Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/47

Այս էջը հաստատված է

խոսք ունիմ, բաժակի, մսի համ չեն տեսնում, հաքածները բուրդ ա ու շալ․ չոր գետնի վրա են քնում․ երեսներիցը լիս ա վեր թափում․ տաս, էլի կօրհնեն, չտաս, էլի կօրհնեն։ Մոտը մտած ժամանակը Աստուծո բան են խոսում․ կնգա երես տեսնելիս հո՝ էրկու վերստ ճամփա հեռու են փախչում։15) Չէ թե կնգանից, գինուց, փողից, ձիուց, էլ ինչ գիտեմ, ինչ բանից խաբար տալիս, քյահլան ձիու վրա իրանք են նստում, խաս ու ղումաշ իրանց հաքին ա․ ղաբլու փլավ ու հազար տեսակ անոշ կերակրներ, խմիչք իրանք գործ ածում․ բանըդ կուշտն ընկած վախտը՝ ուզում են՝ թե գլուխդ վեր բերեն, էս ո՛չ Քրիստոս ա արել, ո՛չ Մահմեդ։ Տո հենց փող պետք է տամ, որ հոգիս դրախտը գնա։ Տո որ գործքս լավ չըլի, ես անօրեն ըլիմ, Աստված նրանց խոսքովը իմ հոգուս պետք է թողություն տա՞։ Տո Աստված փողն ի՞նչ <ա> անում․ նրա յարադանին ղուրբան։ Փողն աղքատին պետք է տված։ Դեն քցես՝ լավ ա, քանց էն մարդին տաս՝ որ քեզ մեկ շնորհակալություն էլա չասի։ Հազար օր նրանց տանդ պահի, պատիվ տուր, մեկ որ ոտդ մոտըներն ա ընկնում, մեկ սառը ջրի էլ լայաղ չեն տեսնում։ Էս հո Աստված չի վերցնի։ Մեզանից առնում են, իրանց բարեկամներին ու ազգականներին շենացնում, ետո մեզ վրա էլ մեծ մեծ խոսում։ Ասենք՝ թե ամեն բանի վրա լիս չենք ընկնում, մեր աբուռը պահում ենք, որդի, երեխա իշի պես մենձանում են, նրանց հոգսը չեն քաշում, վարժատոլն չեն բաց անում, չեն կարթացնում, հենց ուզում են՝ թե մեր դատածը խլեն։ Մի գնա մեչիդը, ամեն մի մոլլա էն անհավատ տեղըներովը՝ քառսուն, հիսուն մեծ, պստիկ գլխին հավաքել, առավոտից մինչև մութը ուսումն ա տալիս, իր մասաբի բանը սովորցնում, մերոնք հենց իրանց քեֆն են արամիշ անում։ Ո՞րի արածն Աստծուն դիր կգա, ձեզ եմ հարցնում․ ասում էլ ես, աղաչանք անում, անկաջըվեր են անում, մեր որդիքն էլ մեզ նման էշ ուտում, էշ մենձանում․ չենք գիտում, թե մենք սովորցնենք գիտացողն էլ անկաջը կալել ա, ո՞ւմ ասես։ Թե սուտ եմ ասում՝ այ ջամըհաթ՝ մատներդ կոխեցեք, աչքս հանեցեք, թե չէ՝ ախր մեր ազգը՝ որ խեղճ ա մնացել, թրի, կրակի եսիր, բոլորի պատճառն էս ա՝ որ մեզ մեկ ասող չի ըլում՝ թե մենք ո՞վ ենք, մեր հավատն ի՞նչ ա, ինչի՞ համար ենք էկել աշխար․ քոռ գալիս ենք, քոռ գնում։ Հա լավ՝[1] հավն էլ ա օրը հարիր անգամ ջուր խմելիս, կամ կուտ ուտելիս՝ գլուխը ցածացնում, բարձրացնում, էստով ի՞նչ կդառնա։ Ո՞վ չի գիտի՝ թե երկնքումն Աստված կա, մեզ համար դատաստան։ Ամա պետք է իմանանք էլ՝ թե երկրռւմը ի՞նչ պետք է անենք, որ էս դատաստանի տակը չընկնինք՝ է՛։ Ախպեր՝ էսպես չի՞, դուք ասեցե՛ք, ես մեղա, գլուխս քարը։ Տո եդին Թուրքն էլ ախր Ղուռանի շատ փայը անգիր գիտի, ես մեկ Հայր մեր չեմ գիտում, ախր ի՞նչ իմանամ՝ թե հոգիս ո՞ւր կերթա, մարմինս ո՞ւր․ ախր իմ խեղճ երեխեքն ինձանից ի՞նչ պետք է սովորին։ Շատ բան ասիլ չի ըլում։ Չի ըլիլ՝ որ մարդ՝ իր մատը իր աչքը կոխի, իր ձեռով՝ իր գլխին, երեսին թագի. ամա ի՞նչ անեմ, սիրտս պատռում ա, որ մեր ողորմելությունը միտքս եմ բերում։ Թո՛ղ ինձ կարթացնեն, որդուս ուսումն

  1. [հայվան]