Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/425

Այս էջը հաստատված է

ապրեց խաղաղ կուլտուրական բարգվաճման տարիներ։ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի կուլտուրական-լուսավորական մեծ ձեռնարկումները (տառերի գյուտը, թարգմանական և ինքնուրույն գրականություն, դպրոցների հիմնադրում և այլն) արդյունք են այդ ժամանակաշրջանի։ 54

ՏԵՐ ԳՐԻԳՈՐՈՎ ՄՈՎՍԵՍ − 19-րդ դարի 30-40-ական թվականների Թիֆլիսի հայերից։ Սրա և Միրզոևի միջոցներով է կառուցվել Թիֆլիսի Խոջիվանքը և կարգավորվել Խոջիվանքի գերեզմանոցը։ 61

ՏԵՐ-ՄԱՐՈՒՔ − Երևանի հոգևորականներից։ 186

ՏԻԳՐԱՆ Բ − Հայոց թագավոր (95-55 մ․թ․ա․) − Որպես տաղանդավոր զորավարի, հմուտ քաղաքագետի և ականավոր պետական գործչի, հետագայում նրան անվանել են Տիգրան Մեծ։ 54

ՏԻԳՐԱՆՅԱՆ ՂԱՐՍՑԻ − Ղարսեցի հայերից, որը ռուս տաճկական պատերազմի միջոցին կազմակերպեց Ղարսի հայերի գաղթը դեպի Կովկաս։ 123

ՏՐԴԱՏ − Հավանորեն նկատի ունի Տրդատ երրորդին, որին մանուկ հասակում պարսիկ Արտաշիր թագավորի կողմից՝ հայոց Խոսրով թագավորին դավադրաբար սպանելու և Հայաստանը տիրելու միջոցին՝ փախցնում են Հռոմ։ 54, 96, 179

ՑԻՑԻԱՆՈՎ ՊԱՎԵԼ ԴՄԻՏՐԻԵՎԻՉ (1754-1806) − ռուս զինվորական, ազգությամբ վրացի, որը մասնակցել է Կովկասի կառավարչապետ։ 1804 թ․ Ց-ը զորքերով մտնում է Երևանի խանության սահմանները, գրավում Գյումրին, Էջիածինը և պաշարում Երևանը։ Այստեղ նրան դիմադրում են պարսկական շահի և Երևանի Սարդարի զորքերը։ Երկու ամիս բերդը մնում է պաշարված, իսկ հետո, մի շարք աննպաստ պայմանների հետևանքով, Ց-ը թողնում է պաշարումը և հեռանում։ 57

ՔԵՇԻՇ ՕՂԼԻ − Աբովյանի ժամանակակից նշանավոր հայ աշուղ։ Ծնվել է 1804 թ․ Բորչալուի Շամշուլղա գյուղում։ Երգեր է հորինել գերազանցապես թուրքերեն լեզվով։ 3

ՔՅԱԼԲ-ԱԼԻ − 18-րդ դարի վերջի 19-րդ դարի սկզբի Նախիջևանի խաներից։ 57

ՔՅՈՌ-ՕՂԼԻ − Արևելյան ազգերի մեջ հռչակված ժողովրդական հերոս, որի մասին հյուսվել են բազմապիսի ժողովրդական ստեղծագործություններ։ 3

ՕՔՅՈՒԶ ԱՂԱ − Ազգությամբ քուրդ։ Քրդերից կազմված է իր զորախմբով, Հասան խանի դրդումով, նա մի շարք ասպատակություններ է կատարել Ղարսում՝ տաճիկների դեմ, ապա մասնակցել է ռուս պարսկական պատերազմին։ 90, 99, 100, 101․․․

ՖԱԹ-ԱԼԻ ՇԱՀ − Պարսկական շահ, ծնվել է 1762 թ․, թագավորել է 1797-1832 թ․թ․ սրա ժամանակ Ռուսաստանին միացավ Վրաստանը (1801 թ․), իսկ 1804-1813 թ․թ․ պատերազմներից հետո, նաև Բաքվի, Կուբայի, Դերբենդի, Դաղստանի, Շաքիի, Շիրվանի և այլ խանությունները, հետագայում նաև Երևանի և Նախիջևանի խանությունները։