավ վախտին հասավ։ Էնպես էին պայման կապել իրար միջում, որ թե Հասան Խ<անը> ձորը մտնի, էնքան թողան, որ բոլոր ղոնշունի ոռքը կտրվի, եդո շենլիկ անեն[1] թուշ, բերդի վրա գա, էնքան դուս չի գան, մինչև բոլորը նրանց գլխին հավաքվին, ետո կեսը ձորի մեկ կողմիցը, մյուսիցը կռվի չաղ ժամանակը վրա տան, որ էնպես շշկլացնեն թշնամուն, որ փախչելուց գյուման էլ ուրիշ ճար չըքթնեն, ու թե Աստված էս հաջողությունը կտար, Մուսեն օղլուշաղը թողար մեկ ղայիմ տեղ, ու ձիանը դուս բերեր իր մարդքերանցովը, որ բալքի թե հնար լինի, բոլորին էլ ջարդեն։

Առավոտյան հովն անց էր կացել, որ ամեն մարդ հեռացավ ու իր տեղը քթավ։ Ճաշն էլ էկավ հասավ, էնքան շոքը չէր գետինն էրում, ինչքան քաջ Հայերի արինը իրանց սիրտն ու տամարները՝ որ իրանց ազգի իշխանաց, թագավորաց հողի վրա թափիլն ու քաջությամբ մեռնիլն էլ՝ իրանց հմար անմահություն էին համարում։ Արեգակը երկնքի միջիցը երկու գազաչափ թեքվել էր, որ բերդիցը մեկ թոզ տեսան, քիչ քիչ շատացավ ու ամպի պես Անու սաղ դուզը կոխեց։ Ձորիցն էլ էն էին տեսել ու իրանց տեղը անսասել։ Դամար էր որ ուզում էր տրաքի, սիրտ էր, որ ուզում էր պատռի, շատն ուզում էին բերդ ու ձոր թողան, մեյդան դուս գան, իրանց տղամարդությունը ցույց տան։ Աստծո ողորմությունիցը էնպես էր երևում, որ թշնամին բանից խաբար չի, ու հենց էնդուր համար ա էնպես ոտն առել, որ գան էնդեղ մի քիչ դինջանան ու ետո իրիգնահովին ճամփու ընկնին։ Հետըները ո՛չ թոփ էր երևում, ո՛չ բախանա, հենց սուբահ ձիավորներն էին առաջ ընկել, որ հասնին Երևան, ավետիք տան թե Ղարս առան, քանդեցին, բոլոր գեղարենքն էլ քոչացրել, թրի առաջ են արել, բերում են։ Էնպես մարդաշատ երկրները քանդող Հ<ասան> Խ<անը> էլ ի՞նչ կասկած կտաներ, թե մեկ խարաբա տեղում, ուր չոբաններն էին անց կենում,[2] ակռավները բուն դնում,[3] գլխին փորձանք պետք է գար։

Թոզ ու դումանի տուտը քաղաքը բռնեց, խարաբա պարիսպն ու բրջերն էլ՝ հենց գիտես՝ իրանց քանդողներին տեսնելով, աչքըները խփում էին, չէին ուզում թամաշ անիլ։ Աստծո աչքը որ քաղցր լինի, մատաղի գառն իրան ոտովը կգա դուռդ, ասած ա։ Հենց էս օրինակին բանը պատահեցավ, քաղաքը մտնիլն ու Հասան Խ<անի> ձիուց վեր գալը, չադիր խփիլը մեկ էլավ։ Ղզլբաշի սովորությունն ա, ձիուց վեր էկավ թե չէ՝ թվանք, ասպաբ, յափնջի կքցի թամքի ղաշը, ձիանը ման ածիլ կտա, չորս հինգ<ը> մեկ գյադի ձեռք տված, ինքը թե նամազի վախտ ա, նամազը կանի, թե հացի, ղայլանը կքաշի, ու հացի կնստի ծալապատակ։ Էս անգամ երկուսի վախտն էլ էր, ճամփից էկած, ջարդված,[4] քսանը մեկտեղ հարիրը մեկել, յափունջին փռեցին կոլոլ քարըները ու սանդրերը ծոցըներիցը,[5] թրերը բնիցը հանեցին առաջներին դրին ու հենց իմանաս՝ սև սև հոգիք են, լեզու բերան փակած բարձր ու ցած անում, երեսները դնում քարի, թրի վրա, փոքր ժամանակ մնում գետնին կպած, էլ եդ գլխըները

  1. [դե<պի>]
  2. [յա]
  3. դրոլ = դնում
  4. [հինգ]
  5. [հանեցին]