Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/402

Այս էջը հաստատված է

Մի բան սակայն անկասկած է թվում. դա այն է, որ Ա. վարիանտի և «Վերք Հայաստանի»-ի հանրահայտ ինքնագրի միջև ուրիշը չի եղել և որ այդ երկու ինքնագրերը իբրև գրական երկի գեղարվեստական մշակման երկու տարբեր էտապներ հետաքրքրական եզրահանգումների հարուստ նյութ են տալիս։ «Վերք Հայաստանի» վեպի երկու ձեռագիր օրինակները համեմատելիս ուշագրավ փաստեր կարելի է դիտել նաև Աբովյանի լեզվական քաղաքականության տեսակետից։ Ա. վարիանտում նկատվում են լեզվական սուր կոնտրաստներ. մի կողմից գրաբարյան տարրերի զգալի առկայություն, մյուս կողմից չափազանց նեղ շրջանի համար մատչելի բարբառային բառերի գործածություն։ «Բյուրոց», «հազարաց», «հափեղայից», «երեսոք» գրաբարաձև բառերի կողքին պատահում ենք բարբառային այսպիսի բառերի և արտահայտությունների՝ «թասիր չէր անիլ», «քյալամաղ կըլի», «չաթեցին», «չքել» և այլն։ Մաքրագիր օրինակում Աբովյանը թե մեկ և թե մյուս ծայրահեղությունից ձգտում է խուսափել, օրիենտացիա ունենալով հիմնականում դեպի արարատյան բարբառը, դեպի ժողովրդի լայն զանգվածներին առավել հասկանալի բառային ֆակտուրան։ Մաքրագիր օրինակում «չաթեցին» բառը փոխարինվում է «կապեցին» բառով, «չքել»–ը «էնքան»–ով, «քյալամազ կըլի» արտահայտությունը «գունդ ու կծիկ կըլի» արտահայտությամբ, «թասիր չէր անիլ»-ը «չէր խնայիլ»–ով և այլն։ Մյուս կողմից «բյուրոց»-ը դառնում է «բյուրին», «հազարոց»–ը՝ հազարին, «հափեղայիցը»՝ «աբեղայից», «երեսոք»-ը՝ «երեսով» և այլն։ Այնուհետև նկատելի է, որ Աբովյանը ջանք է թափում վեպի սևագիր վարիանտում զգալի տեղ գտած լեզվական նատուրալիզմից և վուլգարիզմից ազատագրվելու ուղղությամբ, խուսափում է խիստ սուր արտահայտություններից։

Երկի գեղարվեստական մշակման տեսակետից երկու վարիանտների մեջ հիմնական ակնբախ տարբերությունը նախ նրանումն է, որ հեղինակը մաքրագիր օրինակի մեջ հաղթահարելով Ա․ վարիանտում տեղ գտած պրիմիտիվիզմը, հասել է արտահայտչական ավելի կատարյալ ձևերի։ Ա. վարիանտում եղած սխեմատիկ և ակնարկային ձևով արված նկարագրությունները հաջորդ մշակման մեջ կենդանանում են, միս ու արյուն ստանում՝ դաոնալով ռեալ իրականության կլասիկ արտացոլում։ Այդպիսին է բարիկենդանի նկարագրությունը, երկի գլխավոր հերոսի բնութագիրը և այլն։ Ապա մի չափազանց կարևոր մոմենտ ևս, վեպի վերամշկումը ընթացել է հեղինակի քաղաքական հայացքների ավելի հստակ դրսևորման, ինչպես նաև հարազատ ժողովրդի ապագայի հանդեպ ունեցած օպտիմիզմի առավել շեշտված ու որոշակի արտահայաության ուղղությամբ։ Այնուհետև Ա. վարիանտում՝ չափազանց սուր բնույթ ունի Աբովյանի քննադատական վերաբերմունքը եվրոպական պաշտոնական գիտությանց մասնավորապես պատմական գիտության նկատմամբ, որէ ներկա- յացուցիէնևրը Աբովյանի վկայությամբ՝ տչքի են ընկնում իրենց աչառու վերարերմուն– րովէ կտշառվածությամբ, հզոր տերությունների նվաճողական–զավթողական ձգտուՁեեր ը արդարացնելու միտումով և այլն։

Վեպի երկու ձեռագիր օրինակների միջև եղած տարբերության առնչությամբ ուրիշ շատ խնդիրներ էլ են առաջ գալիս, խնդիրներ, որոնց հանգամանալի ուսումնասիրությունը երևան կհանի 19-րդ դարի հայ գրականության խոշորագույն երկերից մեկի ստեղծագործական պատմությունը իր շատ ուսանելի կողմերով։

1. «Վերք Հայաստանի» վեպը մի ընդարձակ գրաբար չափածո ընծայականով Աբովյանը ձոնել է ինչ-որ զորավար Սմբատի, որը հավանաբար Գևորգ Սմբատյանն է (տե՛ս անձնանունների բառարան՝ Սմբաթով)։ Ահավասիկ այդ ձոնը։

ԱԶՆՈՒԱՏՈՀՄ ԶՕՐԱՊԵՏԻ,
ՔԱՋԱԶԱՐՄ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԻ,
ՎՍԵՄԱՄԻՏ ՀԱՅԿԱԶՆՈՅ ՍՄԲԱՏԱՅ,
ԿԱՅՍԵՐԱՊՍԱԿ ԱՍՊԵՏԻ.
Հոգեհարազատ սիրոյ
Նորընծիւղ առհաւատչեայ․
Ես ո՞ւմ զիմ ողբոց բացից սգարան,
Ես ո՞ւմ դառն վիրացս ցուցից զբերան,
Վաղուց գլխիկոր թախծեալ իմ քնար․
Անկյալ ի խոնարհ, խզեալ զյուսոյն լար։