Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/391

Այս էջը հաստատված է

առաջներն արած՝ փոսերիցը[1] հանում,[2] պատեպատ չեն տալիս,[3] գետնիցը պոկում՝ քարափին խփում ու ծառերը ջարդելով,[4] խոտերը ճոթռելով, գետինը ճղելով, մեկ ճուխկ մյուս ճխկի,[5] մեկ պատ մյուսի, մեկ տախտակ մյուսին[6] չեն սաստիկ կպցնում, թրխկթրխկացնում, չրխկչրխկացնում, մեկ էս քարափին քարով բռնցկում[7] (մուշտի տալ), մեկ էն սարի գլխին դմբզով (մուշտով), բամբաչում, զրխկացնում, թրխկացնում, ու մեկ կիտուկ հող՝[8] շունչդ[9] քաշելիս[10] կամ աչքդ բանալիս՝ երկու թունդ ձեռոք՝ չե՛ն խցկում-լցնում բերանդ ու բաց քիթդ, շունչդ կտրում, քիթդ կալնում, փակում աչքերդ[11], խուլացնում ու անկաջիդ տակին թոփի գյուլի պես, կամ սուր նետի պես վզվզալով,[12] դզդզալով, եդ դառնում շուտով, էրեսիդ էնպես խփում՝ որ աչքերդ մթնած կայծակին[13] չեն տալիս ու դու անլեզու չես շշմում, շշկլում, թմրում,[14] սասանում, քար կտրած մնում ու սառած կանգնում ու[15] նրանք իրանց ձին էլ եդ չափ քցած, սարերի, ձորերի ջանին չեն հասնում, ղաստ անում,[16] թակում, մեյդան բաց անում ու թնդում, դղրդում, շաչում, շառաչում, ճայթում, կատաղում, փրփրում, խռնչում,[17] գլուխը թափեթափ չեն[18] տալիս, նայում, որ աչքդ սասանահար, ու խելքդ թռած[19] հանկարծ գլուխդ ինչպես խոր քնից, ահիվ սասանմամբ չես բարձրացնում, առաջդ քցում ու ամեն մեկ խորից, սևադեմ փոսից, ամեն մեկ ճեղքից, կամ մութը արանքից՝ էս կողմն էլ՝ է՛ն կողմն՝ հեռու տեղերից, ծառերի տակից,[20] բաղերի միջից,[21] սարերի գլխից,[22] Զանգվի ղրաղից՝[23] ծիրանի փետի,[24] բորբոք կրակի չաղ ալավն, թեժ, վառ բոցը ձողու պես վռվռալով, խավարը թրի պես ճղելով, սևագույն մուխը, թանձրամած ծուխը, պեծն ու վառ կայծակը վեր վեր չեն[25] խփում ու[մութը] խավարը[26] կոխած սև խոռոչների, բերանը բաց էրերի, օձի պես ոլորված ճեղքերի, քաչքի պես ճոլոլտկ էլած,[27] չանկըները դես ու դեն քցած, մազըները խճճված, ծամերը կախ ընկած, դոշ ու ծծերը եդ գնացած ճոթռած, բարձր ծառերի դևի պես էրեսը դեմ տված, կանգնած, անահ, անվախ ցից, իրար վրա թինկը տված, էրես էրեսի դրած՝ բերան՝ բերնի[28] խփած, խավարադեմ ծոցըները բաց արած, ատամները սրած զարհուրելի քարափների՝[29] սոսկալի սֆաթներրը,[30] չեն[31] անում բիրդանբիր, ու էլ խփում ու էլի՝ խելքը ցնդած ընկնավոր[32] [33](թուլացկոտ) աղչկա պես՝ թրպտալուց, ծեծվելուց, ծիծաղելուց, սրա նրա էրեսին մտիկ անելուց, ղնջռտացնելուց, ատամները կրճտացնելուց, դես ու դեն գլորվելուց եդո, իրանց իրանց աչքները[34] խփում տապ անում, անշունչ, անսաս մնում, դադարում ու

  1. [փոսիցը=փոսերիցը]
  2. [պատին չի]
  3. [պատիցը]
  4. [կտուրը պոկ<ելով>]
  5. [վրա]
  6. [չի խփում]
  7. բռնցկով = բռնցկում
  8. [բիրադի]
  9. [առնելիս]
  10. [աչքդ ու բերանդ չի՛ լցնում]
  11. [բռնում]
  12. վզվզացնելով = վզվզալով
  13. [ա]
  14. [ես, մնում ես]
  15. [էլի նա]
  16. [ուզու<մ>]
  17. [չի՛ ու ձիու]
  18. չի = չեն
  19. [բեղաֆիլ բաց չես անում ու ամեն մեկ]
  20. տակիցը = տակից
  21. միջիցը = միջից
  22. գլխիցը = գլխից
  23. ղրաղիցը = ղրաղից
  24. [թունդ]
  25. չի = չեն
  26. խավարի = խավարը
  27. [ծառերի]
  28. [դ<րած>]
  29. [եր<եսը>]
  30. սֆաթը = սֆաթները
  31. չի = չեն
  32. ընկնավորի = ընկնավոր
  33. [պես]
  34. աչքը = աչքները