Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/396

Այս էջը հաստատված է
ՀԱՏՈԻԱԾ Ի ՐՕՄԱՆԷ (ՎԻՊԱՍԱՆՈԻԹԵՆԷ) «ՎԷՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՎԻՇՏ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԻ», ԱՌ ԳԵՏՆ ԶԱՆԳԻ77)

Զանգի՛, Զանգի՛՝ գեղեցիկդ իմ Զանգի՝ ընդէ՞ր, ի տեսանելն զերկնանման քո զերս, ի լսելն զձայն քո տխրահառաչ ի տեսիլ՝ ծաղկազարդ քո դաշտաց — մերն բախտաւոր, քաջազօր, աշխարհասասան, անյաղթելի, անպարտելի, մեծազն իշխանաց, աշխարհակառոյց թագաւորաց, քաջաբազուկ հսկայից տարաբախտ, թշուառացեալ, գերեվարեալ, տատանեալ, տարտամեալ, զուրկ, թափուր, սրախողող, քարակոշկոճ, հայրենամերկ, կենսակորոյս, տնանկ, սքաւոր,[1] աղքատ չքաւոր որդիք քո և թոռունք՝ ո՛չ զմտաւ ածին, թէ ո՞վ ի սկզբանն՝ խրոխտ ձայնիւ, բարձրադիր ճակատու, երկնանման պատկերաւ, արծուահայեաց աչօք, հսկայական դիմօք, քաղցրամոք ի ժպիտս՝ զառաջինն ետ քեզ զողջոյն սիրոյ՝ զօշարակ անուշահամ քո վայելելով, զանմահական քո պտուղս ճաշակելով, խանդաղատեալ ողջագուրեաց զքեզ ի քո վերայ տարածելով զբազուկս իւր տիրական և յամեհի քո ալիս յապշեալ, զարմացեալ խրոխտ ձայնիւ, հզօր շրթամբք, վճռահատ, ազդու բարբառով, երկնալից բերանով, քերովբեական լեզուաւ՝ գոչեաց՝ «Հրազդա՛ն՝ա) դու ես իմ այսուհետև նազելի բնակարան»։

«Այս քաջ բազուկ. այս աղեղն լայնալիճ, այս նետ երեքթևեան, այս կուրծ քաջակուռ ամուր, այս աշխարխասասան, անընկճելի, անվանելի հսկայից սիրագումար դասք՝ քե՛զ յայսմհետէ պահապան, պաշտպան, սխրալից իմ Հրազդան։ Ցնծա՛, զուարճացի՛ր, բերկրե՛աց, փարթամացի՛ր՝ հրճուե՛աց, զուարթացի՛ր՝ գեղեցիկդ իմ Հրազդան։ Թող ծոց քո ցնծալից, թող դաշտ քո զուարճալից՝ ուռճասցին, ծաղկեսցին, ընծիւղեսցեն, բողբոջեսցեն զպտուղս հազարաւորս, սերմանիս բիւրավորս ի կերակուր իմ սերընդոց, ի ցնծութիւն իմ զաւակաց, ի վայելչութիւն իմ ազանց դիւցազանց։ Իմ տոհմք ժառանգեսցեն յայսմհետէ զայս դաշտ երկնատիպ իմ շառաւիղք եղիցին քեզ թշնամայաղթ խնդակիցք։ Այս լերինք երկնամբարձք՝ եղիցին իմ պատուարք մշտահաստատք․ այս դաշտավայր չքնաղադէմ՝ իմ քաղցր օթևան։ Քո ձոր ծաղկածին՝ իմ նազելի զբօսարան. իմ անուն կնքեսցէ, դրոշմեսցէ զայս մաքուր, վայելչագեղ սահման, զի ո՛չ գտի երբէք ի բոլոր ուղիս, յերկարատև չուս իմ բացական՝ սմա՛ հանգունատիպ տեղի յարանման․ սա՛ կոչեսցի՛ այժմ և յայսմհետէ մինչև ցօրն յաւիտենական — Հայաստան։

Զանգի՛, Զանգի՛, անողոքելի իմ Զանգի, սիրտ իմ մորմոքի, աղիք իմ գալարին, ոսկերքս քստմնին, ուշ իմ աղմկի, հոգիս բորբոքի, տուայտիմ

  1. սգաւոր = սքաւոր