Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/386

Այս էջը հաստատված է

Երևան թևին տվեց, երբ Ռուսաց զորքը իր մեջը մտան։ Էջմիածնի խնկի, մոմի հոտը ու զանգակների ձենը երկինքը հասավ։ Քաջահաղթ հըսկայն, կոմսն Երևանի Տոբիթա հրեշտակ Ներսես Արքեպիսկոպոսի ձեռիցը բռնած՝ մտավ Վաղարշապատ՝ որ Եփրեմ կաթողիկոսի սուրբ աչքին լիս տա ու առողջություն։ Էն ժամանակվան խաղերը՝ որ հանել ասում էին՝ հավիտյանս հավիտենից կարող են աշխարքին վկայություն տալ՝ թե Թուրք ու Հայ հենց իմացան՝ թե Աստված վեր էկավ իրանց համար։ Հարիր տեսակ խաղ Հայերեն[1], Թուրքերեն Երևանու բաղերն ու ձորերը լսում էին ու հինգ տարեկան երեխեն էլ էսօր ուրախ վախտը ձեռը ձեռը բերնին ա դնում ու ասում։ Որ ասածիս ամեն մարդ հավատա, էն խաղերիցը մեկը թո՛ղ օրինակի խաթեր գրվի էստեղ։

«Սար ու ձոր սասանմիշ էլան, զարմացան,
Պասքովիչ Սարդարի[2] ոտի տակն ընկան,
Մեր Մասիսն[3], Ալագյազն փիանդազ էլան,
Անիրավ՝ էս բաղին բաղմանչի ունի։
Անիրավ՝ էս բաղին բաղմանչի ունի,
Յարալու[4] սրտիս [5]էդ քարը[6] մի՛ քցի։

Մադաթովն Ղարաբաղ առավ, ազատեց.
Կրասովսկին Աբարան ոտնատակ տվեց։
Սաղ Իրանն Պասկովչին չոքեց, ծունր դրեց,
Ղզլբաշն մուկ դառած՝ գլխին վայ տվեց։
Բեկենդորֆն[7] Սարդարին ջախըփուրթ արեց,
Ասլանի գլուխն արծվին Ռուսն մատաղ արեց
Անիրավ՝ Հայերի արինն մի խմի,
Միտք արա՝ էս բաղին բաղմանչի ունի։ Անիրավ և այլն։

Սրբազան Ներսեսի Խաչին ղուրբան գնամ,
Եփրեմի հոգևոր տիրոչն[8] ղուլ դառնամ։
Սուրբ Գեղարդն, մեռոնի զորքն մալում էլան.
Թշնամին քոռացավ, Հայքն ուրախացան։
Հայ ազգի աղոթքը երկինքը հասան,
Անաստված՝ Հայիցը ձեռք քաշի[9], կորի,
Անիրավ՝ Հայերի արինն մի՛ խմի։ Միտք արա՛ և այլն։

Մենք քամակ քամակի կտանք, վեր կկենանք,
Ռսին մեր աշխարքը, կյանքն ղուրբան կտանք։
Հասան խանն կատվի պես քարեքար ընկավ,
Շահզադի[10] զոնշունը ցիր ու ցան էլավ։
Մեր խաչին անհավատ՝[11] արի՛, ճանաչի՛,
Անաստված՝ Հայիցը ձեռք քաշի՛, կորի՛,
Անիրավ՝ Հայերի արինն մի՛ խմի։ Միտք արա՛ և այլն։

  1. [ու]
  2. Սարդարին = Սարդարի
  3. [ու]
  4. յարալու եմ = յարալու
  5. [վրես]
  6. [էցիլ]
  7. Ասլ<ան>
  8. նա ես եսիր
  9. [դու]
  10. [զորքն]
  11. անհավատք = անհավատ