Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/380

Այս էջը հաստատված է

խրատ էր[1]՝ տվել, կարդացրել, լուսավորել էր, հիմիկ մեր ազգը է՞ս հալին կըլեր։ Է՞ս տեղը կընգներ։ Սարի հայվանն էլ մեզանից լավ ապրում, հարամուց, ֆորսկանից յա փախչում, յա վրա թռչում, կտրատում, գլուխը պահում։ Ծտի բունն էլ որ քանդում ենք, ղժվժում, թևին, գլխին ա անում։ Մենք ծտի ղդտր էլ ա չկա՞նք, որ մեր բունը պահենք։ Ի՞նչ օգուտ էն գիրքն ու ավետարանը, էն խաչն ու երկրպագությունը, որ մենք չենք հասկանում։ Գետնի տակին էլ շատ գանձ կա, մեզ ի՞նչ։ Ախ մեր կարթացողներ, մեր կարթացողներ, ի՞նչ կըլի, որ ինչքան ժամանակ քնի, քեֆի հետ են անց կացնում, ավելի փողի թամահ անում, էսպես բանի թամահ անեն, մեզ լուսավորեն, իրանք էլ թշնամուց, հարամուց ազատվին, մեզ էլ ազատեն։ Մարդս մեկ անգամ ա աշխարք գալիս, էնպես պետք է անի, որ դուս գնալիս, էս դինումը անունը հիշվի։ տոնվի, էն դինումը հոգին փառավորվի, լսի փայ ըլի։ Բայց ի՞նչ օգուտ՝ որ ասածս քարերն են իմանում։ Ասենք թե տգետ խալխը էսպես բանը լսել, ասում ա, կարգավորին ի՞նչ ա էլել, որ նա էլ ա հաստատություն տալիս, թե էսպես հրաշալի քաղաքը անեծքով ա կործանվել։ Առաջինը սուրբ մարդի բերնից՝ անեծք, դառը խոսք չի պետք է դուս գա, դուս էլ էկավ, Արարիչ, երեսս ոտիդ տակը. դու պետք է մեկ մարդի խաթեր միլիոն հոգի կորցընե՞ս։ Թե պետք է կորցնեիր, ընչի՞ ստեղծեցիր։ Ա՜խ՝ հազար էսպես ցավեր կա սրտումս, ամա բերանս փակում են, չեմ կարում ասիլ»։

Էս մտատանջության միջումն էր, որ աչքը հանկարծ որ չի բարձրացրեց, Անու բոլոր դուզը կրակ էր դառել։ Նա իմացել էր, որ՝ Ղարսա էլիգը Հ<ասան> Խ<անը> քոչացրել, ուզում էր՝ որ բերի Երևան ածի։ Լավ իմանում էր, որ սրանց վրա թե ղոնշուն էլ ըլին, էնպես մարդիկ չեն ըլիլ, որ իրան դեմ կենան։ Հ<ասան> Խ<անին> որ կոտրեց, ի՞նչը նրան կդիմանար։ Նրա համար կռվիլը խաղալիք էր դառել, մինչև առավոտն սպասիլ չէր ուզում, կասկածում էր, թե նրանց գլխին էլ էն բերեն, ինչպես մյուս Հայերի ու ծեր ու պառավ սուրը քաշեն։ Երկու հարրաչափ ընտիր ձիավոր քամակը քցած ընկավ դուզը։ Էն հադաղին վրա հասավ, որ[2] նոր էկել վեր էին էկել, ու շունը տեր չէ՛ր ճանաչում, քոչ քոչ<ի> վրա վեր էին թափել, ամեն մարդ իր գլխի ցավն էր քաշում։ Թշնամին էնպես ցըրվեց, տաղըթմիշ էլավ, որ մեկը չմնաց, Հայերին որ չարձակեցին ու մեկ տեղ հավաքեցին, նրանք իրանց դարդը մոռացած՝ ձեն տվին էկողներին՝ որ թոփ ու ջաբախանեն ձեռք քցեն ու սարվազներին հետ ածեն։ Երկու հազարից ավելի սարվազ, որ Հ<ասան> խ<անը> թողել էր, որ էլիգը յավաշ բերեն, շատը Հայ, ղալմաղալը որ ընկավ, հենց իմացան թե էկողները Ռուս են, բոլորն էլ թոփ, թոփխանա թողին ու ձորը թափեցին։ Մեկ քանի երևանցի թոփչի ու սարվազ ձեռըներն ընկավ, էլ ի՞նչ էր պակաս, որ Անի քաղաքին հարամի մոտանա։ Ինչպես որ էր, գիշերն անց կացրին, առավոտը որ լուսացավ, Աստծո լիսն ընկավ Հայերի սիրտը։ Էնքան բարութ, թվանք, թոփ էին նրանք ճարել, որ սաղ աշխարքը պոկ գար, նրանց վնաս չէր ըլիլ։ Բայց ինչքան Աղասին խրատեց, ասեց, խնդրեց, չէլավ, չէլավ, Հայքը եդ չի դարձան, անիծած տեղը չուզեցան մտնիլ ու շատը երեսները էլ եդ

  1. խրատ էի = խրատ էր
  2. [հացը]