Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/45

Այս էջը հաստատված է

Քաղաքը որ մտնում եմ՝ հենց իմանաս՝ թե աշխարք սով ա ընկել․ էլ ո՛չ խեր կա, ո՛չ բարաքյաթ։ Հացն ու ջուրն էլ որ փողով ըլին ծախում ու աո֊նում, էլ ում դուռը գնաս՝ ո՞ւմ ձեռդ դեմ անես։ Բազի վախտ էլ տեսել եմ՝ որ դուքաններումը կիտուկ կիտուկ մանեթները, ոսկին ածած՝ ամեն մեկ փող համարելիս՝ էնպես գիտես՝ թե փողատիրոնչ հոգին հետն ա դուս գալիս, էնպես են սրթսրթում իրանց խազինի վրա։ Հենց իմանաս՝ թե առաջներիցը թև կառնի, կթռչի։ Մեկ ձեռդ դեմ արա, շան որթի ըլիմ, ոչ մեկ բուռը հողի արժանանամ՝ թե սուտ ըլիմ ասում, Աստված, երկինք, գետինք, ծով, ցամաք, մեկ ծեղ էլ չեն տալ՝ որ աչքդ կոխես։ Թո՜ւհ՝ մարդ իրան հոգին պետք է ծախի, որ փողի թամահ անի։ Հազար տարի էլ որ քո ազիզ սիրելու դռանն էլ շլինքդ ծռես, կանգնես, սովու մեռնես, հազար տարի անոթի փորով զկռտաս, մեկն էլա քեզ տուն չի՛ կանչիլ, մեկ սառը ջուր խմացնիլ»։

«Էն մարդն էլ որ քո տանը կերել, խմել, ամսով, տարով քո աղ ու հացի վրա յա էլել, աչքը աքիդ առնելիս՝ հենց գիտես՝ թե գյուլով խփեցին։ Եդևն ա քեզ դեմ անում, ու աչքը քամակը քցում։ Տո փողդ էլ ջհանդամը գնա, դու էլ, տո ղուռումսաղ, ասենք՝ թե աչքդ ա քոռացել, ինձ չես ուզում՝ որ ճանաչես կամ սուփրիդ ղրաղը նշանց տաս, տո գլխիդ քար ընկնի, ինչ կերել ես, քթովդ դուս գա՝ խնդրել եմ Աստվածանից՝ զահրըմար ըլի, էն դինումը առաջդ գա, աչքերդ բռնի, տո մեկ բարով, Աստուծո բարին է՞լ ա գլխիցդ զհաթ էլել, որ դունչդ ցցում ես, ու եդ փախչում։ Մեկ բարի լիս, բարի օր էլա տուր՝ է՛, հո բերնիցդ քրեհ չեն ուզում, ի՞նչ ես քարացել, էդ էլ հո փողով չի՝ այ փողակեր, հողակեր։ Ասենք թե չուխես մահուդ չի, հին, մաշված, բրդից ա, քոնը նոր, կանանչ մահուդ՝ ձեռիցդ հո չե՞մ խլում։ Քեզ պես հազար մահդամարդ իմ էս աղքատ չուխիս ղուրբան ըլի, որ առանց ղոնաղի հաց չի ուտում։ Թե մեկ օր էլ ճանկս կընգնիս — ես գիտեմ՝ թե ձիուդ գլուխը դվորը շուռ կտամ․ հլա սաբր արա, հալբաթ էլի քամին կպտտի քեզ մեր դեհը կըքցի․ էն ժամանակն աչքդ բարին տեսնի։ Ճոթ առնելիս շատն ուզում ա, մեկ երկու շահի փող ենք դատել, էն էլ նա խլի։ Է՜յ գիդի ժամանակ հա. ո՞վ էր տեսել կամ լսել ավալի սֆթա էսպես բաներ․ գառն ու գելն ի միասին արածում էին, հըմիկ կովը վեր են քաշում, որ տեսնին՝ թե տակին յարաբ ֆորթ կա՞, թե չէ։ Սատկած ձիու նալնի են ման գալիս, էլ ո՞ւմ ասես դարդդ։ Հերը որդին չի ճանաչում, որդին հորը, ախպերն՝ ախպորը, լավ ա՝ որ քար քարի վրա կանգնած մնում ա։ Մարդ ինքը պետք է լավություն անի՝ որ Աստված էլ նրա բանն հաջողի, էլի Աստված օրհնի մեր հողը, մեր ջուրը էլի թե հոգի կա, հավատ, մեզանում ա։ Ուտե՜նք, խմենք, քեֆ անենք, իրար թասիբ քաշենք, իրար արևով խնդանք, մեկ օր կմեռնենք՝ որ ողորմի չտան, գյոռբեգյոռ հո չեն անիլ։ Մարդ ինչ անի, էն իր առաջը կըգա։ Լավություն կանես, լավություն կտեսնես, վատություն կանես՝ վատություն։ Հարիր տարի կըլի որ լուսահոգի Ապովը մեռել ա, էլի նրա ողորմին հա՛ կա, հա՛ կա։ Թուրք ու Հայ նրա գերեզմանովն են օրթում ուտում։ Ճամփի վրի մենծ իքու անունը Հնդստան ա հասել, էն ջադդահ բաղը իր ձեռովը տնկեց՝ որ անց կենողը գնա նրա բարությունը վայելի։ Չորս կատեպան