Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/51

Այս էջը հաստատված է

ծուխը դուս գնա։ Բայց երանի՝ թե ձեռը կոտրըվերէր, չէ՛ր բաց արել։ Հենց դռան ճռռոցն իմացան թե չէ՝ աշխարքն իրար գլխով դիպավ, ու որն անգդակ, որն քուրքը քաշ տալով՝ աչք ու քիթ բռնած, էնպես քոռըքոռ հենց ուզեցան՝ որ դուս թռչին, երեսները մի քիչ հովին տան, էլ չկարողացան առաջներին մտիկ անիլ, չունքի տունը ծուխը խավարացրել էր, բուղը ամպի պես կալել, իրար գլխով ընկան, հենց իմացան թե քամին դուռը բաց արեց ու մեր խեղճ տանդրոչ կնկա ջանը իրան հասցրին՝ ոտի տակ տվին։ Հարայ հրոցը որ իմացան, եդ դարձան, աչքդ բարին տեսնի․ չէին իմանում, ծիծաղա՞ն, թե սուգ անեն, յա վրա հասնին, քոմակ անեն․ չունքի տանդրոչ խաթունը էնպես էր ծանրագոգոթ խրվել գոմի կպրե կարասումը՝ որ էլ ո՛չ քիթ, ո՛չ երես, ո՛չ լաչագ, ո՛չ մինթանա (դերիա), դարդակ տեղ չէր մնացել, բոլոր ռուսվա էր էլել վարգահոտումը։16) Էս ղալմաղալումը՝ ողորմելին հենց իմացավ՝ թե ձեռները թամուզ են, հենց մատները բերանը տարավ, որ օշմազը մի քիչ բաց անի ու շունչը քաշի, քո դուշմանի գլուխը չի գա, ինչ նրա գլուխն էկավ, մեկ դուրում տաք տաք կովի էր թե գոմշի՝ չգիտեմ մազա էլ՝ էս վախտը բերանն ընկավ, ու սրբություն, խաչ, ավետարան աչքիցն ընկավ։ Էլ թուրք ասես, վատ խոսք ասես՝ նա էր՝ որ կվաթաթախ բերնով տալիս էր ու ասում։

[1] Ծանրագլուխ տանուտերը հմիկ էնպես էր իմանում՝ թե ֆորթերն են կապըները կտրել, իրար գլխով ընկել ու տանտիկինն ուզում էր՝ որ տուն անի․ աչքը ցցեց դռան մեջը թե չէ, տունը գլխին փուլ էկավ։ Մերու առջի պես բզզալով, ճղղալով, էստուր, էնդուր գլխին բամբաչելով որ վրա չի հասավ որ, իր խաթունին էս դժոխքիցն ազատի, սատանի աչքը քոռանա, քուրքն ընկավ ոտի տակը, գլխի վրա որ մաղալաղ չտվեց՝ շրը՛փ, չը՛խպ․ ինչ նա տեսավ, քո դուշմանի գլխին չգա․ երեսի վրա էնպես խրվեց էս կվի մեղրի կճուճումը, որ աչք, ունք, բերան, քիթ, միրուք էնպես ներկվեցին՝ որ հազար ուստա քիսաքսող էլ որ էլել էր, էնպես ադաթին, լազաթին հինա չէ՛ր կարող իր օրումը քսիլ։

Դարդիմանդ տանտիկինը մարդի խայտառակությունը տեսավ թե չէ՝ իր ցավը մոռացավ ու տեղիցը ժաժ էկավ, որ իր հալևորին մի քիչ քոմակ անի․ հալևորն էլ հենց է՛ն էր ուզում՝ որ գլուխը էս անոշ բարձիցը բարձրացնի ու իր խաթունին էս ռուսվայությունիցը ազատի, ձեռըները իրար չի հասան, քամակ քամակի դիպավ— ա՛ռ քե՛զ տրաքոց — էլ եդ դուբարա իրանց վարդահոտի էնպես խրվեցան՝ որ երկու լուծ գոմեշը անջախ կարող էր նրանց էստեղանց հանի։

«Տո ջրատար՝ տո գլուխդ հողեմ, ախր ի՞նչ բանդ էր կտրվել՝ որ դու էլ էկար, էստեղ ընկար։ Ես ռուսվա էլա, դու էլ ուզեցար՝ որ հետս ընկեր դառնաս։ Էս հո խուրմա չէ՞ր, որ մենակ ուտեի, քեզ չտայի, ի՞նչ էր սիրտդ պատռում։ Կրեմ էդ գլուխդ որ դու ես։ Էդ հունարիդ տերն ես՝ որ մեկ էշ բզիլ չես իմանում։ Ժամն էլ գլխիդ խռով կենա՛, պատարագն էլ, հացն էլ, սուփրեն էլ, բարիկենդանն էլ, պասն էլ։ Մենք մեր բարիկենդանն արինք, հմիկ որ ջհանդամը գնում են, թող գնան դրանք։ Սրանց ոտը պետք

  1. [Սև<ագլուխ>