Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/422

Այս էջը հաստատված է

ՀՈԻՍԵՅԻՆ — Արաբական 4-րդ խալիֆ Ալիի երկրորդ որդին, որը եղբոր՝ Հասանի մահից հետո 661 թ․ շիաների կողմից ճանաչվում է իբրև խալիֆ։ Կամենալով իր իշխանությունը տարածել նաև ոչ մահմեդական արաբների վրա, նա կռվի է դուրս գալիս Եզիդ խալիֆի դեմ և հաղթվելով սպանվում 680 թ․։ Սրա մահը իբրև իմամի ամեն տարի տոնում են շիաները։ Դա հայտնի Մհառլամի տոնն է։ 69, 70, 72, 73, 75, 85

ՂԱՋԱՐ ՀԱՍԱՆ ԱԼԻ ԽԱՆ — Երևանի խաներից, կառավարել է 1755—1764 թ. թ.։ 56

ՂԱՐԱ ՄԱՅՈՐ — Փամբակի ռուս սահմանապահ զորամասի հրամանատար։ 57

ՄԱԴԱԹՈՎ ՎԱԼԵՐԻԱՆ ԳՐԻԳՈՐԵՎԻՉ (1752–1839) — Ռուսական բանակի ականավոր հայ գեներալ; Աչքի է ընկել նախ 1807—12 թ. թ. ռուս-տաճկական պատերազմում, ապա համբավ է ձեռք բերել 1812 թ. հայրենական պատերազմում՝ Նապոլեոն 1-ի դեմ մղած կռիվների ժամանակ, 1826—1827 թ.թ. ռուս–պարսկական պատերազմի միջոցին փայլուն հաղթանակ է տարել պարսկական բանակի դեմ Շամխորի ճակատամարտում։ Նույնպիսի հաղթանակներ է տարել 1828 թ. ռուս–տաճկական պատերազմի ժամանակ։ 121, 122, 174, 175, 176, 178, 184

ՄԱՀՄԱԴ ԽԱՆ — 19-րդ դարի Երևանի խաներից։ 56, 57, 58

ՄԱՀՄԱԴ (571 — 632) — Մահմեդական կրոնի հիմնադիրը։ 72, 129

ՄԱՆՈԻԿ — 1828 թ. ռուս—տաճկական պատերազմին մասնակցած բայազետցի հայերից։ 123

ՄԱՆՈԻՉԱՐ ԽԱՆ — 19-րդ դարի 30-ական թվականներին Պարսկական արքունիքում դիրք և ազդեցություն ունեցած հայերից։ 130

ՄԵԼԻՔ ՀՈՀԱՆՋԱՆ — Շուլավերցի հայ, որ աչքի է ընկել ռուս–պարսկական պատերազմի ժամանակ Օքյուզ աղի զորախմբի դեմ իր ընկեր Սոսի աղի հետ մղած անհավասար կռվում, որտեղ և քաջաբար զոհվել է։ 124

ՄԵԼԻՔ ԱԲՐԱՀԱՄ — Երևանի Մելիք Աղամալյանների տոհմից, Սահակ աղայի (տես) հայրը։ 56, 57, 58

ՄԵԼՑԻԱԴ — Աթենացի զորավար, որ հռչակվել է 490 թ. Մարաթոնի ճակատամարտում պարսիկների դեմ տարած հաղթանակով։ Մեռել է 489 թվին (մ. թ. ա.)։ 305

ՄԿՐՏԻՉ — 1828 թ. ռուս-տաճկական պատերազմին մասնակցած բայազետցի հայերից։ 123

ՆԱԴԻՐ ՇԱՀ (1688—1747) — Պարսիկ շահ, որը եղել է ուղտապան, ավազակ, ավազակային խմբի ղեկավար։ Հետագայում ծառայության մտնելով պարսկական Թահմազ շահի մոտ, արքունիքում ձեռք է բերել մեծ ազդեցություն։ 1732 թ. գահընկեց անելով Թահմազ շահին, նրա փոխանորդ է հայտարարում շահի 8—ամսյա որդուն՝ Աբաս 3-րդ անունով, իսկ հետագայում շահ է հռչակում իրեն։ 56

ՆԱՂԻ ԽԱՆ — Հյուսեյին Սարդարի ժամանակվա Երևանի խաներից։ 45, 89, 90, 101, 103. 104, 124, 167...

ՆԱՊՈԼԵՈՆ ԲՈՆԱՊԱՐՏ (1768—1821) Ֆրանսիական զորավար և կայսր։ Բոնապարտների դինաստիայի հիմնադիրը։ 179

ՆԵՐՍԵՍ ԱՇՏԱՐԱԿԵՑԻ (1760—1857) Կրոնական և քաղաքական գործիչ։ Խոշոր դեր է կատարել Կովկասահայաստանը պարսիկ խաների տիրապետությունից ազատելու և Ռուսաստանին միացնելու գործում, հատկապես 1826—27 թ. թ. ռուս–պարսկական պատերազմի տարիներին։ 1843 թ. Ն. Ա.–ն ձեռնադրվել է կաթողիկոս։ 121, 123, 177, 181, 183, 186

ՇԱՄԻՐԱՄ – Ըստ ավանդության Ասորեստանի թագուհին, որը Մարաստանը, Պարսկաստանը և մի շարք այլ երկրներ նվաճելուց հետո անհաջող փորձ է անում տիրանալ նաև Հայաստանին ու նրա թագավոր Արա Գեղեցկին ստիպել ամուսնանալու իր հետ։ 54

ՉԻՆԳԻԶ—ԽԱՆ (1162—1227) Մոնղոլական կայսրության կազմակերպողը։ Որպես աշխարհակալ աչքի է ընկել իր դաժանություններով։ 93, 176

ՊԱՍՔԵՎԻՉ (ՊԱՍԿԵՎԻՉ) ԻՎԱՆ ՖԵՈԴՈՐՈՎԻՉ (1783–1856) – Ռուս պետական գործիչ և զինվորական։ Մասնակցել է 1804—1814 թ. թ. պատերազմներին և ստացել գեներալի աստիճան։ Ռուս–պարսկական պատերազմի ժամանակ նշանակվում է Կովկասի կառավարչապետի (Երմոլովի) օգնական և Պարսկաստանի դեմ արշավող զորքերի հրամանատար։ 1827 թ. փոխարինելով Երմոլովին՝ Պ-ն դառնում է Կովկասի կառավարչապետ և զորքերի գլխավոր հրամանատար։ Նույն թվին նա գրավում է Նախիջևանը, Աբաս—Աբադը, Սարդարաբադը,