Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/423

Այս էջը հաստատված է

Երևանը, ստանալով «Երևանսկի» մականունը։ Կովկասում պաշտոնավարելիս Պ-ն ակտիվ մասնակցություն է ունեցել հայերի թե կրոնական և թե քաղաքական կյանքին։ 123»ժ, 177, 178, 179, 180

ՊԱՐՈԻՅՐ — Ըստ ավանդության առաջին հայ թագավորներից մեկը։ Աբովյանի այն արտահայտությունը, թե «Պարույր Արբակի հետ Սարդանաբալին էրեց» հիմնված է հետևյալ ավանդության վրա։ Միդիացիների կողմից Նինվե քաղաքը գրավելիս Սարդանապալ թագավորը հրդեհում է արքունիքը և ինքն էլ այրվում։ Արբակի անվան հիշատակությունն այստեղ մնում է անհասկանալի, քանի որ վերջինս ապրել է հիշյալ պատմական դեպքից շատ առաջ։ 54

ՊԵՏՐԱՐՔԱ (1204–1374) – Իտալական նշանավոր հումանիստ պոետ։ Պատկանում է այն հեղինակների թվին, որոնց հանդեպ Ա.–ը առանձին հիացմունք է արտահայտել, համարելով նրանց երկերը գերազանց արվեստի արտահայտություններ։ Աբովյանի երկերում մենք պատահում ենք Պ-ի կյանքից վերցրած երկու համառոտ զրույցների (Տես Խ. Աբովյան, Երկեր, 4-րդ հատոր)։ 196

ՊԵՏՐՈՍ — Ըստ Ավետարանի Քրիստոսի 12 առաքյալներից մեկը։ 81

ՊՈՄՊԵՈՍ (105—48 թ. թ. մ. թ. ա.) — Հռոմեական ականավոր զորավար և պետական գործիչ։ 176

ՋԱՖԱՐ ԽԱՆ — Հյուսեյին խանի Երևանի սարդար դառնալու միջոցին Ջաֆտր–խանը հաստատվում է Երևանում։ Ռուս–պարսկական պատերազմի ժամանակ իբրև պարսկական բանակի հրամանատարներից մեկը կռվում է ռուսական բանակի դեմ։ 70, 101, 103, 129

ՋԱՎԱԹ ԽԱՆ — Հյուսեյին սարդարի ժամանակվա Երևանի խաներից։ 45

ՌՈՒԲԻՆՅԱՆՔ — Իշխանական տոհմ Կիլիկյան Հայաստանում, որի հիմքը դրել է Ռուբեն իշխանը 1080 թ. (մեռել է 1095 թ)։ 1136-1145 թ. թ. Կիլիկիան զրկվում է անկախությունից, մինչև որ Թորոս 2-րդը 1145 թ. կրկին՝ վերստեղծում է կիլիկյան անկախ իշխանությունը, իսկ 1198 թ. Լևոն 3-րդը Կիլիկիայում վերականգնում է հայկական թագավորությունը։ Վերջինս մեռել է 1219 թ. որով և վերջացել է Ռուբինյան դինաստիան։ 54

ՍԱԳՂ ԽԱՆ - Անհայտ։ 57

ՍԱՀԱԿ ԱՂԱ — Երևանի Մելիք-Աղամալյան տոհմից, որդին Աբրահամ Մելիք-Աղամալլյանի։ Մելիք–Աղամալյանները ապրել են Կոնդում, որտեղ ունեցել են իրենց տոհմական եկեղեցին (սուրբ Հովհաննես) և շքեղ մելիքական ապարանք։ Մելիք–Աղամալյաններին է պատկանել Էլառ գյուղի մի մասը, իսկ Ծաղկաձորում՝ Արզաքյանդը։

Վերջին սարդար Հյուսեյին խանի տիրապետության ժամանակ այդ տոհմի մելիքն է եղել Սահակ Աղան, նրա տեսչության ներքո է գտնվել Երևանի հայ հասարակության մի խոշոր մասը։

Աբովյանը՝ Ավգուստ ֆոն Հաքստհաուզենին գրավոր մանրամասն տեղեկություններ է տվել Սահակ Աղայի մասին, որտեղից հայտնի է դառնում նախ, որ ինքը, Աբովյանը, մոտիկ հարաբերությունների մեջ է եղել այդ ընտանիքի հետ, ապա իմանում ենք, որ Սահակ Աղան Հյուսեին խանի իշխանավորների շրջանում եղել է հեղինակավոր անձերից մեկը։ Ռուսների տիրապետության ժամանակ, Նահանգական կառավարության նիստերին, խորհրդակցական ձայնով, իբրև տեղի հայերի ներկայացուցիչ, մասնակցել է Սահակ Մելիք-Աղամալյանը, ինչպես որ մահմեդականների կողմից մասնակցել է Մահմադ խան Սարդիպը։ Երևանի բնակչության այդ ներկայացուցիչները կոչվել են «ասեսորներ»։ Սահակ Աղան մեռել է 1835 թվին։ 100, 112, 128, 131...

ՍԱՐՔԻՍ ԱՂԱ — Ինչպես կարելի է եզրակացնել «Վերք Հայաստանի»-ից, խլղարաքիլիսեցի Սարքիս աղան պատմական-իրական անձ է, որը ղեկավարել է Խլղարաքիլիսի նշանավոր կռիվը Հասան խանի բանակի դեմ։ 96,102

ՍԱՐԴԱՆԱԲԱՂ — (ըստ Մ. Խորենացու կոչվել է նաև Թոնոս Կոնկոզեռոս)։ Ասորական ավանդական թագավոր, որ ապրել է 7-րդ դարում (մ. թ. ա.)։ 54

ՍԱՎԱՐԶԱՄԻՐԶԱ (Պոտտոյի մոտ գրվում է Սեվերսամիրձե)։ Գնդապետ, Ղլղարաքիլիսայի սահմանապահ գնդի հրամանատար։ 90

ՍԻՄՈՆԻՉ (ԳՐԱՖ ՍԵՄՈՆԻՉ) – Ռուս-պարսկական պատերազմին մասնակցած զինվորականներից, որ աչքի է ընկել Մադաթովի գլխավորած Շամխորի հայտնի ճակատամարտում։ Գրաֆ Սիմոնիչը թողել է մեմուարներ հիշյալ պատերազմի մասին։ 122