Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/43

Այս էջը հաստատված է

տուն։ Տասը ղոնաղ՝ որ էն սհաթը նրա դռանը վեր գային, սաղ ամիս ուտեին, խմեին, կոտրեին, ջարդեին, փչացնեին, նրա տան խերն ու բարաքյաթը հա՛ կար, հա՛ կար, ու յաբանի յադն էլ՝ որ նրանց դռնովը անց կենար, իրանք թևիցը կըքաշեին, տուն կկանչեին՝ որ նրանց սուփրի համն առնի ու էնպես ճամփա ընկնի։ Շատ անգամ եկեղեցումը որ մեկ ղարիբ օքմին կտեսնեին, սուրբ սուրբն ասածին պես, շատը կերթար եկեղեցու դույլը կըկալներ, որ սֆթա ինքը նրան[1] իր տունը տանի ու շատ անգամ երբ ուզողը շատ կըլեր, խոսքը մին կանեին՝ որ մեկ էրկու շաբաթ նրան իրանց միջումը պահեն, նրան քեֆ շհանց տան ու բոլորն ի միասին՝ մեկ օր սրա տանը, մեկ օր նրա՝ ուրախություն անեն՝ ղարըբի սիրտն առնեն։ Շատը սուրուվով ոչխար էլ էին պահում։ Էնպես մարդ կար, որ տարենը երկու հարիր, իրեք հարիր լիտր տանձ, խնձոր, ծիրան[2] ծախում էր ու մեկ էնքան էլ աղքատի ու ճամփորթի ուտացնում, յա դեղապետի հմար պահում՝ որ սարի աղքատ խալխը՝ Թուրք, Հայ՝ չունքի բաղ չունին, մեկ հիվանդ պատահելիս՝ գան տանին ու իրանց թամարզու նաչաղի աչքը դռանը չմնա, չունքի մեր աշխարքումը ինչ հիվանդ էլ որ ըլի, նրա առաջին ու վերջին դեղը՝ պտուղն ա։ Պտուղ որ չըլի, ոչինչ բան նրան չի փրկիլ, ու լեզուն բերնումը կչորանա, յա հասրաթ կմեռնի։ Ամեն մարդ իր բաժակի գինին՝ ալհադա ուներ պահած՝ որ համ իր եկեղեցուն էր տալիս, համ էլ գեղըցոնց[3] բաժանում, ուր տեղ բաղ չկար, որ նրա ննջեցելոց հոգին հիշեն։ Ամեն նավակատյաց ոչխար ասես, կով ասես՝ մորթում, մատաղ անում, ժամ, պատարագ անիլ տալիս, ժամոց բաժանում, ու տանով, տեղով գնում՝ իրանց սիրելյաց գերեզմանները օրհնիլ էին տալիս ու աղքատներին կշտացնում։ Մեկ փարի բան քաղաքիցը տուն չէր գալ, բացի իրանց հաքնելու շորիցը, էն էլ կտավ, շապկացու, չուխացու, շատը հարսներն ու աղչկերքն էին նրանց համար մանում, գործում, կարում։ Նրանց կնանոնցը որ մտիկ տայիր, խելքդ կերթար, խասի ու ղումաշի միջում կորած էին, բերնըներիցը կտրում էին, օղլուշաղի ոտն ու գլուխը թամուզ պահում, տղամարդը շատ օրը հանդումն ա ըլում, ի՞նչ հաջաթ. կինարմադը միշտ պետք է աբուռով հաքնի, աբուռով մաշի։ Մեկը մեկի ջգրու շատ անգամ իրանց օղլուշաղին էնպես էին ծաղկում, զարդարում, ինչպես գարնան վարդը։ Սաղբի մաշիկ, կարմիր ծուղեք, ղասաբ՝ ղրաղները գյուլաբաթնով արած՝ փոխան, ալ դարայի մինթանա (քաթիբա), զառ լաչակ, ղալամքար արխալուղ, սամուր քուրք, արծաթե կոճակներ՝ ու բիլազիգ, քարգահարուր օշմաղ, ճլպինդ, տոտեր, շապկի յախա, ոսկե քամար, յախութ մատանիք, քահրըբար, յա՝ մարջան ճտի շարք՝ շատի միջումը ոսկիք, մանեթ, աբասի՝ ծակած, անց կացրած, դոշի քորոց, ականջի օղ՝ որը ոսկի, որը մարգարիտ․ մինթանի ղրաղները՝ շատինը մարգարտաշար։ Շատի մազերումը ու գլխին հինգ թումանի զարդ ու զարդարանք կար։ Շատի ճակատին շարքով յալդուզ ոսկի շարած։ Ամեն մեկի կնիկն ու աղջիկը՝ հենց իմանաս՝ խանզադա ու բեկզադա ըլեր։ Շատը չորս, հինգ հարսն ուներ տանը, որ մեկ

  1. [ներ<ս>]
  2. [կամ]
  3. [տալիս]