Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/41

Այս էջը հաստատված է

իմը ինձ հասցրիք», ասեց Աղասին քթի տակին, մեկ կտոր նշխարք բերանը քցեց, ու ընչանք ղոնաղները տուն կգայինք փասափուսեն հավաքեց դուս թռավ, ծլկեցավ։ Անիրավ ձին էլ՝ հենց իմանաս՝ իրան փառք էր համարում, որ էնպես նստող ուներ վրեն։ Ոտն օրզանգվին առավ թե չէ, մեջքը կռացրեց ու սկսեց գլուխը խաղացնիլ, ոտները գետնին խփիլ, նալներին կրակ տալ, խրխնջալ, փռնչալ ու թև առնիլ, ոտները գետնիցը կտրիլ։ Աղասու ընկերքն էլ՝ մեկ տեղ թոփ էին էլել, ամեն բանը հազիր արել, իրանց մեծին սպասում, ու դեռ չէին համարձակում՝ որ իրանց քեֆն սկսեն, չունքի պատվելի քեդխուդեքը, եկեղեցուց դուս էկած՝ գեղամիջումը կանգնել, զրից էին անում, իրանց հոգսը հոքում։

«Մեկ կորչում էլ չե՛ն էս անատամ հալևորները, էս ծերերը, որ մենք դինջանանք, մեր քեֆին նայինք», ասաց մեկը՝ ատամները կրճտացնելով, բարկանալով։ «Իրանք ջանից ընկել են, իրանց ջահելությունը մոռացել, ու չեն էլ ուզում, որ մենք էլ ա, մեր օրը քաշենք։ Բայց տանուտեր Օհանեսը՝ էփված, փորձած մարդ ըլելով, միրուք ու մազեր հազար բանում սպիտակացրած, հազար չաթու, չվան կտրած՝ ծանր, ուռած կանգնել՝ գզրին թամբահ էր անում, որ թուրք պատահելիս, տանի մեկ տեղ ղոնաղ տա, շանը լավ մտիկ անի, որ մարդի չկծի, ու տերտերն էլ մեջըները քցած, քիչ քիչ երիշ արին տուն գնացին։ Հենց նրանք հեռացան, մեր ղոչաղ տղերքանց աստղը դուս էկավ։

2

«Քեդդխուդեքը գալիս են տո՝ տեղ արեք, ղրաղ կացեք, ճամփա բաց արե՛ք», ձեն տվեց գզիր Կոտանը, մեկ աչքը քոռ, դունչը ծուռը, էնպես որ միրքի կես փայը մնացել էր երեսի վրա ցից էլած, խճճված, կես փայն էլ բողազին, չանին կպել, չորացել՝ էնքան խոսացել էր ու հարայ տվել։ Թագավորն էլ էնպես ուռած ուռած իր քոշք ու սարեն (պալատը) չէ՛ր մտնիլ, ինչպես մեր գեղի իշխանքը՝ իրանց տաք գոմը․ թեև շատի հաքին էնքան շոր չկար․ որ[1] երկու մանեթի գին ունենա։ Որը մեկ տասը տարվան կտրատված, քրքրված հին յափունջում կոլոլված, որը մեկ հազար տեղ կարկատած մաշված Քրդի աբա էնպես էր ուսերին քաշել, որ ղորդ ա, բերանն ու միրուքը ծածկած ուներ, բայց գոտկի տակիցը դենը գլուխդ ապրի․ պատռտված քորաչի չուխի ծլանկները (կտորները) հազար տեղից էնպես էին ճոլոլակ[2] էլած ու քամու ձեռին եսիր մնացել, որ փչելիս՝ ուզում էր՝ թե իրանց էլ հետը տանի։ Գլխըներին հո՝ էնպես գիտես՝ թե ամեն մեկը մեկ սաղ ոչխար ըլեր դրած։ Էն որ մի քիչ չաղ էր ու եղալի (հարուստ), ոտն ու գլուխը[3] էլի մի քիչ քոք էր, ու Աստծու տվածիցը շորի հոտ էր գալիս վրըներիցը։ Սրանց ամեն բանն էլ կարգին էր,․լաբչինը թազա, մուք մավի ղադաք փոխանի ղրաղները ասղարուր, մավի քոբաչի շալ չուխա, կամ Եզդու ղադաք կապա, սիպտակ կտավե, կամ շալի գոտիկ․ շապկըների յախեն՝ որինը մով, որինը քաթան, արխալղները՝ ղորդ ա, կարկատած էր, ամա շատ որ ըլեր, մեկ տասը, քսան տեղ, ավելի չէ՛, էն էլ ռանգ ռանգ

  1. [հինգ]
  2. [էին]
  3. գլխի = գլուխը