Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/420

Այս էջը հաստատված է

ԹԱՄԱՄՇԵՎ ԴԱՎԻԹ — Թիֆլիսի հայերից մեկը, որի հետ Աբովյանը եղել է մտերիմ։ 61

ԹԱՄՈՒՐ ԼԱՆԳ (1355-1405) − Թաթար աշխարհակալ։ 93, 176

ԹԱՐԽԱՆՈՎ ԳՐԻԳՈՐ — Աբովյանի ժամանակակից Երևանի հայերից, եղել է Վաղարշապատի գավառապետը։ Գնունի փողոցը, նույն անձի անունով, անցյալում կոչվել է Թարխանյան փողոց։ 3

ԹԱՎԱՔՅԱԼ ԽԱՆ — Երևանի խաներից։ Ըստ Աբովյանի հաջորդել է Մահմադ խանին, իսկ վերջինիս հաջորդել է Երևանի վերջին սարդար՝ Հյուսեյին խանը։ Ալիշանի «Այրարատ» աշխատության մեջ (էջ 305), որտեղ թվարկվում են Երևանի խաները, Թավաքյալ խանի անունը չի հիշատակվում, իսկ Մահմադ և Հյուսեյին խաների արանքում հիշվում են Մեհտի Ղուլի և Ահմադ Մարաղացի խաները։ 58

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀՈՎԱԿԻՄ — Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի պապի հայրը, որ հռչակված է եղել իր քաջագործություններով։ Ապրել է մինչև 19—րդ դարի 40-ական թվականները։ 91, 92

ԼԵՈՆԻԴ − Սպարտայի թագավոր, որը հայտնի է 480 թ․ (մ․ թ. ա․) Թերմոպիլյան կիրճի պաշտպանության ժամանակ իր կատարած քաջագործությամբ։ 305

ԽԵՐԵԴԻՆՈՎ ԴԱՎԻԹ − 19-րդ դարի 30—40-ական թվականների թիֆլիսաբնակ հարուստ հայերից։ 61

ԽՈՍՐՈՎ ԽԱՆ — Պարսկական արքունիքում դիրք և ազդեցություն ունեցած հայերից։ 130

ԿԱՄԻԼԼՈՍ ՄԱՐԿՈՍ ՖՈՒՐԻՈՒՍ (423—365 մ. թ. ա․) — Հռոմեական նշանավոր զորավար և դիկտատոր, որն ազատեց Հռոմը գալլերից (390 թ․ մ. թ․ ա․)։

ԿԵՍԱՐ (ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ) (100—44 մ. թ. ա․) — Հռոմեական նշանավոր զորավար և պետական գործիչ։ 179

ԿՆՅԱԶ Օ. — Հավանաբար Ղարաքիլիսայի սահմանապահ գնդի հրամանատար գնդապետ Սավարզամիրզան (տե՛ս)։ 140

ԿՅՈՒՐՈՍ — Պարսկական միապետության հիմնադիրը։ 558 թ. (մ. թ. ա․) նա նվաճել էր Բաբելոնը, Միդիան, Լիդիան, Փոքր Ասիայի հունական շատ թագավորություններ։ Նրա տիրապետության տակ էին Հնդկաստանից մինչև Էգեյան ծովն ընկած բոլոր երկրները։ Կ-ը մեռել է 539 թ. (մ. թ. ա.) 1, 54

ԿՈՒԶԵՌ (ԿՈՒԶԵՌՆ) — Գիտնական Հովհաննես վարդապետի մականունը, որ ապրել է 11-րդ դարում, թաղվել է Երևանի Հյուսիսային կողմն ընկած Քանաքեռի խճուղուց դեպի ձախ բլրակի վրա, որի համար այդ վայրը, որ հանդիսանում է Երևանի հնագույն գերեզմանոցը, կոչվում է Կոզեռ։ Աբովյանը այդ տարածությունը կոչում է «Կուզեռան դոշ»։

ԿՐԱՍՈՎՍԿԻ ԱՖԱՆԱՍԻ ԻՎԱՆՈՎԻՉ (1785—1843) — Ռուս զինվորական։ 1827 թ․ ռուս-պարսկական պատերազմի ժամանակ նրա ջանքերով Էջմիածինը փրկվում է ավերումից։ Կ-ն մասնակցել է Երևանի պաշարմանը և գրավմանը, որից հետո նշանակվել Երևանի «Ժամանակավոր Վարչության» ղեկավար։ 178, 179, 183

ԿՐԵՍՈՍ — Լյուդիայի 5-րդ և վերջին թագավորը, որը հռչակվել էր իր հարստությամբ։ Գահ է բարձրացել 557 թ. (մ․ թ. ա.) և նվաճելով շատ երկրներ՝ հարստացել է։ 554 թ. (մ. թ. ա.) պատերազմի դուրս գալով պարսից արքա Կյուրոսի դեմ՝ պարտվում է ու փախչում։ Ըստ ավանդության Սարդես քաղաքի առման ժամանակ պարսիկ զորավարներից մեկը հալածելով Կրեսոսին կամենում է սպանել, սակայն նրա ի ծնե համր որդին հանկարծ նկատելով այդ՝ ձայն է տալիս «Մի սպանիր իմ հայր Կրեսոսին»։ Կրեսոսին գերի են վերցնում և հանձնում Կյուրոսին։ Վերջինս նրան դարձնում է իր խորհրդատուն։

«Վերք Հայաստանի» «Հառաջաբան»-ում Կրեսոսի մասին եղած հիշատակությունը հիմնված է սույն ավանդության վրա։ 1

ՀԱՆՆԻԲԱԼ (247—183 մ․ թ․ ա․) – Կարթագենայի նշանավոր զորավար, որը գրավել էր Սպանիան և երկար ժամանակ կռվում էր հռոմայեցիների դեմ։ Աֆրիկայում Հաննիբալը հաղթվում է Սցիպիոնից, երբ հռոմայեցիք պահանջում են հանձնվել, նա դիմում է փախուստի և ապա անձնասպանություն գործում։ 54, 180

ՀԱՅԿ — Ըստ հին առասպելի՝ հայերի նախահայրը։ 2, 54, 56, 66, 180

ՀԱՍԱՆ — Արաբական 5-րդ խալիֆ. Ալիի որդին և Մահմադի թոռը։ Մեռել է 669 թվին։ 69, 70, 72, 73, 85